diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Անվճար աշխատանքներ Ռեֆերատ Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելը և մահացած հայտարարելը

Քաղաքացու մշտական բնակության վայրից տևական ժամանակով բացակայելու հետևանքով առաջացած իրավական անորոշությունը վերացնելու, քաղաքացիական իրավահարաբերության մասնակիցների իրավունքներն ու շահերը համակողմանի պաշտպանելու նպատակով օրենսդիրը նախատեսում է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու և նրան մահացած հայտարարելու հնարավորություն:
Քաղաքացին շահագրգռված անձանց դիմումի հիման վրա դատարանի վճռով կարող է անհայտ բացակայող ճանաչվեի եթե վերջին բնա-կության վայրից բացակայել է մեկ տարի, և տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին:
Մեկ տարվա ժամկետը հաշվվում է վերջին տեղեկության ստացման օրվանից: Բացակայության վերաբերյալ վերջին տեղեկությունների ստացման օրը որոշելու անհնարինության դեպքում անհայտ բացակայող ճանաչելու ժամկետը հաշվելու սկիզբ է համարվում այն ամսին հաջորդող ամսի մեկը, երբ ստացված են եղել վերջին տեղեկությունները, իսկ եթե հնարավոր չէ որոշել այդ ամիսը, ապա անհայտ բացակայելու սկիզբ է համարվում հաջորդ տարվա հունվարի մեկը:
Քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշումը դատարանը կայացնում է հատուկ վարույթի կարգով՝ գնահատելով այն բոլոր փաստերը, որոնք օրինական որոշում կայացնելու հիմք կարող են ծառայել, մասնավորապես՝ բացակայության մշտական լինելը, անհայտ բացակայության պատճառները, անհայտ բացակայող ճանաչելու նպատակը, նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների բացակայությունը: Հետևաբար, եթե անձը գտնվում է հետախուզության մեջ, ինչ-ինչ պատճառներով թաքնվում է, ապա անհայտ բացակայող ճանաչվել չի կարող: Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության դեպքում, դատարանի որոշման հիման վրա, նրա գույքը հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ լիազորագրային կառավարման պայմանագիր կնքած անձի կառավարմանը:
Անհրաժեշտության դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է անհայտ բացակայող քաղաքացու գտնվելու վայրի մասին վերջին տեղեկություններն ստացվելու օրվանից մինչև մեկ տարին լրանալը դատարանի վճռի հիման վրա նրա գույքի կառավարիչ նշանակել:
Անհայտ բացակայող ճանաչված անձի գույքի կառավարիչը բացակայող անձի գույքի հաշվին մարում է նրա պարտքերը, ապրուստի միջոցներ է տրամադրում այն քաղաքացիներին, որոնց պարտավոր էր պահել անհայտ բացակայողը: Բացի դրանից անհայտ բացակայողի խնամքի տակ գտնվողները ձեռք են բերում կերակրողին կորցնելու կապակցությամբ կենսաթոշակ ստանալու իրավունք: Դադարում են անհայտ բացակայողի կողմից կնքված հանձնարարության պայմանագրերը, նրան կամ նրա կողմից տրված լիազորագրերը: Անհայտ բացակայողի ամուսինը կարող է ամուսնալուծվել պարզեցված կարգով և այլն:
Անհայտ բացակայող ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքում դատարանը վերացնում է անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է այդ քաղաքացու գույքի լիազորագրային կառավարումը:
Քաղաքացուն մահացած հայտարարելու համար պահանջվում է, որ այդ անձն իր վերջին բնակության վայրից բացակայած լինի երեք տարի և ոչ մի տեղեկություն ստացված չլինի նրա գտնվելու վայրի մասին: Անձին մահացած հայտարարելու համար չի պահանջվում, որ նա նախօրոք ճանաչված լինի անհայտ բացակայող: Եթե անձը անհայտ կորել է այնպիսի հանգամանքներում, որոնք մահվան վտանգ են սպառնացել կամ հիմք են տալիս ենթադրելու, որ նրա մահը դժբախտ դեպքի հետևանք է, դատարանն այդ անձին կարող է մահացած համարել դժբախտ դեպքից վեց ամիս անց:
Դատարանի՝ քաղաքացուն մահացած հայտարարելու վճիռը հիմնվում է ոչ թե քաղաքացու իրական մահվան փաստի, այլ այն ենթադրության վրա, որ երկարատև բացակայությունը և տեղեկություններ չհայտնելը կարող է մահանալու հետևանք լինել: Այդ պատճառով էլ կարևոր է մահացած հայտարարելը տարբերել քաղաքացու մահվան փաստի հաստատումից:
Մահվան փաստը դատարանը հաստատում է, երբ քաղաքացիական կացության ակտի գրանցման մարմինները մերժում են մահվան դեպքի գրանցումը: Այդպիսի հաստատման անհրաժեշտություն է առաջանում այն դեպքում, երբ հնարավոր չէ ստանալ մահվան մասին բժշկական եզրակացություն, քանի որ բացակայում է դիակը: Նշված փաստը տարբերվում է քաղաքացուն մահացած հայտարարելուց նրանով, որ այս դեպքում առկա են քաղաքացու վախճանվելու մասին ստույգ ապացույցներ, և մահվան մասին ենթադրություններ անելու անհրաժեշտություն չկա: Երբ քաղաքացին հայտարարվում է մահացած, դատարանի վճռի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցում է կատարվում մահվան մասին: Գույքի նկատմամբ բացվում է ժառանգություն, դադարում են այն իրավահարաբերությունները, որոնց սուբյեկտը եղել է այդ քաղաքացին: Մահացած ճանաչված քաղաքացու հայտնվելու կամ նրա գտնվելու վայրը հայտնի դառնալու դեպքում դատարանը վերացնում է նրան մահացած ճանաչելու մասին վճիռը: Անկախ անհայտ բացակայության ժամանակից, քաղաքացին իրավունք ունի յուրաքանչյուրից հետ պահանջելու իր պահպանված գույքը (բացառությամբ դրամի և ներկայացուցչական արժեթղթերի), եթե գույքն անհատույց անցել է այդ անձին՝ իրեն մահացած հայտարարելուց հետո:
Մահացած ճանաչված քաղաքացու գույքը հատուցելի գործարքներով ձեռք բերողները պարտավոր են նրան վերադարձնել այդ գույքը, եթե ապացուցվել է, որ գույքը ձեռք բերելիս նրանք գիտեին, որ մահացած հայտարարված քաղաքացին կենդանի է: Եթե գույքը բնեղենով վերադարձնել հնարավոր չէ, հատուցվում է արժեքը:
Եթե մահացած ճանաչված քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է պետությանը կամ համայնքին և իրացվել, ապա քաղաքացուն մահացած ճանաչելու վճիռը վերացնելուց հետո վերադարձվում է գույքի իրացումից ստացված գումարը:

Էջ - Գին - Պատվիրել