diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Բանկային ռիսկերի կառավարման մեխանիզները ՀՀ-ում

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1. Բանկային ռիսկերի կառավարման տեսական ու մեթոդաբանական հիմքերը
1.1.Բանկային ռիսկերի էությունը, տեսակներն ու դասակարգումը
1.2 Բանկային ռիսկերի գնահատման հիմնական մեթոդները

Գլուխ 2. Բանկային ռիսկերի կառավարման միջազգային և հայրենական փորձը
2.1. Բանկային ռիսկերի կառավարման միջազգային փորձը
2.2. ՀՀ բանկային համակարգի զարգացման միտումները և բանկային ռիսկերի դրսևորման առանձնահատկությունները
2.3. Ռիսկերի կառավարման բարելավման ուղիները ՀՀ առևտրային բանկերում

Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Ներկայում բանկային գործառնություններն այնքան ակտուալ են դարձել, որ անհնար է խուսափել բանկային ռիսկերի հետ առնչվռլուց՝ նույնիսի ամենապարզ գործարքի դեպքում:
Բանկային ռիսկը ներկայացվում է որպես բանկի կողմից իր ռեսուրսների մի մասը կորցնելու կամ եկամուտները չստանալու կամ հավելյալ ծախսեր կրելու հավանականություն` որոշակի գործունեության արդյունքում:
Տնտեսության մեջ գոյություն ունեն ռիսկերի դասակարգման և խմբավորման տարբեր մոտեցումներ: Բանկային ռիսկերն ընդգրկում են բանկի գործունեության բոլոր ոլորտները և այդ պատճառով բավականին տարածված է դրանց բաժանումը արտաքին և ներքին ռիսկերի:
Արտաքին են համարվում բանկի կամ նրա հաճախորդների գործունեության հետ առնչություն չունեցող ռիսկերը: Արտաքին ռիսկերի մակարդակի վրա ազդում են մի շարք գործոններ, ինչպիսիք են՝ ժողովրդագրական, քաղաքական, աշխարհագրական, տնտեսական, սոցիալական և ալյ գործոնները:
Տոկոսային ռիսկից կարելի է խուսափել այն դեպքում, եթե ակտիվներից ստացվող եկամուտների փոփոխությունները հավասարակշռվեն ֆոնդերի ներգրավման ծախսերի փոփոխություններով: Սա տեսականորեն: Սակայն գործնականում նման վիճակի ձևավորումը գրեթե անհնար է , հետևաբար բանկերի համար անխուսափելի է տոկոսային ռիսկը:
Ռիսկերի կառավարման տակ հասկանում են այնպիսի միջոցառումների ձեռնարկում, որոնք ուղղված են ռիսկերի ի հայտ բերելուն, գնահատմանը և մինիմիզացմանը և ապահովում են բանկային գործառնությունների եկամտաբերության և ռիսկայնության օպտիմալ հարաբերակցությունը:
Ակտիվների և պասիվների կառավարման ընթացքում ի հայտ եկող հիմնական ռիսկերն են՝ տոկոսադրույքների փոփոխման, իրացվելիության, շուկայական (գնային) , արտարժութային և անվճարունակության(սնանկացման) ռիսկերը:
Չարլզ Վել‎ֆելի առաջարկած հայեցակարգում ակտիվների և պասիվների կառավարումն ունի ավելի լայն իմաստ, քան միայն ռիսկերի կառավարումը: Այն իր մեջ ընդգրկում է և իրացվելիության կառավարումը, և վարկային ու ներդրումային պորտ‎ֆելների կառավարումը տոկոսային ռիսկի կառավարման հետ մեկտեղ:

Գրականության ցանկ

1. ՀՀ օրենքը «ՀՀ Կենտրոնական բանկի մասին», Երևան, 1996.
2. ՀՀ օրենքը «Բանկերի և բանկային գործունեության մասին», Երևան, 1996
3. ՀՀ ԿԲ խորհրդի 39Ն որոշում` «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2,
4. «Իրացվելիության ռիսկի վերլուծության մեթոդաբանություն», ՀՀ Կենտրոնական բանկ, Երևան, 2003
5. «Բանկերի իրացվելիության ճեղքվածքի գնահատման կարգ», ՀՀ կենտրոնական բանկ, Երևան, 1999
6. Բադանյան Լ.Հ., Աբգարյան Կ.Հ., Սալնազարյան Ա. Բ., Ալավերդյան Յու. Դ., Մաթևոսյան Ա. Վ., Միքայելյան Կ. Ա. «Ֆինանսներ և վարկ», Երևան, 2003

Էջ 67 Գին 31000 Պատվիրել