Դիպլոմային ԵՄ իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի իրավական բովանդակությունը
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. ԵՄ իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի իրավական բովանդակությունը
1.1 ԵՄ իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի կայացման պատմաիրավական նախադրյալները
1.2 ԵՄ իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի հասկացությունը
1.3 ԵՄ իրավունքի նորմերի ուղղակի գործողության սկզբունքի չափանիշները
Գլուխ 2. ԵՄ կողմից կնքված միջազգային պայմանագրերի նորմերի ուղղակի գործողության սկզբունքը
2.1 ԵՄ-ՀՀ հարաբերությունները միջնորդավորող միջազգային պայմանագրերի առանձին նորմերի ուղղակի գործողության հնարավորությունը
2.2 ԵՄ կողմից երրորդ պետություններին առաջարկվող առանձին միջազգային պայմանագրերի ուղղակի գործողության կայացման վրա ազդեցություն ունեցած ԵՄ արդարադատության դատարանի նախադեպային իրավունքը
2.3 Եվրոպական ընկերակցության ու անդամ պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրի դրույթների ուղղակի գործողության հնարավորությունը
Եզրակացություն
Հատված
Այս աշխատանքը վերաբերում է ուղղակի գործողության սկզբունքի հասկացության վերլուծությանը: Ուղղակի գործողության սկզբունքը ԵՄ իրավունքում (Համայնքի իրավունքի, մանկական հիվանդություն» ինչպես այն այլ կերպ ընդունված է անվանել) չի կարելի դիտարկել ոչ որպես թույլ մրսածություն, ոչ էլ որպես լուրջ հիվանդություն, որի դեմ Համայնքը չունի իմունիտետ: Արդեն շուրջ քառասուն տարի է, ինչ չեն դադարում վեճերն ուղղակի գործողության դոկտրինայի շուրջ, դրա իմաստի և կիրառության ոլորտի, որոնք ինքնին ավելի են վերածվում խրոնիկ հիվանդության: Ուղղակի գործողության մասին քիչ բան կարելի է ասել Ճշգրիտ և որոշակի: Այդ իսկ պատճառով առաջանում են բազմաթիվ հարցեր ուղղված ուղղակի գործողությանը: Հանդիսանու՞մ է այն իրավունքի նախադրյալ, թ՞ե ուղղակի գործունեության արդյունք է: Ի՞նչ է անհրաժեշտ հասկանալ նորմի անպայմանականության և որոշակիության տակ նրա ուղղակի գործողության ճանաչման համար: Տարբերվում է արդյո՞ք ուղղակի գործողությունը ուղղակի կիրառումից: Կարելի է արդյո՞ք հավասարության նշան դնել ուղղակի գործունեության և սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության պահանջի միջև: Հաճախ բանավիճային մակարդակում հանգում ենք նրան, որ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որոշել նորմը ուղղակի գործողությամբ օժտելու պայմանները: Սովորաբար պնդում են, որ այդ պայմանները հանդիսանում են բավարար որոշակի և չեն պահանջում ոչ մի այլ գործողություններ անդամ պետությունների կողմից: Այլ խոսքով նորմի բովանդակությունը պետք է լինի պարզ և սահմանափակված չլինի վերապահումներով, որոնք խոչընդոտում են անդամ պետություններին իրացնել իրավունքը, որն ուղղակիորեն բխում է հիմնադիր պայմանագրերից: Երբեմն ասում են, որ ուղղակի գործողություն ունենալու համար նորմը պետք է անհատին օժտի իրավունքով: Այս պայմանը հիշատակվում է շվեդական գրականությունում: Մեր կարծիքով ուղղակի գործողության սկզբունքի պայման է համարվում նորմի կիրառումը ազգային դատարանների կողմից, այլ ոչ թե անհատներին իրավունքներով օժտելը: Ուղղակի գործողության և արդյունավետ դատական պաշպանության սկզբունքների միահյուսման և փոխկապվածության համատեքստում կարևոր է պարզել, թե ինչպես է ուղղակի գործողությունը հարաբերվում սուբյեկտիվ իրավունքների հասկացության հետ:
Գրականության ցանկ
1. «Գործընկերության և համագործակցության մասին մի կողմից` Հայաստանի Հանրապետության և մյուս կողմից` Եվրոպական համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև» համաձայնագիր, 22.04.1996, Լյուքսեմբուրգ, ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/2(2)։
2. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիա, 16.05.2005, Վարշավա, ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)։
3. Հայաստան-Եվրամիություն ,Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրըե, 24.11.2017թ., Բրյուսել:
4. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), 27.11.2005թ., ՀՀՊՏ 2005.12.05/ Հատուկ թողարկում Հոդ. 1426
5. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով), 06.12.2015թ., ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118
6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, 18.04.2003, ՀՀՊՏ 2003.05.02/25(260) Հոդ.407։
7. ,Մարդու իրավունքների պաշտպանի մասին» 2003 թվականի հոկտեմբերի 21-ի ՀՕ-23 օրենք, ՀՀՊՏ 2003.11.26/58(293) Հոդ.1080 (ներկայումս՝ ուժը կորցրած 16.12.2016 N ՀՕ-1-Ն օրենքով)։
8. Case 77/72 Capolongo v v ECSC High Authority [1957–58]
9. Case 106/77 Simmenthal II [1978] ECR 629, para 17.
10. Case 2/74 Reyners (1974). ECR 631; Case 43/75 Defrenne (1876).