diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ընդդատության մասին վեճերի լուծման հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Ընդդատության հասկացությունը և տեսակները քրեական դատավարությունում
1.1. Ընդդատության հասկացությունը, էությունը և նշանակությունը քրեական դատավարությունում
1.2. Ընդդատության տեսակները և դրանց առանձնահատկությունները

Գլուխ 2. Ընդդատության մասին վեճերի լուծման կարգը և առկա հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում
2.1. Ընդդատության մասին վեճերի լուծման քրեադատավարական կարգը և առկա հիմնահարցերը
2.2. Ընդդատության մասին վեճերի լուծման քրեադատավարական առանձնահատկությունները ըստ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Ընդդատության մասին վեճերի լուծումը կարևոր նշանակություն ունի արդար դատաքննության ապահովման բնագավառում։ Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի առաջին ատյանի դատարանների միջև ընդդատության մասին վեճերը լուծում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը: Շարադրված իրավանորմից պարզ է դառնում, որ ՀՀ-ում ընդդատության հետ կապված վեճերը լուծող մարմինը ՀՀ վճռաբեկ դատարանն է։ Իրավակրառ պրակտիկայում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների միջև ընդդատության վեճերի լուծման վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է մի շարք որոշումներ։ ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման մեջ նշել է, որ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է քրեական գործի տարածքային ընդդատության որոշման հիմնական կանոնը, որի համաձայն՝ այն հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնք ավարտվել են որևէ դատական տարածքի սահմաններում (ներառյալ տևող հանցագործությունները), ընդդատյա են տվյալ առաջին ատյանի դատարանին` անկախ հանցանքը սկսվելու վայրից և մինչդատական վարույթն իրականացրած մարմնի նստավայրից: Նշված կանոնից օրենսդիրը բացառություն է նախատեսում միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) քրեական դատավարությանը մասնակցող անձանցից շատերը բնակվում են տվյալ առաջին ատյանի դատարանի դատական տարածքից դուրս,
բ) տարածքային ընդդատության փոփոխման համաձայնություն են տվել բոլոր մեղադրյալները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին մաս):
Ընդ որում, վերոնշյալ դեպքերում ընդդատությունը փոխելու մասին որոշումն ընդունում է գործը քննող դատարանը: Իսկ եթե ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվել է դատական քննության ժամանակ և կողմերը չեն առարկում, որ գործի քննությունը շարունակվի այդ դատարանում, դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս կանոնը պետք է մեկնաբանվի ընդդատության հիմնարար արժեքի իրավական նշանակությանը համապատասխան. այն չպետք է հիմք հանդիսանա առերևույթ կամայականության համար: Այսինքն` այս կանոնը պետք է կիրառվի միայն այն ժամանակ, երբ վարույթն իրականացնող դատարանը գործը վարույթ ընդունելիս չգիտեր և չէր կարող իմանալ, որ տվյալ գործն իրեն ընդդատյա չէ: Դա վերաբերում է միայն այն դեպքերին, երբ սխալ ընդդատության մասին վկայող հանգամանքն ի հայտ է եկել դատաքննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում:

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2005.12.05/Հատուկ թողարկում։
2. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան ընդունվել է 1950 թ. նոյեմբերի 4-ին: Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2002 թ.-ի ապրիլի 26-ին:
3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք։
4. Դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենք։
5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ։
6. ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2009 փետրվարի 03-ի թիվ ՍԴՈ-787 որոշումը:
7. …

Էջ 54 Գին 26000 Պատվիրել