Դիպլոմային Երևան քաղաքի թափոնների կառավարման հիմնախնդիրները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Քաղաքային թափոնների կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրը որպես տննտեսական զարգացման կայունության ապահովման հեռանկարային ուղղություն
1.1. Քաղաքային թափոնների տեսակները, կազմությունը և դրանց վնասազերծման խնդիրները
1.2. Քաղաքային թափոնների վերամշակման միջազգային առաջատար փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում
Գլուխ 2. Երևան քաղաքի թափոնների կառավարման ռազմավարական հիմնական ուղղությունները
2.1. Թափոնների վերամշակման և օգտագործման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում
2.2. Երևան քաղաքի թափոնների կառավարման առկա խնդիրների վերլուծություն
Գլուխ 3. Երևան քաղաքի թափոնների կառավարման համակարգում տնտեսական գործիքների կատարելագործումը
3.1. Երևան քաղաքում թափոնների կառավարման ինտեգրված համակարգի զարգացման հեռանկարները
3.2. Երևան քաղաքի թափոնների կառավարման ոլորտում մշակույթի բարելավման բնապահպանական և տնտեսական տեսանկյունները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատմամբ կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրո վարկը տրամադրում է Եվրոպական (ԵՆԲ) ներդրումային բանկը, 8 մլն եվրո՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) որպես վարկ և 8 մլն եվրո՝ դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցներից: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նախագծում, կառուցում և շահագործում մրցույթի հիման վրա, իսկ ծրագրի պատրաստման համար հիմք են հանդիսացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից դրամաշնորհային միջոցներով ներգրավված միջազգային խորհրդատուի կողմից իրականացված իրագործելիության արդյունքերը: Ծրագրում օգտագործված մոտավոր ցուցանիշների հստակեցումը հնարավոր կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման փուլում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից՝ շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին /1999թ. ապրիլի 26-ի ԵՄ հրահանգ/ համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի /աղբավայրերի/ տարածքները: Հետագայում հավաքված հոսքաջրերն օգտագործվելու են աղբի ցողման համար, որի նպատակն է, պահպանելով աղբի կենսաբանական քայքայման պրոցեսը, ապահովել գազի մշտական արտադրություն: Թափոնների զանգվածից գազերի հավաքումը կատարվելու է գազի հորերի միջոցով, որոնք միացվելու են գազահավաք խողովակներին: Գազահավաք խողովակները խտուցքահավաքիչի միջոցով գազը տանելու են դեպի գազի այրում: Գազի այրման համար այլընտրանք կարող է լինել գազի, որպես էներգիայի արտադրիչի, կիրառումը: Այդ էներգիան կարող է կիրառվել ինչպես ներքին սպառման կարիքները հոգալու, այնպես էլ՝ ընդհանուր օգտագործման համար՝ կախված առաջացող գազերից էլեկտրաէներգիայի ստացման քանակից: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենա-մեխանիզմներով: Նախատեսվում է կառուցել նաև աղբավայրի պատշաճ մուտ/ելք, սպասարկման վարչական շենք, թափոնների, հոսքաջրերի և վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ:
Գրականության ցանկ
1. ՀՀ Կառավարության 2016թ.դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշում:
2. ՀՀ ԱՎԿ, Տարեգիրք 2020թ., Շրջակա միջավայր:
3. Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2019 թվականին եվ ցուցանիշների 2015-2019թթ. շարժընթացը:
4. ԱԶԲ 2010թ. Կոշտ թափոնների կառավարման հիմնական զարգացման համար մարտահրավերների բացահայտումը և նախագծի սկիզբը. Խորհրդատուի զեկույցը, Մանիլա /TA 7635-REG/:
5. ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն (2020)։ Թափոնների կառավարումը Հայաստանում։ Հայաստանի ամերիկյան համալսարան և «LIFE» հիմնադրամ:
6. Васенков О.Г. Социально-экономические проблемы управления образованием и использованием твердых бытовых отходов: Автореф. дисс. канд. экон. наук. М.: Институт микроэкономики, 2003. — 20 с.
7. …