diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Կախյալ դերբայների (ձևաբայերի) ուսուցման առանձնահատկությունները բուհական դասընթացում

Բովանդակություն
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ
ԴԵՐԲԱՅՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
ա. Կախյալ դերբայների (ձևակազմիչ դերբայներ) իմաստային, ձևային, ձևաբանական առանձնահատկությունների ուսուցումը
բ. Հարակատար դերբայի երկակի դերի ուսուցման յուրահատկությունը
Գ. Խոսքիմասային փոխանցման երևույթը դերբայական ձևերից՝ ըստ բնագրային օրինակների
ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
ԲԱՅԻ ԽՈՆԱՐՀՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ
ա. Կախյալ դերբայների դերն ու նշանակությունը բաղադրյալ ժամանակների ուսուցման գործընթացում
բ.Բայի սահմանական եղանակի ուսուցման մոդելավորումը /կառուցումը բնագրային նյութի հիման վրա
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հատված
Բայը յուրահատուկ տեղ է գրավում խոսքի մասերի համակարգում նաև իր խոսքիմասային առանձնահատկություններով: Բայը ժամանակակից հայերենում միակ խոսքի մասն է, որ կարող է հանդես գալ և հանդես է գալիս ստորոգյալի պաշտոնով: Բայի եղանակային ձևերը, գործողության հետ միաժամանակ արտահայտելով եղանակի, ժամանակի, դեմքի և թվի քերականական գաղափարները, նախադասության մեջ համարյա միշտ հանդես են գալիս ստորոգյալի պաշտոնով:
Հայերենում ստորոգյալի պաշտոնով հանդես եկող միակ խոսքի մասը բայն է։ Ճիշտ է, ստորոգյալի ձևավորմանը կարող են մասնակցել նաև այլ խոսքի մասեր, ինչպես՝ «Նա գյուղացի է , իսկ դու քաղաքացի ես», «Գայլը գազան է», «Ձյունն սպիտակ է», «Վարդը հոտավետ է», «Ճանապարհը փոշոտ է» և այլն, բայց այսպիսի դեպքերում էլ բաղադրյալ ստորոգյալի կազմում կա նաև բայական մաս հանգույց, որն արտահայտում է եղանակի, ժամանակի, դեմքի ու թվի և, հետևաբար, ստորոգման շարահյուսական կարգը, որը ոչ միայն ստորոգյալի, այլև նախադասության էական հատկանիշն է ընդհանրապես, որովհետև հայերենում ստորոգում կատարող միակ խոսքի մասը բայն է, դրանից հետևում է, որ բայը նախադասության կազմում կատարում է բացառիկ դեր: Հենց հայերենի բայի՝ նախադասության մեջ ունեցած այդ բացառիկ դերը նկատի ունենալով՝ Մ. Աբեղյանը գրում է. Բայը բուն խոսքն է կամ խոսքի էական մասը, իսկ լրացումները՝ ենթակա, խնդիրներ և կողմնակի խնդիրներ, բայի նկատմամբ խոսքի երկրորդական մասերն են: Կամ՝ ,առանց բայի խոսք չկաե, որովհետև մյուս տեսակի բառերը ստորոգում չեն ցույց տալիս, այլ նշանակում են կամ մի առարկա (տուն, ծառ), կամ մի հատկանիշ (բարձր, լավ):

Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Աշխարհաբարի քերականություն, Վաղարշապատ, 1906:
2. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
3. Աբրահամյան Ա., Բայը ժամանակակից հայերենում, Երևան, 1962:
4. Աղայան Է., Բարսեղյան Հ., Հայոց լեզու. դասագիրք 5-7-րդ դասարանների համար, Երևան, 1965:
5. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2002:
6. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, հ. Բ, 1973:
7. Ասատրյան Մ., Հայոց լեզու, Երևան, 1983:
8. Բարսեղյան Հ., Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Երևան:
9. Բարսեղյան Հ., Մեյթիխանյան Փ., Հայոց լեզու, 7-րդ դասարան, 2011:
10. Գյուլբուդաղյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի մեթոդիկայի, Երևան, 1970:
11. Պողոսյան Պ., Բայի եղանակների ոճական կիրառությունները արդի հայե¬րե-նում, Երևան, 1959:

Էջ 49 Գին 20000 Պատվիրել