Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Քաղաքացիների սեփականության իրավունքը
Քաղաքացիների նյութական և հոգևոր պահանջմունքները հիմնա¬կանում բավարարվում են սեփականության իրավունքով նրանց պատկանող ունեցվածքի հաշվին:
Այդ սեփականությունը նախ և առաջ սպառողական կարիքների բավարարման համար նախատեսված նյութական բարիքների յուրացում է, սպառման առարկաների պատկանելության, օգտագործման և տնօ¬րինման կապակցությամբ առաջացող հասարակական հարաբերութ¬յուն: Դրա հետ միասին սեփականության իրավունքով քաղաքացիներին կարող են պատկանել արտադրության միջոցներ և գործիքներ, որպիսիք քաղաքացին կարող է օգտագործել ինչպես իր և իր ընտանիքի անդամ¬ների կարիքների բավարարման, այնպես էլ արտադրություն կազմա¬կերպելու, այլ առևտրային գործունեությամբ զբաղվելու, վարձու աշխա¬տանք օգտագործելու և շահույթ ստանալու նպատակով գործարարութ¬յամբ զբաղվելու համար:
«Քաղաքացիների սեփականության իրավունք» արտահայտութ¬յունն ունի երկու՝ օբյեկտիվ իրավունքի և սուբյեկտիվ իրավունքի իմաստ:
Օբյեկտիվ իմաստով քաղաքացիների սեփականության իրավունքը իրավական նորմերի համակցություն է, որոնք ամրապնդում են սպառ¬ման առարկաների և արտադրության միջոցների պատկանելությունը հասարակության անդամներին մասնավոր սեփականության իրավուն¬քով: Սեփականատիրոջը վերապահվում է այդ գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք՝ օրենքին չհակասող ցանկացած եղանակով, ինչպես նաև սահմանվում են այդ իրավունքի պաշտպա¬նության երաշխիքներ:
Սուբյեկտիվ իմաստով քաղաքացիների սեփականության իրավուն¬քը որոշակի անհատի պատկանող իրավունքն է օրենքով կանխորոշ¬ված շրջանակներում օգտագործեի տիրապետել և տնօրինել իրեն պատկանող գույքը:
Սեփականության իրավունքի սուբյեկտ կարող են լինել երկրի բո¬լոր քաղաքացիները՝ անկախ գործունակությունից, տարիքից, սեռից, աշխատունակությունից և այլն:
Միևնույն առարկայի նկատմամբ սեփականատեր կարող է լինել ինչպես մեկ սուբյետ, այնպես էլ երկու կամ մի քանի քաղաքացի:
Շուկայական հարաբերությունների պայմաններում քաղաքացինե¬րի սեփականության իրավունքի առաջացման հիմնական աղբյուր են վարձու աշխատանքը և սեփական տնտեսական գործունեությունը:
Ճնշող մեծամասնությամբ քաղաքացիների սեփականությունն առաջանում է վարձու աշխատանքի դիմաց ստացվող վարձատրության և սեփական պահանջմունքների բավարարման համար իրականացվող տնտեսական գործունեության հետևանքով ստացվող պտուղների և եկամուտների հաշվին:
Քաղաքացու սեփականությունն առաջանում է ոչ թե մեկ, այլ մի քանի աղբյուրների հաշվին: Այն ստեղծվում և բազմապատկվում է վար¬ձու աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձի, ձեռնարկչական գործունեությունից ստացվող շահույթի, սեփական կամ կոլեկտիվ տնտեսություն վարելուց ստացած եկամուտներից, վարկային հիմնարկ¬ներում, բաժնետոմսերում և մյուս արժեթղթերում ներդրած միջոցներից ստացվող եկամուտների հաշվին, ժառանգման կարգով, նվիրատվության միջոցով և օրենքով թույլատրվող այլ հիմքերով գույք ձեռքբերելու հաշվին:
Քաղաքացիների մեծամասնության սեփականության առաջացման հիմնական աղբյուրը նրանց աշխատանքային եկամուտներն են, որ ստացվում են վարձու աշխատանքի դիմաց որպես աշխատավարձ:
Քաղաքացիները դրամական եկամուտներ ստանում են նաև այլ քաղաքացիների համար աշխատանք կատարելու դիմաց տարաբնույթ վիճակախաղերի շահումների ձևով, վարկային հիմնարկներում ներդր¬ված ավանդներից, արժեթղթերից և այլն:
Ածանցական եղանակով քաղաքացիների սեփականության իրա¬վունքի առաջացման համար կարևոր նշանակություն ունեն նաև փոխա¬նակությունը, փոխառությունը և այլն:
Քաղաքացիների սեփականության իրավունքը կարող է առաջա¬նալ նաև ըստ օրենքի ժառանգման, վիճակախաղի, փոխառության պարտատոմսերի շահումների միջոցով, բաժնետոմսերում և այլ արժեթղթե¬րում ներդրված միջոցներից ստացվող եկամուտների հաշվին:
Քաղաքացիների սեփականության իրավունքի առաջացման սկզբնական եղանակը սահմանափակ բնույթ ունի: Ամենահիմնականը հանդիսանում է ձեռնարկչական գործու¬նեությամբ զբաղվելու դեպքում եկամուտների կամ արտադրանքի ստա¬ցումը, որը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացուն հենց այդպիսի գործունեությամբ զբաղվելու իրավունքը ունենալու փաս¬տի ուժով:
Քաղաքացիները, օրենքով թույլատրված դեպքերում, սկզբնա¬կան եղանակով սեփականության իրավունք կարող են ձեռք բերել նաև բնության բարիքներին տիրապետելու միջոցով:
Քաղաքացին կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության: