diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Վրաստանը որպես ՀՀ արտագնա զբոսաշրջային կենտրոն

Բովանդակություն

Ներածություն
1.Ինչու՞ են գնում Վրաստան
2.Վրաստանի հայաբնակ շրջանները որպես ՀՀ արտագնա տուրիզմի դեստինացիա
3.Դեպի Վրաստան զբոսաշրջային երթուղիները և հիմնական վայրերը
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն
Վրաստանը իր տարածքով տեղակայված է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան մասում: Արևմտյան կողմից ողողվում է Սև ծովի ջրերով, իսկ հարավից սահմանակից է Հայաստանի Հանրապետությանը:
Վրաստանի տարածքը այդքան էլ մեծ չէ, սակայն այն աչքի է ընկնում բնակլիմայական պայմանների խիստ բազմազանությամբ, ինչում էլ կայանում է սույն տարածաշրջանի զբոսաշրջային գրավչությունը:
Վրաստանը հիմնականում լեռնային երկիր է, տարածքի կեսից ավելին զբաղեցնում են Մեծ և Փոքր Կովկասի լեռները: Խոշոր գետը Կուրն է` իր Արագվի և Ալազան վտակներով: Սև ծովի ավազանի գետերից են Ռիոնը, Ինգուրը, Բզիբը, որոնք ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ: Լճերից նշանավոր են Փարվանան, Տաբածղուրին, Խանչալին, Ռիցան, Ամտկելին:
Վրաստանը հարուստ է ծովափնյա կլիմայական (Քոբուլեթ, Ուրեկի), առողջարանային (Ծղալտուբո, Նաբեղլավի, Սաիրմե), առողջարանա-կլիմայական (Բորժոմ, Ջավա) և լեռնակլիմայական (Աբասթուման, Բակուրիան) բազմաթիվ առողջավայրերով:
Վրաստանը հնագույն մշակույթի երկիր է. ունի նաև զարգացած ճարտարապետություն, գրականություն, արվեստ, թատրոն, կինո, ազգային մշակույթի պահպանության ու զարգացման լավագույն ավանդույթներ:
Վերոնշյալներից յուրաքանչյուրը խոսում է այն մասին, որ Վրաստանը բավականին հետաքրքիր զբոսաշրջային գոտի է: Հայերի համար այն ամենանախընտրելի զբոսաշրջային դեստինացիան է, քանի որ մեզ` հայերիս համար այն բավականին մատչելի է: Հայերիս համար այն գրավչություն է ներկայացնում նաև այնտեղ հայ համայնքների առկայության տեսանկյունից: Սույն համայնքներում առկա են կոթողներ, կառույցներ, որոնց այցելությունը, թերևս, մշտապես առկա յուրաքանչյուր հայ զբոսաշրջիկի այցելության վայրերի ցանկում: Հետաքրքրություն ներկայացնող վայրերից են Բաթումիում գործող «Սուրբ Փրկիչ» եկեղեցին, Վրաստանի ծովափնյա քաղաքները` Քոբուլեթի, Ուռեկի:
Սույն աշխատանքով ուսումնասիրվում է Վրաստանը որպես ՀՀ արտագնա զբոսաշրջային դեստինացիա: Աշխատանքում անդրադարձել ենք Վրաստան մեկնելու մատչելիության, գրավիչ ծովափնյա շրջանների, հայաբնակ շրջանների որպես արտագնա տուրիզմի դեստինացիայի հարցերին, բնականաբար, դրանք դիտարկելով հայկական տեսանկյունից: Վերոնշյալ հարցերի մասին առավել մանրամասն կխոսենք աշխատանքի համապատասխան բաժիններում:


1. Ինչու՞ են գնում Վրաստան

Ինչու՞ են գնում Վրաստան և ինչու՞ է տարեց տարի ավելանում զբոսաշրջիկների քանակությունը այնտեղ: Deutsche Welle ընկերությունը փորձել է պարզել ովքեր են մեկնում Վրաստան և ինչու են այդ մեկնողները տարեցտարի ավելանում։
2013թ. Վրաստան է այցելել ավելի քան 5 մլն արտասահմանցի հյուր՝ 21%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ 4.5 մլն բնակչությամբ երկրի համար սա տպավորիչ թիվ է,
Զբոսաշրջության վերաբերյալ տվյալները հրապարակվում են երկրի ներքին գործերի նախարարության կողմից։ Ըստ նախարարության տվյալների՝ Վրաստան այցելած արտասահմանցի քաղաքացիների գրեթե 2 մլն-ը եղել են զբոսաշրջիկներ, ովքեր անցկացրել են Վրաստանում 24 և ավելի ժամ, մոտ 1.2 մլն-ը՝ մարդիկ, ովքեր եղել են երկրում տարանցիկ ճանապարհով, մյուսները՝ մարդիկ, որոնք կատարել են գործնական, ուսումնական և այլ ուղևորություններ։
Եվ այսպես ներկայացնենք, թե ովքեր են Վրաստանի հյուրերը և ինչն է նրանց այստեղ գրավում:
Գլխավոր հյուրերը հարևաններն են։ Առավել ակտիվ Վրաստան են այցելել հարևան երկրների քաղաքացիները՝ Թուրքիա (գրեթե 1.6 մլն մարդ), Հայաստան (1.3 մլն մարդ), Ադրբեջան (1.1 մլն մարդ)։ Չորրորդ տեղում է Ռուսաստանը (765.500 մարդ, դա 49%-ով ավելին է 2012-ից)։ 206.999 հյուր ժամանել է ԵՄ-ի երկրներից։ Այստեղ առաջատար են լեհերը, նրանք կազմել են ԵՄ երկրներից այցելությունների 80%-ը:
Փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում ներկայումս ձևավորվել է կարծիք առ այն, որ արտասահմանցիների թվի աճը պայմանավորված է նրանով, որ նրանք բոլորն առավել ակտիվ ժամանում են ծովի ափին հանգստանալու համար, ինչպես նաև օգտագործում են Վրաստանի տարածքն իրենց բեռների տարանցիկ ճանապարհի համար, ինչպես, օրինակ, Հայաստանը։
Ընդհանուր աճին նպաստում է Թբիլիսիի լիբերալ վիզային քաղաքականությունը, մասնավորապես՝ առանց վիզայի ռեժիմը 118 երկրների քաղաքացիների համար։ Փորձագետները նշում են նաև, որ վրացական հանգստավայրերում հանգստանալ ցանկացողների թվում շատ են Հյուսիսային Կովկասի և Ռուսաստանի հարավի բնակիչները։
Ինչ վերաբերվում է Իրանին, ապա Վրաստան այցելածների թիվը կրճատվել է 12%-ով, ինչը պայմանավորված է 2013թ. ամռանն իրանցիների համար վիզային ռեժիմի ներդրումով։
Վրաստանի Տուրիզմի ասոցիացիայի ղեկավարությունը իր հաղորդագրություններից մեկում նշել է, որ Վրաստանի հեղինակությունն աշխարհում աճում է։ «Երկիրը դառնում է նոր տուրիստական շուկա, այն հետաքրքիր է իր մշակույթով, հուշարձաններով, խոհանոցով, գինու հետ կապված երթուղիներով։ Արտասահմանցիների մեծամասնությունը ցանկանում է տեսնել մայրաքաղաքը՝ Թբիլիսին:
2013թ.-ի 10 ամիսների ընթացքում Վրաստան այցելած զբոսաշրջիկները մեծամասամբ Հայաստանից էին: 2012թ.-ի համեմատ, հայ զբոսաշրջիկների թիվն աճել է 41 տոկոսով ու կազմել է 1,046,606 մարդ:
Ընդհանուր առմամբ 2013թ.-ի 10 ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 4,556,110 մարդ: Ինչպես հաղորդում է The Financial-ը, Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության ներկայացուցչի խոսքով, իրենք ակնկալում են զբոսաշրջիկների թվի 100 տոկոսանոց աճ: Նախորդ տարվա համեմատ 2013թ.-ի առաջին 10 ամիսների ընթացքում ուկրաինացի զբոսաշրջիկների թիվն աճել է 67 տոկոսով:
Վարչության փորձագետները պատրաստվում են գովազդային ակցիաներ անցկացնել տարբեր երկրների քաղաքներում և աշխատելու են Վրաստանի քաղաքներ նոր ուղերթների բացման ուղղությամբ: Տուրօպերատորների խոսքով՝ ուկրաինացի զբոսաշրջիկներին գրավում են տոմսերի, ինչպես նաեւ ձմեռային հանգստավայրերի ցածր գները:
Հայաստան-Վրաստան զբոսաշրջային հարաբերություններում կարելի մատնանշել ևս մեկ կարևոր հանգամանք: Հաճախ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկները այլևս Հայաստան չեն վերադառնում և սրա պատճառը ամենևին էլ Վրաստանում մնալու ցանկությունը չէ: Մեկնելու զբոսաշրջության նպատակով` հայերը օգտագործում են այդ հնարավորությունը Թբիլիսից արտասահման մեկնելու նպատակով: Իսկ հիմնական պատճառը Վրաստանից ավիատոմսերի էապես էժան լինելն է:
Այս հարցով ուսումնասիրություն կատարվեց մի շարք տուրիստական ընկերություններում: Ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Երևանից և Թբիլիսիից կատարվող թռիչքների տոմսերի գները միջինը 25-30%-ով տարբերվում են, իսկ որոշ դեպքերում տարբերությունը հասնում է մինչև 50%-ի: Սույնը ըստ «Լևոն Թրավել» տուրիստական ընկերության գնացուցակի:
«Բագրատ Տուր» ընկերության տվյալների համաձայն՝ Թբիլիսիից հայաստանցիները կատարում են հիմնականում դեպի Եվրոպա թռիչքները, ավելի ստույգ՝ Հայաստանից Եվրոպա մեկնողների 60%-ը նախընտրում է մի քանի ժամ ծախսել մեքենայով Վրաստան հասնելու վրա և այնտեղից չվել:
Գնային տարբերության պատճառները, ոլորտի մասնագետների խոսքով, հիմնականում երկուսն են: Առաջին՝ «Արմավիա» ընկերության լուծարումը, ինչն անդրադարձել է Հայաստանից չվերթներ իրականացնող այլ ընկերությունների ծանրաբեռնվելու վրա: Երկրորդ պատճառն այն է, որ Թբիլիսիից օրական իրականացվող չվերթների թիվը գնալով ավելանում է:
Կարելի է առանձնացնել Վրաստանի` որպես զբոսաշրջային դեստիանացիայի 10 առանձնահատկություն, որոնք գլխավոր պատճառներն են այնտեղ լինելու`
1. Վայելել բնությունը
Վրաստանի կլիման իրապես առանձնահատուկ է` կարելի է միաժամանակ և´ զմայլվել Կովկասյան բարձր լեռների ձյունով, և´ լողանալ ծովում: Վրաստանում մշտապես զգուշավոր վերաբերմունք է ցուցաբերվում բնության հանդեպ` զանգվածային բնապահպանական տարածքներ, որոնցում կարծես քաղաքակրթության հետք անգամ չկա: Այս վայրերը իրենց գեղեցկությամբ փայլում են տարվա ցանկացած եղանակի:
1. Սեփական մաշկի վրա զգալ վրացական հյուրընկալությունը
Աշխարհի բազմաթիվ երկրների շարքում Վրաստանի հիմնական առանձնահատկությունը կայանում է նարանում, որ ցանկացածին այստեղ ընդունում են որպես հարազատի, հրավիրում են նստել սեղանի շուրջ, օգնում են գտնել կացարան և հասնել համապատասխան վայր: Այստեղ կարող ենք լսել միայն վրացիներին հատուկ կենացներ, շփվել հյուրասեր մարդկանց հետ:
2. Խմել վրացական գինի
Վրացական գինին իրապես յուրահատուկ է, այն միայն ըմպելիք չէ: Վրացիների իրենց գինուն վերաբերում են որպես ազգային ժառանգություն: Գինին ամրապնդում է ազգային ոգին, կովկասյան հյուրերին միավորում է մեկ սեղանի շուրջ: Վրացական գինեգործության ավանդույթները ունեն դարերի պատմություն:
3. Լինել Եվրոպայի ամենաբարձրալեռնային գյուղը
Ուշգուլի գյուղը տեղակայված է ծովի մակարդակի 2200 մետր բարձրության վրա Շխարի հարավային լանջին, որը Մեծ Կովկասի ամենաբարձր լեռներից մեկն է: Այստեղ պահպանվել են պատմա-ճարտարապետական կարևոր նշանակություն ունեցող հուշարձաններ, որոնք ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կազմում: Զբոսաշրջիկների համար առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Լամարիայի տաճարը, որը կառուցվել է 11-րդ դարում:
4. Գտնվել Պրոմեթեյի քարանձավում
Այստեղ գալու համար պետք է գալ Կուտասիսի, այնուհետև զբոսաշրջային փոքրիկ քաղաք Ցխալտուբոյով անցնել Պրոմեթեյի քարանձավ: Քարանձավը հայտնաբերվել է դեռևս 80-ական թվականներին և միայն վերջրես է զբոսաշրջիկների համար դարձել հասանելի: Ձմռանը և գարնանը քարանձավում միևնույն ջերմաստիճանն է` +50C:
5. Հետաքրքիր է տեսնել նաև տունը, որտեղ բնակվել է Ստալինը
Թբիլիսիից մոտ մեկ ժամ ճանապարհի հեռավորության վրա Գորի քաղաքում տեղակայված է Իոսիֆ Ստալինի թանգարանը, իսկ դրան մոտ փոքրիկ տուն է, որում նա ծնվել է:
6. Խմել ամենահայտնի հանքային ջուրը
Զբոսաշրջային կարևորագույն կենտրոն է համարվում Բորժոմին: Ընդ որում, հնագետները այստեղ հայտնաբերել են հնագույն լոգարաններ, որը խոսում է այն մասին, որ հանքային ջուրը շատ վաղուց է օգտագործվել:
7. Տեսնել Վրաստանի առաջին մայրաքաղաքը
Վրաստանի առաջին մայրաքաղաք Մծխեթան տեղակայված է Թբիլիսիից ոչ հեռու: Ներկայումս այն փոքրիկ քաղաք է, որում էլ պահպանվել է Վրաստանի գլխավոր եկեղեցիներից մեկը` Սվետիցխովելի, որը 11-րդ դարի կառույց է, Սամտավրոյի մենաստանը և այլ կարևոր եկեղեցական կառույցներ: Նշեմ, որ բոլոր քաղաքական կառույցները վերակառուցվել են: Նախկին մայրաքաղաքը ներկայումս ստացել այն տեսքը, որը ուներ տարիներ առաջ:
Քաղաքին կից է ևս մեկ զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող կառույց` Ջվարի մենաստանը, որը 7-րդ դարի կառույց է:
8. Լինել քարանձավային քաղաքներում
Ժայռերից կախված Ուպլիսցիխե և Վարձիա քաղաքները առաձնահատուկ են և չկրկնվող: Նրանցից առաջինը կառուցվել է մեր թվարկությունից առաջ 2—րդ հազարամյակի վերջում և վերջնակապես լքվել է 19-րդ դարում: Երկրորդը` կառուցվել է հայտնի Թամար թագուհոը հոր կողմից:
9. Ծախսել այնքան, ինչքան կարող եք և ներում են ձեր հնարավորությունները
Սա թերևս ամենակարևոր պատճառն է Վրաստան մեկնելու: Այն գնային տեսանկյունից բավականին մատչելի է, հատկապես այն երկրներից, որոնք Վրաստան մեկնելու համար վիզայի խնդիր չունեն:
Մի քանի կետով նշեմ կոնկրետ առավելություններ, որոնց հիմքով հայերը մեկնում են Վրաստան`
• Մուտքի արտոնագիրը տրամադրվում է հենց սահմանին,
• Վրացական ափերի հյուրանոցային շուկայի գները բավական մատչելի են` համեմատ տեղի հանգստավայրերի գնային առաջարկների,
• Ճանապարհածախսը մոտ է նվազագույնին,
• Լեզվական խոչընդոտներ չկան. հայաշատությունն իր խոսքն ասաց. նույնիսկ հարևան պետությունում հայերը շարունակում են հայերեն հաղորդակցվել,
• Հյուրանոցային առաջարկների տեսանկյունից` յուրաքանչյուրը կարող է գտնել հարմար տարբերակ:
Դեպի Վրաստան հայերի հոսքի աճելու պատճառներից մեկը նաև ծովն է: Ամառային արձակուրդային սեզոնի նախնական տվյալներով` 2013թ-ին տարի Վրաստանի սևծովյան ափին իրենց հանգիստն են անցկացրել առնվազն երկու անգամ ավելի շատ հայեր, քան 2012թ-ին: Եվ եթե նրանց հրապուրում է ծովը, ապա դրան ավելացել է նաև մարքեթինգը: Այս ամառ Երևանի փողոցները հեղեղված էին Բաթումում ու Քոբուլեթիում լինելու «հատուկ առաջարկներով»:
Վրացական կողմը մշտապես քայլեր է ձեռնարկում է Վրաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ: Տուրիզմի զարգացման վրացական քաղաքականության հաջորդ քայլը օտարերկրյա ներդրողներին խրախուսումն ու արտոնությունների տրամադրումն է:

Հայաստանից արտագնա զբոսաշրջության համար հիմնական ուղղությունները ամռան ընթացքում տարբեր ծովափնյա հանգստավայրերն են. Վրաստան, Հունաստան, Թուրքիա, Բուլղարիա, Կիպրոս, Իսպանիա, Իտալիա, Մալթա: Այս տարվանից մտել է մեկ մոդայիկ ուղղություն ևս ՝ դեպի ծովափնյա Մոնտենեգրո (Չեռնոգորիա):
Արտագնա տուրիզմում Հայաստանի տուրիստական գործակալությունները ոչ պակաս ակտիվ են, քանի որ մի քանի ուղղություններ մեր հայրենակիցների մոտ նախընտրելի են մեր երկրի առողջարաններում հանգստանալուց: Գաղտնիք չէ, որ, օրինակ, ամռանը Վրաստանի Քոբուլեթի և Ուռեկի շրջաններում ծովափնյա հանգիստը շատ ավելի մատչելի է մեր Սևանի ափին հանգիստն անցկացնելուց:
Վրաստանը հարուստ է ծովափնյա կլիմայական (Քոբուլեթ, Ուրեկի), առողջարանային (Ծղալտուբո, Նաբեղլավի, Սաիրմե), առողջարանա-կլիմայական (Բորժոմ, Ջավա) և լեռնակլիմայական (Աբասթուման, Բակուրիան) բազմաթիվ առողջավայրերով:
Հայերի համար Վրաստանը, թերևս, ամենահասանելի զբոսաշրջային գոտին է:
Ընդամենը մի քանի ամսից հայ-վրացական սահմանի մոտ կկուտակվեն մեքենաների շարասյուները: Իսկ եթե նայենք այս հարցին այլ տեսանկյունից, ապա իրականում վրացական ծովափերի ընտրությունը պայմանավորված է հյուրանոցների, մոթելների, հանգստյան տների համեմատորեն մատչելի գներով, ճանապարհածախսի փոքր բյուջեով, ելքի արտոնագրի պարզ համակարգով և հաղորդակցման արգելքների բացակայությամբ:
Ոմանց համար զբոսաշրջության կազմակերպումը Վրաստանում, ավելի կոնկրետ` Բաթումում, Քոբուլեթում, Ուռեկիում և այլ մերձակա տարածքներում, դարձել է եկամտաբեր բիզնես, ճիշտ է սեզոնային, սակայն, միևնույնն է, շահութաբեր:
Վրացական ներգնա զբոսաշրջության շուկայի համար թիրախային խմբերին են դասվում զբոսաշրջիկները Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից և Ռուսաստանից: Վրաստանի ԱԳ նախարարության կողմից ներկայացրած տվյալների համաձայն` 2013թ. Հայաստանից Վրաստան է մեկնել 448.374 զբոսաշրջիկ: Հանգստացողների զգալի զանգվածն ավելանում է հատկապես օգոստոս ամսին: Միայն 2012թ. համեմատ` վրացական ծովափնյա գոտիների նախընտրողների թիվն ավելացել է 37%-ով:
Եվ այսօր վրաց կառավարության օրակարգում թիվ մեկ խնդիրն է դրված հյուրանոցային շուկայի զարգացումը: Նոր հյուրանոցների, կացարանների, հանգստյան տների ստեղծման հետ մեկտեղ նպատակ է դրվել ավելի բարձրակարգ դարձնել հյուրանոցների զբաղեցման խնդիրը. համակարգել զբոսաշրջիկների հոսքը: Վրաստանի Ազգային զբոսաշրջության գործակալության տվյալներով` միջինում ցանկացած զբոսաշրջիկ ծախսում է Վրաստանում 1,500 ամերիկյան դոլլար:
Ծովափնյա վայրեր նախընտրողների ընտրությունն ընկնում է Վրաստանի վրա, քանի որ միջին ճանապարհորդական բյուջեն թույլ է տալիս մեկնել այդ ուղղությամբ, որտեղ կացարան + ճանապարհածախս + ծովափնյա գոտի = հանգիստ, որը հնարավոր չէ վայելել Հայաստանում, ամենևին էլ ոչ այն պատճառով, որ Հայաստանում ծով չկա, այլ այն պատճառով, որ տեղի զբոսաշրջային շուկան իր գնային սահմանով տեղացիների գրպանին հարմար չէ: Իսկ այլ ուղղություններով մեկնելու և ծովափնյա վայրերը նախընտրելու դեպքում ծառանում են այլ խնդիրներ` ելքի արտոնագրի ձեռքբերում (ինչը եվրոպական ուղղությունների դեպքում նման է վիճակահանության. չես կարող կանխորոշել երկարատև գործընթացի ելքը մեկնողի օգտին կլինի, թե ոչ` նույնիսկ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատշաճ ներկայացման դեպքում), ճանապարհոդական բյուջեի վերանայում, ճանապարհածախսի կտրուկ տարբերություն:
Իսկ ինչումն է կայանում Վրաստանի ծովափնյա շրջանների գրավչությունը: Նախ նշեմ, որ ծովափնայ շրջաններից հայերի կողմից զբոսաշրջային ուշադրության են արժանանում Բաթումին, Քոբուլեթին և Ուռեկին: Կարևոր է այն, որ Ուռեկին նախկինում էր զբոսաշրջային գոտի, որտեղ հայերը հաճախակի էին լինում: Իսկ ներկայումս ոչ այդքան, պատճառը նախորդ տարի գրանցված ջրհեղեղն է:
Բաթումին Սև ծովի լավագույն հանգստավայրերից է: Սովետական ժամանակներին այստեղ գալիս էին ընտանիքներով: Այդ ժամանակներից ի վեր գրեթե ոչինչ չի փոխվել: Բաթումին արդյունաբերական քաղաք է և առևտրային հին նավահանգիստ: Այստեղ զվարճանքների մեծ հնարավորություն կա, որոնցից տեղաբնակների համար ամենասիրելին դելֆինարիումն է, որի կողքին տեղակայված է բուսաբանական այգին: Թբիլիսիից Բաթումի օդանավը հասնում է մոտ մեկ ժամում:
Բաթումիի բնակչության մեծ մասը տարբեր ազգությունների և կրոնական հայացքների տեր մարդիկ են: Շնորհիվ իր արևոտ ծովափերի` Բաթումին գրավում է զբոսաշրջիկների ուշադրությունը: Այն մի շատ հաճելի քաղաք է` հարուստ սքանչելի ու գեղեցիկ լողափերով: Երկ և եռհարկանի շենքերը Բաթումին դարձնում են մի հմայիչ ու հետաքրքիր քաղաք բոլորի համար
Բաթումին գտնվում է թուրքական սահմանից մոտ 20 կմ հեռավորության վրա: Այստեղ են բնակվում արևելքի ուղղափառ քրիստոնիաները, կան նաև մահմեդականեր, կաթոլիկներ, առաքելական և հրեական համայնքներ: Բաթումին Վրաստանի հիմնական նավահանգիստն է:
Բաթումիում կան բազմաթիվ տեսարժան վայրեր: Որոնցից են.
• Ծովափնյա այգին կամ Բուլվարդը` Բաթումիի գրավիչ վայրերից մեկը: Այգու տեսարանը շատ զարմանահրաշ է, այստեղ կան փշատերև ծառեր, ֆրանսիական պարող շատրվաններ, սրճարաններ, որոշ գիշերային ակումբներ և ամառային տներ:
• «Մայիսի 6 այգի» -ն գտնվում է Նուրիես լճին բավական մոտ և Բաթումիի հանրահայտ տեսարժան վայրերից մեկն է: Այս այգուց ոչ հեռու գտնվում է կենդանաբանական այգին և Բաթումիի ակվարիումը, ինչպես նաև կան ուրիշ շատ գրավիչ վայրեր այգում:
Հայերի համար առանձնակի գրավչություն է ներկայացնում Բաթումիի գիշերային կյանքը: Եթե նրանք այցելել են Բաթումի և ցանկանում են վայելել կենդանի երաժշտություն, ապա “Art Boulevard”-ը նրանց այցելության հիմնական այցելության վայրն է: Ամեն երեկո 20:00-ից հետո կարող եք վայելել կենդանի երաժշտություն և համտեսել վրացական համեղ ուտեստներ:
“Intourist Palace” և “Sheraton” խաղատները Բաթումիի ամենալավ խաղատներն են, որոնք գտնվում են ազարտը գնահատողների ուշադրության կենտրոնում:
Բաթումիի հետ կապված ևս մեկ կարևոր հանգամանք: Այնտեղ հայերին, և ոչ միայն հայերին, գրավում է ծովափին գործող մի սրճարան, որտեղ 1956թ-ից սուրճ է պատրաստում Հայկուշ Օխիկյանը: Առաջին հերթին սրճարանը սիրելի է, քանի որ այստեղ մատուցում են քաղաքի լավագույն սուրճը, որը պատրաստվում է ավազի վրա:
Քանի որ այժմ Բաթումին անընդհատ փոփոխում է իր դեմքը, ապա փոքրիկ սրճարանները, որտեղ կարելի է էժան և համեղ սնվել, անհետանում են: Վրաստանում, ընդհանրապես, միշտ համեղ են կերակրում, ուստի նման խնդիր չեք ունենա: Առաջին հերթին, իհարկե, արժե փորձել աջարական խաչապուրին: Չմոռանաք համտեսել վրացական խորովածը, սացիվին, խինկալին, պելամուշին և չուրչխելան: Գինիները նույնպես արժանի են ուշադրության, հատկապես սպիտակ «Ցոլիկաուրին» և կարմիր «Չխավելան»:
Զբոսաշրջիկների համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում Քոբուլեթին, որում վերջերս ազատ տուրիստական գոտում կառուցվել են հյուրանոցներ: Տվյալ հյուրանոցների շահագործումը մեկնարկել է 2011թ-ի օգոստոսի մեկից:
Քոբուլեթի քաղաքը գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում: 23 հազար բնակիչ ունեցող քաղաքը խորհրդային ժամանակներից ի վեր համարվում է Սևծովյան լավագույն առողջարաններից մեկը: Քոբուլեթին զբոսաշրջության և զվարճանքի հարմարավետ վայր է` հատկապես հայերի համար, քանի որ մատչելի և արդյունավետ հանգիստ է ապահովում ծովափին:
Ըստ Արտաքին գործերի նախարարության տվյալների նախորդ տարի Վրաստան հանգստի է մեկնել շուրջ 300 հազ. հայ։ Նրանց մեծ մասն իրենց հանգիստն անցկացրել են հենց Քոբուլեթում։ Ակնկալվում է, որ մյուս տարի դեպի Վրաստան հայ զբոսաշրջիկների հոսքը կաճի, քանի որ դրան նպաստող գործոնների պակաս կարծես թե չկա։
Ամռան ամիսներին Քոբուլեթի, Ուռեկի եւ մասնակիորեն Բաթումի վրացական ծովափնյա քաղաքները վերածվում են «փոքրիկ Հայաստանի», և եթե չլինեն ճանապարհներին մերթընդմերթ հանդիպող վրացալեզու ցուցապաստառները, նույնիսկ կարելի է մոռանալ` օտար պետության տարածքում գտնվելու փաստը:
Նշված քաղաքներում ամռան ամիսներին հայտնվում են հայկական տառերով պաստառներ, նույնիսկ հայկական բիզնեսն է ժամանակավորապես տեղափոխվում այնտեղ, իսկ ազգությամբ հայ զբոսաշրջիկների հոսքի մասին խոսելն ավելորդ է:
Վրաստանը պատրաստվում է այս տարի հյուրընկալել շուրջ 1 մլն զբոսաշրջիկների: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության համաձայն` նախորդ տարի գրանցած զգալի անկումից հետո Վրաստանի տնտեսությունն այժմ պատրաստ է զբոսաշրջության զարգացման շնորհիվ երկրում ապահովել կայուն տնտեսական զարգացման հիմքեր:
Վրաստանի կառավարությունը ներկայումս նպատակ է հետապնդում ընթացիկ տարում նպաստել Վրաստան զբոսաշրջիկների այցելությունների աճին: Այս ուղղությամբ կառավարությունը մշակել է ճանապարհների վերանորոգման և հանգստյան գոտիների կառուցման ծրագրեր: Նշենք, որ զբոսաշրջության ոլորտը կազմում է Վրաստանի ՀՆԱ-ի շուրջ 5%-ը:


2.Վրաստանի հայաբնակ շրջանները որպես ՀՀ արտագնա տուրիզմի դեստինացիա

Վրաստանում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: Երկրի հարավային շրջանները մտել են պատմական Հայաստանի Գուգարք նահանգի մեջ, որի արևելյան և կենտրոնական գավառները կազմել են հայ ժողովրդի բնօրրանի բաղկացուցիչ մասը:
Ներկայումս Վրաստանում բնակվում է շուրջ 350 հզ. հայ, գործում են 154 հայկական և խառը ուսուցմամբ դպրոցներ. Թբիլիսիում՝ 8, Սամցխե-Ջավախքում՝ 115, Ներքին Քարթլիում՝ 29: Հայկական 41 դպրոցներ են գործում Աբխազիայում: Վրաստանն աշխարհի այն բացառիկ երկրներից է, որտեղ հայկական դպրոցները գործում են պետական հովանավորությամբ:
Որպես զբոսաշրջային դեստինացիայի հայերը համար Վրաստանի հայաբնակ շրջանները առանձնանում են յուրաքանչյուրը յուրովի: Ստորև անդրադառնանք հայաբնակ շրջաններին առանձին-առանձին:
Սկսենք Թբիլիսիից: Թբիլիսիում հայերը հաստատվել են 6-րդ դարից: 631 թվականին կառուցվել է Սուրբ Գևորգ, իսկ 754 թվականին` Հրեշտակապետաց եկեղեցիները: Թբիլիսին 19-րդ դարի արևելահայ լուսավորչական շարժման խոշորագույն կենտրոններից է եղել: Թբիլիսիի հայկական թատրոնի նախաքայլերն արվել են 1820-ական թվականներին` Ներսիսյան դպրոցի սաների ուժերով:
Ներկայումս Թբիլիսիում բնակվում է շուրջ 150 000 (ըստ պաշտոնական տվյալների` 82 000) հայ: Գործում է վեց հայկական դպրոց, Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Էջմիածնեցոց Սբ. Գևորգ եկեղեցիները, Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնը:
Թբիլիսիում է գտնվում նաև հայ մեծանուն գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնը, որտեղ ամփոփված են Րաֆֆու, Թումանյանի, Սունդուկյանի, Աղայանի, Պռոշյանի, Մուրացանի, Նար-Դոսի, Ջիվանու և հայազգի այլ մեծերի աճյունները: Հայ զբոսաշրջիկները, բնականաբար, առիթը բաց չեն թողնի լինել Թումանյանի տանը, որտեղից նրա շունչն է գալիս:
Աբխազիայի հայ համայնքը աչքի է ընկնում եկեղեցիների բարձր թվաքանակով: Հայերն Աբխազիայում հաստատվել են վաղ միջնադարից, հայ համայնքը կազմավորվել է 19-րդ դարի վերջին, երբ Աբխազիա են գաղթել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածներից փրկվածները` համշենահայերը Տրապիզոնից, Օրդուից և Սամսունից:
Հայերը դեռևս 19-րդ դարի վերջին կառուցել են եկեղեցիներ, բացել դպրոցներ, հիմնադրել տպարան, հրատարակել են «Լույս», «Նոր կյանք», «Փարոս» թերթերը:
Զբոսաշրջության տեսանկյունից առանձնանում է Աջարիայի հայաբնակ շրջանը, թե ինչով` ներկայացնեմ ստորև: Աջարիայում հայերը հաստատվել են վաղ միջնադարում, համայնքը ստվարացել է 18-րդ դարի սկզբին` հիմնականում համշենահայերի հաշվին, իսկ խորհրդային տարիներին` նաև Ջավախքից և այլ վայրերից տեղափոխված հայ ընտանիքներով: Նրանք կենտրոնացած են Բաթում և Քոբուլեթ քաղաքներում:
Բաթումում գործում է Հայաստանյայց Առաքելական Ս. Փրկիչ եկեղեցին, եկեղեցուն կից կիրակնօրյա և վրաց-հայկական միջնակարգ դպրոցները: Աջարիայում գործում են «Աջարիայի հայերի միություն» (ղեկավար Գրիգոր Վարդանյան) և «Երիտասարդական միություն» կազմակերպությունները:
Հայ առաքելական Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցին կառուցվում է 1889թ. Բաթումիում, որը նախագծել է ավստրիացի ճարտարապետ Ռոբերտ Մարֆելդը: Միջոցների սղության պատճառով շինարարությունը ձգձգվել է մի քանի տարով, և միայն 1900թ. հայ անվանի բարեգործ Մանթաշովի նյութական աջակցությամբ տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու հանդիսավոր օծումը: Սակայն արդեն 1923թ. անհայտ պատճառներով եկեղեցին փակվեց, և 1930-ից մինչև 1958թ. եկեղեցու շենքը ծառայել է որպես ֆիլմերի պահեստ:
1959թ. սովետական կառավարությունը ծրագրել էր քանդել հայկական եկեղեցու շենքը, սակայն Աջարիայի հայ բնակչության և Վազգեն I կաթողիկոսի ակտիվ միջամտության շնորհիվ որոշվեց պահպանել շենքը, չնայած որ քանդվեց շրջապատող պարիսպը և կառուցապատվեց եկեղեցու շրջակայքը: 1959-1991թթ. Եկեղեցու շենքը ծառայել է որպես աստղացուցարան:
1992թ. մարտի 3-ին Բաթումի քաղաքապետարանի որոշմամբ շենքը հանձնվեց հայկական «Վերածնունդ» բարեգործական միությանը: Նույն թվականին տեղի հայերի միջոցներով սկսվում է Սուրբ Փրկիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները և 1998թ. եկեղեցին լիովին վերականգնվում է Աբգար վարդապետի աջակցությամբ:
Այսօր եկեղեցու վանահայրն է Արարատ քհն. Համբալյանը, որը հանդիսանում հայ առաքելական եկեղեցու միակ ներկայացուցիչը ինչպես Բաթումիում, այնպես էլ ողջ Աջարիայում: Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կենտրոն և 2 երաժշտական դպրոց:
Հայկական եկեղեցու բակի հսկա մագնոլիայի ծառը տնկել է Հովհաննես Այվազովսկին։ 1910-ական թվերին այստեղ երգչախումբ է ստեղծել Կոմիտասը։ Եկեղեցին դադարել էր գործել 1930թ. ու դարձել պլանետարիա։ Հայ զբոսաշրջիկները հաճախ են այցելում այնտեղ և եկեղեցում հաճախակի են հայկական պսակադրություններ լինում:
Աջարիայի հայաբնակ շրջանը աչքի է ընկնում նաև Բաթումիում գործող մշակութային կենտրոնով: Բացվեց հայկական երաժշտական ուսումնարան, հիմնադրվեց թատերախումբը:
Նախորդ դարի 20-ական թթ. առաջին կեսին Աջարիայի մայրաքաղաքում լույս էր տեսնում հայալեզու 2 թերթ, հաջողությամբ աշխատում էին հայկական դպրոցները: 1923թ. սկսեց գործել մշակութային գործիչների տունը, իսկ 1931թ. թատերախումբը վերածվում է հայկական պետական թատրոնի: Հենց այս շրջանից հայերը ակտիվորեն մասնակցումեն առևտրա-արդյունաբերական կյանքին:
1880թ. սկսեցին գործել գաղութային և զանազան այլ ապրանքների, մահուդա-գործվածքային առևտրի ընկերություններ, կազմակեպվեց ծխախոտի առևտուրը: Նախորդ դարի 20-ականներին հայերի կողմից Բաթումիում հիմնադրվեց առաջին սովետական կաշվի մշակման գործարանը: 20-րդ դարի 30-ականներից մինչև 90-ականների սկիզբը օբյեկտիվ պատճառներով Աջարիայում հայ համայնքի կյանքը մատնվեց անգործության:
Եթե համառոտակի ներկայացնենք հայերի զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակը, ապա պետք է նախ նշենք, որ հիմնականում այցելում են հայերի կողմից կառուցված եկեղեցիներ:
VII–XIX դարերի ընթացքում Վրաստանի տարածքում հայերը կառուցել են ավելի քան 600 հայկական եկեղեցիների, ձևավորվել և այսօր էլ գործում է Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը: Ներկայումս Թբիլիսիում բազմաթիվ հայկական եկեղեցիներից գործում են միայն կաթողիկե Սուրբ Գևորգ (առաջնորդանիստ) և Հավլաբարի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ, Ախալցխայում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքում՝ Սուրբ Խաչ, Նինոծմինդայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցիները:
Առանձնահատուկ ուշադրության է արժանանում Խոջիվանքի գերեզմանատան տարածքը, որտեղ թաղված են հայ մեծանուն իշխաններ, բարձրաստիճան հոգևորականներ, գրականության և մշակույթի հայտնի դեմքեր: Այդ պանթեոնը ժամանակին ձևավորվել էր Խոջիվանքի (կառուցվել է 1780 թ-ին) շուրջը, որը 1930-ական թվականներին քանդվել է, շիրիմներից շատերը ոչնչացվել են:


3.Դեպի Վրաստան զբոսաշրջային երթուղիները և հիմնական վայրերը


Մինչ անդրադառնալը դեպի Վրաստան զբոսաշրջային երթուղիներին, նշեմ, որ Հայաստանից դեպի Վրաստան զբոսաշրջային ուղևորություններ կազմակերպող ընկերությունների հաճախորդների թիվն 2013թ-ին նվազել է: Ուսումնասիրություն կատարելու համար փորձեցի զրուցել զբոսաշրջային ընկերությունների հետ: «Եվրասիա Թրեվլ» ընկերության տնօրենը նշեց, որ մարդիկ ձգտում են ավելի շատ գնացքով ու սեփական ավտոմեքենաներով գնալ:
Անցած մոտ 3-4 տարիների ընթացքում զբոսաշրջիկների թիվն ընդհանուր առմամբ նվազել է, թեև վրացական ծովափերն ավելի գրավիչ են դարձել և հիմա ավելի կուրորտային տեսք ունեն: Դրա պատճառը որոշ չափով թանկացումն է, այնտեղ խաբեությունն է շատ, ծառայությունների որակի առաջընթաց չկա:
Միջին հաշվարկով հայաստանցի 4 հոգանոց ընտանիքը վրացական լողափերում 1 շաբաթվա գիշերակացի համար ծախսում է մոտ 400 դոլար, օրական սնունդը 40-50 դոլար, դրան հավելած ճանապարհածախսը և զվարճությունների ծախսը, կոպիտ» հաշվարկով, ստացվում է առնվազն 1000 դոլար:
Երթուղիներից հայտնիներից է Երևան-Բաթումի-Երևան երթուղին: Այս երթուղին աչքի է ընկնում նրանով, որ ամառային ուղևորափոխադրումների բացման նախօրեին՝ հունիսի 10-ի դրությամբ, արդեն գնվել էր Երևան-Բաթումի-Երևան երթուղում աշխատող «Արմենիա» ֆիրմային գնացքի 344 տոմս:
Նշենք, որ երկաթուղային հաղորդակցությունը բացվել է հայ զբոսաշրջիկների ամառային զբոսաշրջությունը Վրաստանում` Սև ծովի ափին կազմակերպելու համար: Գնացքը Երևանից մեկնում է 21:10-ին տեղի ժամանակով և Բաթումի է ժամանում 13:40-ին: Մեկ տոմսի արժեքը երկտեղ կուպեյում Երևանից Բաթումի մեկնելիս կկազմի 18, 703 հազար դրամ, իսկ քառատեղ կուպեում` 9,297 հազար դրամ: Մինչդեռ Բաթումից Երևան մեկնելիս երկտեղանի կուպեում տեղի համար հարկ կլինի վճարել 21, 256 հազար դրամ, իսկ քառատեղ կուպեում` 10, 542 հազար դրամ:
Անցյալ տարիների հետ համեմատ դիտվում է տոմսերի պահանջարկի ակնհայտ աճ. 2013 թվականին հունիսի 10-ի դրությամբ վաճառվել էր 200 տոմս: Իսկ հունիսի 15-ին մեկնող տվյալ սեզոնի առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքի 84 տոմսերն արդեն գնված են եղել: Անցյալ տարի առաջին գնացքի համար վաճառվել էր 77 տոմս: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքն աշխատում է ամեն տարի՝ հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը:
Վերոնշյալ տվյալները խոսում են սույն երթուղու հանդեպ զբոսաշրջիկների վստահության մասին:
Վրաստանի տարածքում գործելու թույլտվություն տրվում է միայն մրցույթով ընտրված կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին: Վերջերս հայկական միկրոավտոբուսներից շատերը Վրաստանի կողմից երկրի տարածքով անցնելու թույլտվություն չեն ստացել: Այդ մասին ահազանգել էին Վրաստան ուղեւորվող որոշ հայ զբոսաշրջիկներ:
Թույլտվությունը տրվում է ոչ թե ուղղակիորեն իրենց (համապատասխան տրանսպորտային կազմակերպություններին), այլ նախարարությունները թույլտվություններ են փոխանակում: Դա տրվում է միայն մրցույթով ընտրված չվացուցակի առկայության պայմաններում:
Եթե խոսքը վերաբերում է տուրիստական կամ ոչ կանոնավոր փոխադրումներին, ապա դրանք իրականացվում են միայն ուղևորների անվանացուցակի հիման վրա, որը կարգավորվում է տրանսպորտի բնագավառում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև կնքված միջազգային համաձայնագրի հիման վրա:
Կանոնավոր երթուղիների թվին են դասվում Երևան-Թբիլիսի, Երևան-Բաթումի, Երևան-Քոբուլեթի, Երևան-Նինոծմինդա, Երևան-Ախալքալաք ուղղություններով: Այդ բոլորը մրցույթով ընտրված կազմակերպություններ են, որոնք կոնկրետ երթուղի են սպասարկում:
Ստորև ներկայացվում է ուղերթեր, որոնք առաջարկում է զբոսաշրջային ընկերություններից Հայ Տուր-ը: Այս օրինակով կարելի է պատկերացում կազմել երթուղիների և այցելության հիմնական վայրերի վերաբերյալ: Առհասարակ տուրիսատական ընկերությունները կանոնավոր ուղերթեր սկսում են իրականացնել հունիսի 1-ից սկսած: Հայ Տուր-ը առաջարկում է սույնը`
Երևան - Ուռեկի -Քոբուլեթի -Բաթումի-Երևան
Երկկողմանի տոմսի արժեքն է —– 20.000 դրամ
Առանձին ուղղությունները —–12.000 դրամ
Հավելյալ պայմաններ
Մեքենանները շարժվում են Երևանից ժամը 22.00ին , հասնում Բաթումի առավոտյան 8.00-ին
Մանրամասներ հետվերադարձի գրաֆիկից
17.00 – Բաթումի—- Հին ունիվերմագի մոտ
18.00 Քոբուլեթի—– Քաղաքապետարանի մոտ
19.00 Ուրեկի ——– Բենզալցակայանի մոտ
Վրաստան գնալիս օգտակար է իմանալ, որ Երևանից մինչև հայ վրացական սահման (Բագրատաշեն, Գոգավան, Բավրա) տրանսպորտային միջոցով ուղությունը տևում է 4-5 ժամ :
Ստորև ներկայացվում են այն հիմնական վայրերը, որտեղ այցելում են հայ զբոսաշրջիկները:
Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք` վրաց-ադրբեջանական սահմանի լեռանային զանգվածի` Կազբեկի վրա է գտնվում Ծմինդա Սամեբա եկեղեցին, ինչպես նաև Դավիթ Գարեջայի վանական համալիրը, որը նայում է դեպի Ադրբեջանի անապատը: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ, այցելելով Վրաստան, անպայման պետք է այցելի այս տեսարժան վայրերը: Ռիոն գետին հարող տեղանքը համարվում է արևմտյան Վրաստանի մշակութային սիրտը:
Թբիլիսիի մշակութային և պատմական վայրերի թվին են դասվում ներքոնշյալները`
• Մետեխի բերդ
13-րդ դարի Մետեխի բերդը հին Թբիլիսիի դասական նմուշներց է: Բերդի դիմաց` Մտկվարի գետի բարձունքին, կանգնեցված է քաղաքի հիմնադրի արձան: Բերդը բազմիցս քանդվել է թշնամիների կողմից: Սովետական տարիներին այն օգտագործվել է որպես թատրոնի շենք և միայն 1980-ական թվականներին է կրկին վերակառուցվել:
• Ծծմբային բաղնիքներ
Սկիզբ առնելով բնական տաք հանքային ջրերից, ծծմբային բաղնիքները մեծ դեր են խաղացել Թբիլիսիի կյանքում; Կառուցվել են 17-րդ դարում և օրական արտադրում են 3 մլն. լիտր ջուր:
• Նարիկալա ամրոց
Ամրոցը գտնվում է բլրի վրա: Պարսկերենից թարգմանաբար «Նարիկալա» նշանակում է «անառիկ ամրոց»: Այցելուները կարող են հիանալ ամրոցից բացվող հիանալի տեսարանով:
• Սուրբ Սիոնի տաճար
Սուրբ Սիոնի տաճարը 7-րդ դարի կառույց է: Իր անունը ստացել է բիբլիական Սինայ լեռից: Այն համարվում է Վրաստանի սրբավայրերից մեկը. այստեղ է պահվում սուրբ Նինոյի խաչը: Նինոյի շնորհիվ Վրաստանը 4-րդ դարում ընդունեց քրիստոնեությունը:
• Անչիսխատի եկեղեցի
Եկեղեցին 6-րդ դարի կառույց է և համարվում է Թբիլիսիի ամենահին տաճարը: Անվանումը ստացել է Փրկչի սրբապատկերից, որը մի ժամանակ այստեղ էր պահվում:Այժմ Անչիսխատի սրբապատկերը գտնվում է ՎրաստանիԱզգային Արվեստի թանգարանում:
• Սրբ. Երրորդություն
Սուրբ Երրորդություն տաճարը հայտնի է նաև Սամեբա անունով: Եկեղեցին կառուցվել է 1995-ից 2004 թվերին: Այն համարվում է երրորդ ամենամեծ ուղղափառ եկեղեցին աշխարհում: Ունի 105 մ բարձրություն, որը տեսանելի է Թբիլիսիի բոլոր կողմերից:
• Ռուսթավելի պողոտա
Պողոտան կառուցվել է 19-րդ դարում և անվանվել է 12-րդ դարի վրաց հայտնի գրող Շոթա Ռուսթավելիի պատվին: Գտնվում է Թբիլիսիի սրտում: Այստեղ են գտնվում Օպերայի շենքը, Խորհրդարանը, բազմաթիվ սրճարաններ, և խանութներ:
• Վրաստանի պետական թանգարան
Թանգարանը հայտնի է նախաքրիստոնական ժամանակաշրջանի ոսկերչականբացառիկ իրերի հավաքածուներով: Թանգարանում պահվում են հնեաբանության, պատմության, ազգագրության վերաբերյալ հավաքածուներ, ինչպես նաև այստեղ է պահվում եվրոպայի առաջին բնակչի գանգը, որը հայտնաբերվել է Դմանիսիում հնագիտական պեղումների ժամանակ:
• Վրաստանի ազգային արվեստի թանգարան
Այստեղ են գտնվում միջնադարյան կրոնական արվեստի թանկարժեք սրբապատկերներ,խաչեր: Թանգարանի հիմնական հարստությունը «Տրիպտիխ Խախուլին» է, որը համարվում է ամենամեծ էմալապատ աշխատանքը ամբողջ աշխարհում, բացի այդ այստեղ կարելի է տեսնել ինչպես տեղի, այնպես էլ օտարերկրյա արվեստի աշխատանքներ:
Վրաստանում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանը պատկանող հետևյալ 2 վայրերը` Բագրատի տաճար և Գելաթի վանք: Այս գրավիչ կառույցները գտնվում են լեռան լանջին` բավական բարձր դիրքում, որտեղից լավ երևում է շրջակա տարածքը:
Բացի հիմնական պատմամշակութային վայրերից, կան նաև մի շարք հետաքրքիր ժամանցային վայրեր:
Վրաստանը հարուստ է ծովափնյա կլիմայական (Քոբուլեթի, Ուրեկի), առողջարանային (Ծղալտուբո, Նաբեղլավի, Սաիրմե), առողջարանա-կլիմայական (Բորժոմ, Ջավա) և լեռնակլիմայական (Աբասթուման, Բակուրիան) բազմաթիվ առողջավայրերով:
Վրաստանի հարավ-արևմտյան մասում է գտնվում Սև Ծովի լողափերը:
Վրաստանում կարելի է վայելել ձեռքով պատրաստված գինիներ` այցելելով Կախեթի շրջակայքի բարձունքներում գտնվող գինեգործներին: Այլընտրանքային հանգստի տարբերակ է Աբխազիա այցելելը, որտեղ կարելի է հանգստանալ խաղաղ Սուխումիում կամ Բակուրիայում:
Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Բաթումիի զբոսաշրջային գրավչություն ունեցող վայրերը:
Բուսաբանական այգի: Այն տեղակայված է Բաթումիից 9 կմ դեպի հյուսիս հեռավորության վրա: Այն անվանում են Կանաչ հրվանդան: Բուսաբան Անդրեյ Կրասնովը, ուսումնասիրելով ողջ աշխարհի ֆլորան, եկել է այն եզրահանգման, որ Սև ծովի ափն իդեալական վայր է հեքիաթային բուսաբանական այգու համար: Բաթումիի բուսաբանական այգին իր նմանը չունի ողջ աշխարհում. այն իսկական դրախտ է երկրի վրա: Հազարավոր բույսեր ողջ աշխարհից ապրում են իրար կողք: Նրանց թիվն անցնում է 2000-ը, որոնցից միայն 104-ն են կովկասյան ծագման:
Տաճարներ: Բաթումին հոգևոր բարձր մշակույթի քաղաք է: Այստեղ շատ են եկեղեցիները, տաճարներն ու մզկիթները: Բաթումիում խորապես հարգում են մարդու հոգևոր զգացմունքները: Սուրբ Մարիամ Աստվածածնի Մայր Տաճարը պատրաստված է հատուկ քարից, որ փոխում է իր գունավորումը՝ կախված եղանակից: Դրանից մի-փոքր հեռու տեղակայված է Սուրբ Նիկողայոսի եկեղեցին, որը կառուցվել է XIX դարում: Բաթումիի զբոսայգում տեղակայված է Սուրբ Վառվառայի տաճարը: Բաթումիում օսմանների տիրապետության ժամանակ կառուցված մզկիթը գործում է մինչև այսօր: Գամսախուրդիա փողոցի վրա է գտնվում հայ լուսավորչական եկեղեցին: Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է դեռևս 1890 թվականին:
Թանգարաններ: Ավելի քան 100 տարի է, ինչ գործում է Բաթումիի հնագիտական թանգարանը, որտեղ ներկայացված են հունական և հռոմեական հնագույն ժամանակաշրջանի նմուշներ: XX դարի 90-ական թվականներից գործում է նաև Արվեստների Աջարայի պետական թանգարանը:
Թատրոններ: XX դարի ճարտարապետական հուշարձաններից է Պետական դրամատիկական թատրոնը: Այն գործում է 1937 թվականից: Քաղաքում գործում են նաև Տիկնիկային թատրոնն ու Պատանի հանդիսատեսի թատրոնը:
Ամրոցներ: Գոնիոյի ամրոցը գտնվում է Բաթումիից 12 կմ դեպի հարավ հեռավորության վրա, Չորոխի գետի ձախ ափին: Ամրոցի պատերի ընդհանուր երկարությունը կազմում է 900 մետր:


Եզրակացություն

Այսպիսով, կարելի է ուսումնասիրությունը համարել կատարված: Աշխատանքում ուսումնասիրվեց Վրաստանը որպես ՀՀ արտագնա զբոսաշրջային դեստինացիա: Ուսումնասիրվեցին Վրաստան մեկնելու հիմնական պատճառները, Վրաստանի ծովափնյա շրջանները որպես զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, հայաբնակ շրջանները և Վրաստան մեկնելու երթուղիներն ու այցելության հիմնական վայրերը:
Տարեց տարի Վրաստան մեկնող հայերի, ինչպես նաև այլ երկրների զբոսաշրջիկների քանակություն աճում է: Դա ունի բազմաթիվ պատճառներ: Պատճառներից առաջնայիններն այն են, որ պետությունը մշտապես ակտիվ մարքեթինգային գործունեություն է իրականացնում և նպաստում է երկրում զբոսաշրջային ոլորտում ներդրումներ կատարելուն:
Վրաստան այցելելու պատճառներից, թերևս, կարևորագույնները իր հերթին ապահովել է բնությունը, որին վրացիները վերաբերում են առանձնակի զգուշավորությամբ: Վրաստան այցելելու պատճառների տասնյակը հետևյալն է` վայելել բնությունը, սեփական մաշկի վրա զգալ վրացական հյուրընկալությունը, խմել վրացական գինի, լինել Եվրոպայի ամենաբարձրալեռնային գյուղը, գտնվել Պրոմեթեյի քար

Էջ - Գին - Պատվիրել