diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրները ՀՀ-ում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Սննդամթերքի անվտանգությունը, չափանիշներն ու գնահատականները
1.1. Սննդամթերքի անվտանգության էկոլոգո-սոցիալական ասպեկտները
1.2. Սննդամթերքի անվտանգության ապահովման միջազգային համակարգը
1.3. Սննդամթերքի ավտանգության ապահովման սերտիֆիկացման առանձնահատկությունները

Գլուխ 2. Սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնախնեիրները ՀՀ-ում
2.1. Սննդամթերքի անվտանգության ապահովման օրենսդրա-իրավական դաշտը ՀՀ-ում
2.2. Սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի վերահսկողությունն ու առանձնահատկությունները ՀՀ-ում
2.3. Սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնախնդիրներն ու դրանց լուծման ուղիները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտը ՀՀ-ում կարգավորվում է սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքներով և ներքին իրավական ակտերով, Միջազգային իրավական ակտերով և ԵԱՏՄ կանոնակարգերով: Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի, սննդի շղթայի և առևտրի ու հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքով: Նշված օրենքը նաև ամրագրում է պետության կողմից նախատեսվող մարդու առողջության պաշտպանության երաշխիքները սննդամթերքի և սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի վնասակար ու վտանգավոր ազդեցությունից: Օրենքը սահմանում է նաև այն հիմնական սկզբունքները, որոնք հիման վրա պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականությունը, ինչպես նաև՝ խնդիրների շրջանակը, որոնք պետք է լուծի Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական քաղաքականությունը: Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, պետական վերահսկողություն իրականացնող անձանց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչպես նաև պետական վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկոության մասին ՀՀ օրենքով: Վերջինս սահմանում է պետական վերահսկողության իրականաման կարգը, սկզբունքները, քաղաքականությունները, ինչպես նաև՝ համապատասխան մարմինների հիմնական գործունեության շրջանակը պետական վերահսկողության համատեքստում: Օրենքով ամրագրվում է նաև պետական վերահսկողություն իրականացնելու կարգը, պայմանները, վերահսկողության ընթացքում կիրառվող պատասխանատվության միջոցները և սահմանափակումները: Սննդամթերքի անվտանգության ոլորտում ստուգումների իրականացումը կազմակերպվում է Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով: Վերջինս կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված և Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններում, հիմնարկներում, իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի գործունեության և քաղաքաշինական օբյեկտներում ստուգումների և ուսումնասիրությունների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

Գրականության ցանկ
1. Սննդամթերքի անվտանգության մասին ՀՀ օրենքը, 21.06.2014:
2. ՀՀ-ում ստուգումների կազմկաերպման և անցկացման մասին ՀՀ օրենքը, 17.05.2000:
3. Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենք, 24.11.2004:
4. Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքը, 26.06.2001:
5. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 2020թ. տարեկան հաշվետվություն
6. ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարեկան ստուգումների մասին հաշվետվություն 2017:
7. …

Էջ 57 Գին 27000 Պատվիրել