diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Հայ-վրացական հարաբերությունները 1921 — 1922թթ.

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հայ-վրացական քաղաքական հարաբերությունները
1.1 Երկկողմ հարաբերությունները 1921թ. հունվար-փետրվար ամիսներին
1.2 Լոռու չեզոք գոտու խնդիրը հայ-վրացական հարաբերություններում
1.3 Կարսի թուրք-անդրկովկասյան պայմանագիրն ու հայ-վրացական հարաբերությունները
Գլուխ 2. Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները
2.1. Հայառի տնտեսական գործունեությունը Վրաստանում. Տրանզիտի խնդիրը
2.2 Հայ-վրացական տնտեսական կապերն ու առընչությունները Անդրֆեդերացիայի շրջանակներում
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Անդրֆեդերացիայի առաջին տարիներին զարգացվեց Վրաստանում խոզապահությունը, այն դեպքում, երբ 1926թ. դրությամբ Վրաստանում առկա էր 476 հազ խոզ, իսկ ողջ Անդրֆեդերացիայի հաշվառվում էր 528 հազ գլուխ խոզ: Այդ տարիներին նաև Անդրֆեդերացիան Խորհրդային Միության մյուս երկրներին գերազանցում էր իր խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով: Դաշնությունում զարգացված էր նաև ձիաբուծությունը, որոնց մեծ մասը օգտագործում էին որպես «քարշակներ» և բեռնակիրներ: 1926թ. դրությամբ Անդրֆեդերացիայի տարածքում տրակտորների թիվը հասնում էր 708-ի, որոնցից աշխատունակ էին միայն 608-ը, իսկ 1926 – 1927թ-ին այս թիվը համալրվեց 150-ով: Խոշոր եղջերավոր անասուններին բուծում էին նաև մսի ստացման համար: Նրացից ստացվող կաթնամթերքից և դրա վերամշակման արդյունքում ստացվող յուղի, պանրի շուկան զարգանում էր բավականին դանդաղորեն: Մինչ քաղաքացիական պատերազմը պանրագործությունը գտնվում էր բավականին զարգացած աստիճանի վրա, սակայն քաղաքացիական պատերազմը մեծ վնասներ հասցրեց արտադրությանը, որից հետո սկսվեց կամաց-կամաց վերականգնվել և անդրկովկասյան պանրի արտադրությունը կրկին հայտնվեց Միության տարբեր քաղաքներում: Անդրկովկասում զարգացած էր մազեխ ցեղատեսակի ոչխարների բուծումը, որի և´ կաթնատվությունն էր բարձր, և´ բրդատու էր և´ բավականին յուղ էր ստացվում այդ ցեղատեսակից: Նման ցեղատեսակին մեկ անգամ խուզելուց ստացվում էր 1 – 2,5 կգ բուրդ, որը բավականին թանկարժեք էր: Անդրֆեդերացիայում զարգացում էր ապրում նաև մետաքսագործությունը: Սակայն ուժեղ համաճարակը, որը տարածվեց մետաքսատու բոժոժների շրջանակներում, հասցրեց մեծ վնասների: Անդրֆեդերացիայի տարածքում զարգացված էր նաև մեղվաբուծությունը, սակայն այն առավել զարգացած էր Հայաստանում: Ամբողջ Անդրկովկասի մեղրի քանակության գրեթե կեսը արտահանվում էր Հայաստանից: Մեղրի մեծ քանակությունը արտահանվում էր Անդրկովկասի սահմաններից դուրս: 1926 – 1927թթ. մեղրի վաճառքը կազմել է շուրջ 2,2 մլն. ռուբլի, իսկ դրա նախորդ տարիներին` 1925 – 1926թթ. այս ցուցանիշը եղել է 1,6 մլն. ռուբլի: Անդրֆեդերացիայի տարածքում զարգացած էր նաև ձկնաբուծությունը: Առավել զարգացած էր այն Ադրբեջանում, քանզի այն հարուստ էր Կասպից ծովի ձկնատեսակով, այն ինչ Սև ծովով ողողվող Վրաստանը այդքան էլ ձկնային պաշարներով հարուստ չէր, քանզի Սև ծովի ափերն խորն էին: Անդրֆեդերացիայի տարածքում այդ տարիներին նաև զարգացում էր ապրում խավիարի արդյունաբերությունը, որի արտահանումը այդ տարիներին հասել էր մոտ 200 տ:

Գրականության ցանկ
1. Աբրահամյան Վ., «Հայ-վրացական վիճելի տարածքների հարցի շուրջ», Երևան, 2013:
2. Ալիխանյան Ս., «Գ. Կ. Օրջոնիկիձեն և սովետական իշխանության հաստատումը Հայաստանում», Երևան, 1974:
3. Ալիխանյան Ս., «Սովետական Ռուսաստանի դերը հայ ժողովրդի ազատագրման գործում (1917 – 1921թթ.)», Երևան, 1966:
4. Ասրյան Ա., Պողոսյան Ս., Հայոց պատմություն, «Խորհրդային Հայաստանը 1920 – 1930-ական թվականներին», Երևան, 2009:
5. Գալոյան Գ., «Հայաստանը և մեծ տերությունները 1917 – 1923թթ.», Երևան, 1999:
6. Կատվալյան Մ., Հովհաննիսյան Պ., Մինասյան Է. և ուրիշներ, «Հայոց պատմություն: Հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր», Երևան, 2012:
7. …

Էջ 53 Գին 23000 Պատվիրել