diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՀՀ կազմակերպությունների ֆինանսական առողջացման կառուցակարգերի կիրառման հիմնախնդիրները (Ջերմուկ Գրուպ ՓԲԸ օրինակով)

Բովանդակություն
Ներածություն

Գլուխ 1.
Արտադրական կազմակերպությունների սնանկացման և ֆինանսական առողջացման գործընթացի տեսամեթոդաբանական հիմքերը
1.1 Կազմակերպության սնանկացման էությունը և դրա վրա ազդող գործոնները
1.2 Արտադրական կազմակերպություններում սնանկացման ռիսկի և ֆինանսական առողջացման հնարավորությունների գնահատման մոտեցումները
1.3 Սնանկացման գործընթացի կառավարման միջազգային փորձը

Գլուխ 2.
Սնանկացման գործընթացի առանձնահատկությունները ՀՀ արտադրական կազմակերպություններում
2.1 ՀՀ-ում սնանկացման գործընթացի կարգավորման օրենսդրական դաշտը
2.2 ՀՀ արտադրական կազմակերպւթյուններում անվճարունակության և սնանկացման գնահատման ցուցանիշների վերլուծությունը «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ օրինակով

Գլուխ 3.
Առողջացման գործընթացի առանձնահատկությունները ՀՀ արտադրական կազմակերպություններում
3.1 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ–ի ֆինանսական վիճակի գնահատում
3.2 «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի ֆինանսական առողջացման ուղիները և դրանց կատարելագործումը

Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված
Շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության գործարար ակտիվությունը և հուսալիությունը բնութա-գրվում է նրա ֆինանսական դրությամբ: Դա շուկայի բոլոր մասնակիցների շահերի իրագործման երաշխիքն է, քանի որ բավականին մեծ է հետաքրքրությունը յուրաքանչյուր կազմակերպության ֆինանսական դրության վերաբերյալ արժանա-հավատ տեղեկատվության ստացման նկատմամբ: Շուկայի մասնակիցները մշտապես շահագրգռված են իրենց գործընկերների մրցունակության և հուսալիության գնահատման հիմնահարցերով:
Հայտնի է, որ կազմակերպության տնտեսական գործունեությունը իրականացվում է հետևյալ ոլորտներում` գործառնական, ներդրումային և ֆինանսական, որտեղ միջոցների անընդմեջ շրջանառության հետևանքով փոփոխվում է ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների կառուցվածքը, ֆինանսական ռեսուրսների պահանջարկը` ազդելով նրա ֆինանսական դրության վրա:
Բարվոք ֆինանսական դրության ապահովման համար կազմակերպությունը պետք է ձևավորի ակտիվների ճկուն կառուցվածք` այնպես կազմակերպելով դրանց շարժը, որ եկամուտները գերազանցեն ծախսերին, և արձանագրվեն կայուն ֆինանսական արդյունքներ: Կայուն ֆինանսական դրություն ունենալու համար կազմակերպությանը անհրաժեշտ է հաջողությամբ իրականացնել իր տնտեսական գործունեությունը, անընդհատ փոփոխվող միջավայրում պահպանել ակտիվների ու պասիվների միջև օպտիմալ հավասարակշռվածություն և թույլատրելի ռիսկի սահմաններում ապահովել վճարունակության ու ներդրումային գրավչության բարձր մակարդակ:
Շուկայական տնտեսության պայմաններում կազմակերպության տնտեսական գործունեության անարդյունավետ կազ-մակերպումը բերում է նրա անվճարունակությանը, իսկ այնուհետև` սնանկացմանը: Վերջինս կազմակերպության պարտավորությունների մարման և իր գործունեության ֆինանսավորման անկարողությունն է: Այդ դեպքում կազմակերպության կրեդիտորները կարող են դիմել տնտեսական դատարան` նրան սնանկ ճանաչելու մասին:

Գրականության ցանկ
1. Մաթեւոսյան Ա.Վ., Արտադրական կազմակերպության ֆինանսական վիճակի գնահատման եւ կայունացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Երեւան 2009, էջ 24
2. Սարգսյան Ա., Սնանկացման ռիսկի գնահատման որոշ մոդելների ճշգրտության համեմատական վերլուծությունը ՀՀ արտադրական կազմակերպություններում, Ֆինանսներ եւ Էկոնոմիկա, 2 (152), 2014,
3. Ендовицкий Д.А., Щербаков М.В., Диагностический анализ финансовой несостоятельности организаций, Учебное пособие, М.: Экономисть, 2007., ст 36
4. Канке А.А., Кошевая И.П., Анализ финансово- хозяйственной деятельности предприятия, Москва 2007,
5. Щербаков В.А., Веселовский В.В. Финансовое планирование и управление формированием заемного капитала в развитии бизнеса предприятий на современном этапе развития российской экономики// Финансы и кредит. М., 2011 №19(307).
6. http://media.asue.am/upload/TERT7.pdf
7. http://jermukgroup.am/am
8. http://www.competitssion.am
9. http://www.profin.am
10. …

Էջ 69 Գին 29000 Պատվիրել