Դիպլոմային Միքայել Նալբանդյանի Ազատության շեփոր երգերի ուսուցումը
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Միքայել Նալբանդյանը ազատության երգիչ
Գլուխ 2. Նալբանդյանի ստեղծագործության ուսուցումը
Եզրակացություն
Հատված
Մ. Նալբանդյանն ապրեց ու ստեղծագործեց մի այնպիսի ժամանակաշրջանում, երբ կապիտալիստական հարաբերությունների աշխուժացմանը զուգընթաց աշխուժացել էին և հայ ազգային կյանքի բոլոր բնագավառները: Ստեղծվել էին դեմոկրատական գրականություն, մամուլ, իր առաջին քայլերն էր անում թատրոնը, ուժեղացել էր ասիական հետամնացության կապանքներից ազատագրվելու, առաջավոր ժողովուրդների նյութական ու հոգևոր նվաճումները յուրացնելու կենսական պահանջը: Որպես մեծ մտածող ու գործիչ՝ Նալբանդյանը կարողացավ հեղափոխական ոգով ազդել առաջ քաշած հարցերին և դրանց տալ հեղափոխական-դեմոկրատական լուծում: Ժամանակաշրջանի առաջ քաշած հուզող հարցերից էր և ազգային հարցը, որը դարձավ Նալբանդյանի հրապարակախոսության առանցքային խնդիրներից մեկը: Ինչպես արծարծած բոլոր հարցերը, այնպես էլ ազգության, ազատության նկատմամբ Նալբանդյանի ունեցած ըմբռնումները մի կետի վրա չեն կանգնել: Նրա քաղաքական աշխարհայացքի զարգացմանը զուգընթաց փոխվել, ավելի են ճշտվել հասարակական երևույթների նկատմամբ եղած նախկին ըմբռնումները, այդ թվում` նաև ազգության ըմբռնումը: Իր գործունեության առաջին շրջանում Նալբանդյանը հասարակական գործչի «խորհուրդը» համարում էր լուսավորությունը և ամեն կերպ քարոզում էր կրթության ու լուսավորության անհրաժեշտությունը՝ այն դիտելով որպես ազգության առաջընթացը կազմակերպող հիմնական գործոն: Քննդատելով Պ. Իսահակյանին՝ Նալբանդյանը նշում է, որ հայը չունի «գիտության և հառաջադիմության տուն», որ ազգի անդամները չեն մտածում ազգային կուլտուրայի ու գիտության զարգացման մասին: «Հայաստանը չունի գիտնական որդիք, -ասում է նա, -որ յուր կաթով լիներ մեծացած, թող այդ գաղափարական Հայաստանը հառաջուց մի ծննդատուն պատրաստե գիտնական որդիք ծնուցանելու համար, թող կաթ պատրաստե նորանց սնուցանելու համար, թող հաց պատրաստե նոցա ապրուստը ապահովելու համար, ապա թե իրավունք կունենա ասել թե «Գիտնական որդիք ունիմ»:
Գրականության ցանկ
1. Налбандян М.. Избранные философские и общественно-политические сочинения, М., 1954.
2. Ասատրյան Ա., «Իտալացի աղջկա երգը». Տարեթիվը և սկզբնաղբյուրը, http: //kantegh.asj-oa.am/868/1/15-20.pdf:
3. Դարոնյան Ս., Մ. Նալբանդյան. Կյանքը և գործունեությունը, Երևան, 1979:
4. Հայ գրականության առարկայական ծրագիր, 10-12-րդ դասարաններ, file: ///C: /Users/hp/Downloads/Haj_grak_yndhanur_2008-1%20(1).pdf
5. Հովսեփյան Հ., Հեղափոխական դեմոկրատ Մ.Նալբանդյանի պետական-իրավական հայացքները, Պատմա-բանասիրական հանդես, 1980, թիվ 2:
6. Մանուչարյան Հ., Դրվագներ հայ քաղաքագիտական մտքի պատմության, Երևան, 2002:
7. Մկրտչյան Հ., Մ. Նալբանդյան, Երևան, 1965, էջ 161: