Դիպլոմային Հասարակական բարեկեցության գնահատման տեսամեթոդական հիմնախնդիրները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Հասարակական բարեկեցության հայեցակարգային մոտեցումներն ու առանձնահատկությունները
1.1. Հասարակական բարեկեցությունը որպես տնտեսական կատեգորիա. Հայեցակարգային մոտեցումները
1.2. Շուկայի ձախողումները և դրա պատճառները
1.3. Պետության տնտեսական քաղաքականությունը հասարակական բարեկեցության համտեքստում
Գլուխ 2. Հասարակական բարեկեցության գնահատման հիմնական ցուցանիշներն ու դրանց առանձնահատկությունները
2.1. Հասարակական բարեկեցության գործոնների և ցուցանիշների վերլուծությունները
2.2. Տնտեսական աճը որպես հասարակական բարեկեցությունը որոշող կարևոր ցուցանիշ
2.3. Հայաստանի տնտնեսական բարեկեցության հիմնական ցուցանիշների վերլուծությունը
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Մեր օրերում մեծ կարեուրություն է ստանում սոցիալական կապիտալի կուտակումն ու ձևավորումը, որը մարդկային կապիտալի հետ գտնվում է փոխադարձ կապվածության և փոխպայմանավորվածության մեջ: Ինչպես ֆիզիկական և մարդկային կապիտալը, այնպես էլ սոցիալական կապիտալն ունի իր ներդրումն արտադրական գործընթացում: Այդ պատճառով վստահելի հեղինակություն և մեծ վստահություն վայելող մարդկանց խումբը կարող է հասնել զգալի հաջողությունների, քան մարդկանց այն խումբը, ով չունի նշյալ հատկանիշները: Սոցիալ-տնտեսական զարգացման բազմաթիվ մոդելներ ուղղված են բնակչության կենսամակարդակի և բարեկեցության բարձրացմանը, հետևաբար, կյանքի որակի բարելավմանը, որը հասարակությունում ընթացող ցանկացած վերափոխման չափանիշ է ու վերջնական արդյունք: Սոցիալական տարբեր խմբերի գոյությունը կարևոր է դարձնում այնպիսի մակրոտնտեսական հիմնահարցը, ինչպիսին հասարակական բարեկեցությունն է: Բարեկեցության բնորոշումը` որպես ընդհանուր համակարգի չափորոշիչ չի նույնացվում առանձին տարրերի հավաքածուի հետ, որը մեթոդաբանորեն բարդ խնդիր է, բազմամակարդակ և դինամիկ: Գիտական մտքի զարգացմանը զուգընթաց բարեկեցության մեկնաբանությունը փոխվում, բարեկեցության ընկալումից մինչև նյութական բարեկեցություն, մինչև դրա կազմում այնպիսի տարրերի ընդգրկում, որոնք չեն վերաբերվում տնտեսական բարիքներին` առողջությունը, կրթությունը, հանգիստը, մշակութային զարգացումը, շրջակա միջավայրը, քաղաքական ասպարեզը և այլն: Կենսամակարդակը հանդիսանում է տնտեսական բարեկեցության հիմքը, իսկ կենսակերպը` ընդհանուր բարեկեցության հիմքը և իր հերթին այն կախված է տնտեսական բարեկեցությունից: Տնտեսական բարեկեցությունը կարող է չափվել փողի օգնությամբ` տնտեսական չափիչներով, իսկ ընդհանուր կամ սոցիալական բարեկեցությունը կարող է չափվել այնպիսի չափիչներով ինչպիսին է մակարդակը, որակը, այլ ոչ թե բավարարվածության փաստը: Այսինքն` «Կյանքի մակարդակ» հասկացությունը հանդես է գալիս որպես բարեկեցության քանակական չափանիշ, իսկ «կյանքի որակ» հասկացությունը` որպես բարեկեցության որակական չափանիշ և իր հերթին «կյանքի որակ» հասկացությունը գալիս է լրացնելու «կյանքի մակարդակ» հասկացությունը, այսինքն` փոխլրացնում է այն:
Գրականության ցանկ
1. Գալոյան Ռ., Բնակչության կյանքի որակի բարելավման հիմնական ուղիները ՀՀ-ում, Եր., 2011, էջ 8.
2. Դավոյան Ս., Մարկոսյան Ա., Սարգսյան Հ., Վերափոխումները անցումային երկրների նտեսություններում, Եր., «Տիգրան Մեծ», 2003, էջ 25.
3. Կիրակոսյան Գ.Ե., Տնտեսագիտության տեսություն, Երևան 2009, էջ 478-481.
4. Ղուշչյան Հ.Բ., Մակրոտնտեսական կարգավորում, Երևան 2005, էջ 138-143.
5. Ղանթարչյան Լ., Սոցիալապես անապահով խավերի կենսամակարդակի բարձրացման պետական կարգավորման հիմնախնդիրները ՀՀ-ում, Եր., 2017
6. Մակարյան Ա., Բաբայան Ա., Հայաստանի Հանրապետությունում Կյանքի որակի ցուցանիշի (QoL Index) հետազոտություն: Հետազոտության մեթոդաբանություն, Մշակված է «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվություններիր ինստիտուտի պատվերով, Եր., 2010
7. …