diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ՀՀ ֆինանսական շուկայում եկամտաբերության ձևավորման առանձնահատկությունները և ազդող հիմնական գործոնների վերլուծությունը

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ֆինանսական շուկայի էությունը, շրջանառվող գործիքների եկամտաբերության որոշման եղանակները
1.1 Ֆինանսական շուկայի էությունը, դերը և կառուցվածքը
1.2 Ֆինանսական շուկայի մասնակիցները և շրջանառվող գործիքների եկամտաբերության որոշման եղանակները
1.3 Միջազգային ֆինանսական շուկաներում շրջանառվող գործիքները, դրանց եկամտաբերության վրա ազդող գործոնների վերլուծությունը
Գլուխ 2. ՀՀ ֆինանսական շուկայի հատվածների եկամտաբերության ձևավորման առանձնահատկությունները
2.1 ՀՀ փոխատվական կապիտալի շուկայում շրջանառվող գործիքների եկամտաբերության և ազդող գործոնների վերլուծությունը
2.2 ՀՀ արժեթղթերի շուկայում շրջանառվող գործիքների եկամտաբերության և ազդող գործոնների վերլուծությունը
2.3 Ֆինանսական շուկայի զարգացման առանձնահատկությունները և բարելավման ուղիները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Հայաստանի Հանրապետությունն լինելով փոքր և բաց տնտեսություն ունեցող երկիր՝ ուղղակիորեն իր վրա է կրում միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործընթացների ազդեցությունները: Այս առումով ՀՀ-ի վրա ազդեցությունն ավելի է ինտենսիվանում՝ հաշվի առնելով նրա բացասական վճարային հաշվեկշիռ ունենալը: Սակայն աշխարհում կան բազմաթիվ փոքր տնտեսություն ունեցող երկրներ, որոնք կարողանում են ոչ միայն դիմագրավել ֆինանսական արտաքին մարտահրավերներին, այլև օգտվել դրանից, զարգացնել իրենց ֆինանսական համակարգն ու շուկաները և դառնալ առնվազն տարածարջանային ֆինանսական կարևոր կենտրոններ: Այդ ամենի շնորհիվ երկրները կարողանում են մոբիլիզացնել էժան ֆինանսական ռեսուրսները համաշխարհային մարդակով և արդյունավետ եղանակով, մեծացնել ներդրումների հոսքերը: Քանի որ ֆինանսական շուկայի զարգացման աստիճանով է որոշվում երկրի դերն ու տեղը համաշխարհային տնտեսությունում, Հայաստանի Հանրապետությունն անընդհատ պետք է զարգացնի իր ֆինանսական շուկաներում տեղի ունեցող գործիքները և նորովի ներկայանա այս ոլորտում: Ըստ այդմ էլ անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրելու ՀՀ ֆինանսական շուկայի հատվածների փոծգործունեությունը: Այսպիսով, փորձենք ուսումնասիրել ՀՀ բանկային համակարգի և արժեթղթերի շուկայի փոխգործունեության ոլորտները: ՀՀ առևտրային բանկերը հանդիսանում են խոշոր մասնակիցներ ինչպես պետական, այնպես էլ կորպորատիվ արժեթղթերի շուկայում: Ֆոնդային բորսայում ցուցակված բանկերին է պատկանում կորպորատիվ պարտատոմսերի գերակշիռ մասը, այսինքն՝ կարելի է ասել, որ կորպորատիվ պարտատոմսերի շուկայի գործունեության ոլորտներն ընդլայնվում են հենց բանկերի շնորհիվ: Այդ ամենը կարող ենք տեսնել առևտրային բանկերի ակտիվների մեջ արժեթղթերում կատարված նեդրումների և տրամադրած վարկերի ծավալների տեսակարար կշիռներում: 2020թ. դեկտեմբերին առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալների աճը շարունակել է նվազել: Այս միտումը սկսվել էր հոկտեմբերից՝ պայմանավորված լինելով պատերազմով, դրա բացասական արդյունքներով, ինչպես նաև քաղաքական անկայունությամբ:

Գրականության ցանկ
1. Արդիական է այս առումով Չինաստանի տնտեսական աճի դանդաղեցման պարագայում կապիտալի արտահոսքը, որը սկսած 2014թ.-ի 2-րդ քառորդից մինչև այժմ կազմում է մոտ 1տրլն. դոլար:
2. Արժեթղթերի շուկա: ՈՒս. ձեռնարկ / Խմբ. Ա. Բ. Սալնազարյան: -Եր.: Զանգակ-97, 2009թ., էջ 9:
3. Գ. Կիրակոսյան, Տնտեսագիտության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ., էջ 354
4. Երկրի ռիսկի հաշվարկի համար հիմք է վերցվել ՀՀ պետական պարատատոմսերի ինֆլիացիայով ճշգրտված իրական եկամտաբերությունների և ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ինֆլիացիայով ինդեքսավորված եկամտաբերությունների / Treasury Inflation-Indexed Security, Constant Maturity/ տարբերությունը համապատասխան ժամկետայնությամբ գործիքների համար։
5. Ընդունվել է ՀՀ ԱԺ-ի կողմից 1998թ. մայիսի 5-ին:
6. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,
7. …

Էջ 69 Գին 30000 Պատվիրել