Դիպլոմային Համաշխարհային տնտեսության տարածաշրջանացման արդի միտումները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Համաշխարհային տնտեսության տարածաշրջայնացման տեսական հիմքերը
1.1. Տարածաշրջանային զարգացման տեսությունները. Տարածաշրջնայնացում
1.2. Տարածաշրջանային տերությունների և ինտեգրացիոն միավորումների ստեղծումը
1.3. Տարածաշրջայնացման առանձնահատկություններն արդի պայմաններում
Գլուխ 2. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացը համաշխարհային տնտեսությունում
2.1. Տարածաշրջանային տնտեսական ինտեգրման նախադրյալների և էֆֆեկտների վերլուծությունը
2.2. Տարածաշրջանային ինտեգրման խմբավորումները և Հայաստանի Հանրապետությունը
Եզրակացություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Ինտեգրման գործընթացների շարունակական արդյունքների դրսևորման առումով տարածաշրջանային տնտեսական ինտեգրման դասական օրինակը համարվում է Եվրամիությունը: Ինտոգրման արևմտաեվրոպական մոդելը արտադրության և ապտալի միջազգային խաչաձևման, ազգային տնտեսությունների փոխլրացման, աշխատանքի տարածաշրջանային բաժանման գործընթացների համարկարգման, տնտեսական հարաբերությունները կարգավորող վարպետական ինստիտուտների ձևավորման, տնտեսական զարգացման ռազմավարական քաղաքականության եզակի դրսևորում է: Եվրամիության ձևավորումից ի վեր՝ մասնակից պետությունների տնտեսական հաջողությունները չէին կարող դուրս մնալ մյուս երկրների ուշադրությունից: Անցյալ դարի 60-ական թթ. Լատինական Ամերիկայում, Հարավարևելյան Ասիայում և Մերձավո Արևելքում սկիզբ առած ինտեգրման գործընթացները մինչև այսօր դուրս չեն եկել մաքսային միություններին և ազատ առևտրային գոտիներին բնորոշ գործունեության շրջանակներից: Տարածաշրջանային ինտեգրման աշխարհագրությունն ավելի ընդլայնվեց 1990-ական թթ. սոցիալիստական համակարգի փլուզումից և ազատ առևտրային գոտիներին բնորոշ գործունեության շրջանակներից: Տարածաշրջանային ինտեգրման աշխարհագրությունն ավելի ընդլայնվեց 1990-ական թթ. սոցիալիստական համակարգի փլուզումից և այդ համակարգի երկրների շուկայական կողմնորոշման վերադիրքավորումից հետո: Ներկայումս գոյություն չունի երևէ տարածաշրջան, որտեղ հարևան երկրների միջև տնտեսական համագործակցություն չընթանա ինտեգրման ռազմավարության տրամաբանությամբ: Այնուամենայնիվ, դրանց գերակշող մասի համագործակցությունն առայժմ սահմանափակվում է համաձայնագրի կողմերի ամենամյա հանդիպումներով, որոնց ընթացքում քննարկվում են ապագա գործողությունների ծրագրերը, սակայն մասնակից պետություններն իրտեգրման շոշափելի արդյունքներ դեռևս չեն գրանցում: Ներկայումս տարածաշրջանային ինտեգրումը կարող է որոշ չափով փոխհատուցել առևտրային բանակցությունների «Ուրուգվայական ռաունդի» արդյունքների իրականացման գործում ոչ բավարար առաջադիմությանը: Եվրամիության տնտեսական համագործակցության հաջողությունների գործնական արդյունքների գնահատումը միջազային տնտեսագիտության տեսաբաններին թույլ է տվել ուսումնասիրել և ներկայացնել նախարդյալների այն ամբողջությունը, առանց որոնց ինտեգրումը ոչ միայն չի տա շոշաձելի շահավետ արդյունքներ, այլ նաև այդ նախադրյալների անտեսումը մինգամից կասկածի տակ կդնի ցանկացած համագործակցության կայացում:
Գրականության ցանկ
1. Գալոյան Դ., Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ասպեկտները, Երևան 2014:
2. Թադևոսյան Զ., Գալոյան Դ., Միջազգային տնտեսական ինտեգրացիա, Երևան 2006:
3. Ա. Թավադյան, Ինտեգրացիոն գործընթացների իրական հնարավորությունները, «21-րդ ԴԱՐ», 2014, թիվ 5 (57), էջ 56:
4. ՀՀ տնտեսության ոլորտային զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնախնդիրները Մաքսային միության անդամակցության պայմաններում / Մ.Ս. Մելքումյան և ուրիշներ.Եր.: Տնտեսագետ, 2015, էջ 32
5. Армения и Таможенный союз: Оценка экономического эффекта интеграции, руководитель авторского коллектива А.А. Тавадян, ЕАБР, N20, 2013, с. 28.
6. Акопова Е. и др., Мировая экономика и международны экономические отношения, Ростов На Дону 1997, с. 30.
7. …