diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Մեթիլենային կապույտի փոխազդեցության առանձնհատկությունները շիճուկային ալբումինի և ԴՆԹ-ի հետ

Բովանդակություն

Գլուխ.1. Մեթիլենային կապույտի փոխազդեցության առանձնհատկությունները շիճուկային ալբումինի և ԴՆԹ-ի հետ
1.1 ԴՆԹ կառուցվածքը և կոնֆորմացիան
1.2 ԴՆԹ-ի փոխազդեցությունը լիգանտների հետ դարձելի անդարձելի կապում:
1.3 Շիճուկային ալբումինի կառուցվածքը և ֆունկցիաները, մեթիլեն կապույտի բնութագիրը, հատկությունները:
Գրականության ցանկ

Հատված
Շիճուկային ալբումինի մյուս կարևոր ֆունկցիան այն է, որ ալբումինը հարուստ և արագ իրացվող սպիտակուցային պահեստ է: Ալբումինը օժտված է նաև կոնյուգացնող և ինակտիվացնող հատկություններով, հետևաբար նրա կոնցենտրացիայի իջեցումը մեծացնում է արյան պլազմայում պարունակվող ազատ, կենսաբանորեն ակտիվ միացությունների, այդ թվում նաև ագրեսիվ նյութերի քանակությունը: Այսպիսով, մարդու արյան պլազմայի շիճուկային ալբումինը բազմաֆունկցիոնալ, բացասական լիցքավորված, ածխաջրածնային մնացորդ չպարունակող լուծելի սպիտակուց է: Այն կազմված է 585 ամինաթթվային մնացորդ պարունակող շղթայից, որոնցից 35-ը ցիստեինն է, որոնք առաջացնում են դիսուլֆիդային կապեր՝ կայունացնելով ալբուՀատոր Том Volume 113 2013 № 1 86 մինի երրորդային կառուցվածքը: HSA-ի մոլեկուլային զանգվածը կազմում է 66,5 կԴա: Հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ արյան շիճուկային ալբումինը կոդավորող գենն օժտված է բարձր պոլիմորֆիզմով, և ներկայումս հայտնաբերված են նրա ավելի քան 30 գենետիկական տարբերակներ (ալլոալբումիններ): Առողջ մարդկանց արյան պլազմայում HSA-ի կոնցենտրացիան հասնում է մինչև 42±3.5 գ/լ-ի: Յուրաքանչյուր պահի արյան հոսքում շրջանառվում է մոտ 160 գ շիճուկային ալբումին, և նրա կիսատրոհման տևողությունը 19-20 օր է: Արյան շիճուկային ալբումինը լայն կիրառություն ունի գործնական բժշկության տարբեր ոլորտներում` բուժական պրակտիկայում` խոշոր այրվածքների, հեմորագիկ շոկի, հիպոպրոտեինեմիայի և պտղի էրիթրոբլաստոզի, ինչպես նաև լյարդի ցիրոզի հետևանքով առաջացած ասցիտի բուժման, արյան պլազմայի օսմոտիկ ճնշման վերականգնման նպատակով: Որպես հավելում այն օգտագործվում է նաև պատվաստանյութերի և սպիտակուցային բուժիչ պրեպարատների, ինչպես նաև վերջիններիս ստացման համար օգտագործվող սննդային միջավայրերի կազմի մեջ: Շիճուկային ալբումինը հիմնականում ստանում են դոնորական արյունից: Սակայն, ներկայումս ամբողջ աշխարհում դոնորական արյան խիստ պակաս է զգացվում, ինչը կապված է դոնորների թվի փոքրացման և դոնորական արյան նկատմամբ պահանջարկի մեծացման հետ: Դոնորական արյունից ստացված ալբումինի կիրառման սահմանափակումները պայմանավորված են ոչ միայն նրա բարձր ինքնարժեքով, այլ նաև այն հանգամանքով, որ դրանից ստացված պրեպարատների միջոցով ռեցիպիենտին հնարավոր է ինֆեկցիոն ագենտներ փոխանցել, մասնավորապես իմունային անբավարարության (ՄԻԱՎ), հեպատիտի և մի շարք այլ վիրուսներ: Վերոհիշյալի հետ կապված կլինիկական և տնտեսական տեսանկյունից առավել մեծ նշանակություն է ստանում ժամանակակից կենսատեխնոլոգիական եղանակներով ստացված սպիտակուցային պրեպարատների օգտագործումը:

Գրականության ցանկ
1. Dahm R. Friedrich Miescher and the discovery of DNA (англ.) // Dev Biol (англ.)русск. : journal. — 2005. — Vol. 278, no. 2. — P. 274—288. — PMID 15680349.
2. Watson J., Crick F. Molecular structure of nucleic acids; a structure for deoxyribose nucleic acid (рум.) // Nature. — 1953. — Т. 171, nr. 4356. — P. 737—8.
3. The Nobel Prize in Physiology or Medicine 1962 Nobelprize .org Accessed 22 Dec 06
4. История биологии с начала XX века до наших дней. — М.: Наука, 1975. — 660 с.
5. Alberts, Bruce; Alexander Johnson, Julian Lewis, Martin Raff, Keith Roberts, and Peter Walters. Molecular Biology of the Cell; Fourth Edition (англ.). — New York and London: Garland Science (англ.)русск., 2002.
6. Stephens T., Bunde C., Fillmore B. Mechanism of action in thalidomide teratogenesis (англ.) // Biochem Pharmacol (англ.)русск. : journal. — 2000. — Vol. 59, no. 12. — P. 1489—99.
7. …

Էջ 15 Գին 7000 Պատվիրել