diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Պետության և իրավունքի տեսությունը որպես դասընթաց

Բովանդակություն

Գլուխ 2. Պետության և իրավունքի տեսությունը որպես դասընթաց
2.1 Պետության և իրավունքի տեսության`որպես դասընթացի խնդիրները
2.2 Պետության և իրավունքի տեսության`որպես դասընթացի գործառույթները
2.3 Պետության և իրավունքի տեսության`որպես դասընթացի դերն իրավագետի մասնագիտական նկարագրի կայացման գործում
Գրականության ցանկ

Հատված
Պետության և իրավունքի տեսությունը և տեսական այլ դասընթացները վերջին ժամանակահատվածում լուրջ «հարձակման» են ենթարկվում: Խնդիրն այն է, որ այդ առարկաները «մեղադրվում են» չափազանց գաղափարական լինելու և հետազոտության լայն առարկա ունենալու մեջ: Չնայած դրան, անգամ ամերիկյան իրավաբանական դպրոցներում ուսումնական ծրագրերում ընդգրկված «տեսական» դասընթացների թիվն ավելացել է: Քննադատները չեն ժխտում, որ որոշ տեսություններ արժեքավոր են, սակայն նրանք հերքում են, որ այդ տեսական գիտելինքերն անհրաժեշտ են իրավաբան ուսանողների կարիերիայի համար: Նրանք իրենց կասկածն են արտահայտում ուսումնական պլանի իրավական և տեսական բաղադրիչների միջև ներկայումս հաստատված հավասարակշռության վերաբերյալ: Բացի այդ, 20-րդ դարի 60-ական թվականներին կյանքի բոլոր ոլորտների զարգացման ընթացքի արագացմանը և հասարակական հարաբերությունների էական փոխակերպումներին զուգընթաց կրթական ոլորտ ներթափանցեց «ոչ ֆորմալ կրթություն» հասկացությունը: Ոչ ֆորմալ կրթության հիմնական նպատակը կրթական ոլորտում համարժեք պատասխան գտնելն է դարի այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են հասարակական և քաղաքացիական մասնակցության անկումը, ինֆորմացիոն հասարակության պահանջները, միջազգային ինտեգրացիոն, համընդհանրացման գործընթացների ակտիվացումը և տնտեսության համակարգային փոխակերպումների ու գոյություն ունեցող ֆորմալ կրթական համակարգի միջև աստիճանաբար խորացող անջրպետը: Որպես կրթության յուրահատուկ ձև` ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին (պայմաններին) համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ: Այսինքն`ոչ ֆորմալ կրթությունը առավելապես հիմնվում է կարճ ժամանակում գործնական հմտություններ փոխանցելու վրա, որպես կանոն, կարճաժամկետ դասընթացների միջոցով: Այս պարագայում, ինչքան էլ որ ոչ ֆորմալ կրթությանը զուգահեռ գործի նաև ֆորմալ կրթությունը, սկսում են առաջանալ ֆորմալ կրթության`հատկապես բացարձակ տեսական դասընթացների նպատակահարմարության և արդյունավետության վերաբերյալ կասկածներ: Քննարկենք ստեղծված իրավիճակում պետության և իրավունքի տեսության դասավանդման անհրաժեշտության և այդ դասընթացի հիմնական խնդիրների հարցերը: Ինչպես կարելի է ունենալ իրավաբանական կրթություն` առանց գաղափարական հիմքի, եթե պետությունն ու օրենքը չեն կարող գոյություն ունենալ գաղափարախոսությունից դուրս: Ի վերջո, պետության քաղաքականությունը հիմնված է հենց գաղափարախոսության վրա, որն արտահայտում է գտնում օրենքում: Սահմանադրությունը առաջին հերթին գաղափարախոսություն է, և միայն դրանից հետո այն օրենք է:

Գրականության ցանկ
1. Ա.Վաղարշյան, Արդի աշխարհի մանկավարժական համակարգերը եվ իրավաբանական կրթության հիմնահարցերը Հայաստանում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու/ ԵՊՀ; Գլխ. խմբ.` Գ.Ս. Ղազինյան.– Եր.: ԵՊՀ, 2016:
2. Տես Symposium, Legal Education, 91 MICH. L. REV. 1921 (1993) (especially Harry T. Edwards, The Growing Disfunction Between Legal Education and the Legal Profession: A Postscript, 91 MICH. L. REV. 2191 (1993)).
3. Պետության և իրավունքի տեսություն, բակալավրի կրթական ծրագիր: ԵՊՀ, Երևան, 2016թ.:

Էջ 20 Գին 8000 Պատվիրել