Դիպլոմային Ներդրումային փաթեթը և դրա կառավարման հիմնախնդիրները ՀՀ առևտրային բանկերում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Ներդրումային փաթեթների ձեվավորման և կառավարման էությունը առևտրային բանկերում
1.1 Ներդրումային փաթեթների ձևավորման և կառավարման գործընթացը
1.2 Ներդրումային փաթեթների ձևավորման նպատակները, խնդիրները և հիմնական մոդելները առևտրային բանկերում
Գլուխ 2. Առևտրային բանկերի ներդրումային փաթեթների կառավարման միջազգային փորձի վերլուծություն
2.1 Ներդրումային փաթեթների կառավարման միջազգային չափորոշիչները և սահմանափակումները առևտրային բանկերում
2.2 Առևտրային բանկերի ներդրումային փաթեթների ձևավորման և կառավարման միջազգային փորձը
Գլուխ 3. ՀՀ առևտրային բանկերի կողմից ներդրումային փաթեթի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները
3.1. Ներդրումային փաթեթների ռիսկի և եկամտաբերության կառավարման առանձնահատկությունները ՀՀ առևտրային բանկերում
3.2. Ներդրումային փաթեթի կառավարման առանձնահատկությունները և կատարելագործման ուղիները «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Յուրաքանչյուր երկրում, այդ թվում նաև ՀՀ-ում առևտրային բանկերի կողմից ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար առաջնահերթ գործոններ են հանդիսանում ներդրումները կարգավորող օրենսդրական դաշտի կայունությունը և կանխատեսելիությունը, որը ենթադրում է ներդրումների լիարժեք պաշտպանության իրավական երաշխավորում։ ՀՀ առևտրային բանկերի կողմից իրականացվող ներդրումային գործունեության կարգավորման կարևոր փաստաթուղթ է հանդիսանում «ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգը», որում արտացոլված են ՀՀ-ում նշված ոլորտում իրականացվող քաղաքականության սկզբունքները, նպատակները և մոտեցումները։ Ներդրումային քաղաքականությունը նպատակաուղղված է ներդրումային գործունեության և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացմանը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտմանը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացմանը, շուկայական ենթակառուցվածքների զարգացմանը և տնտեսական աճի ապահովմանը։ Բանկերը կարող են իրականացնել ներդրումային գործունեություն իրենց կամ հաճախորդի անունից և հաշվին բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլ ներդրումային արժեթղթեր գնել կամ ձեռք բերել, օտարել, ինչպես նաև տեղաբաշխման նպատակով ձեռք բերել այլ անձանց բաժնետոմսերը, պարտատոմսերը և ներդրումային այլ արժեթղթերը (բաժանորդագրական գործունեություն)։ ՀՀ բանկերը հիմնականում ներդրումներ են անում պետական պարտատոմսերում, կորպորատիվ պարտատոմսերում, ներդրումային ֆոնդի փայերում, դեպոզիտային հավաստագրերում, ավանդային վկայագրերում և այլն։ ՀՀ բանկերի կողմից կատարված ներդրումների իրացվելիությունը որոշվում է ըստ ռիսկի կշիռների։ Որքան ռիսկի կշիռը մեծանում է, այնքան բանկի համար տվյալ արժեթղթում ներդրում կատարելը դառնում է առավել ռիսկային։ Այս ռիսկի կշիռները օգտագործվում են տնտեսական նորմատիվների հաշվարկման ժամանակ։ Բանկերը պարտադիր հաշվարկում են տնտեսական նորմատիվները, որոնք ենթակա են հրապարակման եռամսյակային պարբերականությամբ։ Աղյուսակի տեսքով ներկայացնենք այդ նորմատիվները։
Գրականության ցանկ
1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք ընդունված 30․06․1996թ․
2. «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենք ընդունված 2007թ.
3. «Արժեթղթերի շուկա։ Ուսումնական ձեռնարկ/Խմբ. Ա.Բ. Սալնազարյան-Եր։, Զանգակ-97» , 2009. -336 էջ
4. «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը՝ հաստատված ԿԲ կողմից 2007թ․ փետրվարի 9-ի թիվ 39ն որոշմամբ
5. «Ֆինանսական մենեջմենթի հիմունքներ» Տուրյան Կ․ Վ․, Երևան 2015
6. Гитман Л. Дж., Джонк М.Д. “Основы инвестирования” Пер. с англ.- М.: Дело, 1997
7. …