Դիպլոմային Սպառողական վարքագծի հետազոտման առանձնահատկությունները ՀՀ պարենամթերքի շուկայում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Սպառողների վարքագծի էությունը և հիմնական մոդելները
1. 1. Սպառողական վարքագծի ժամանակակից տեսությունները
1. 2. Վերջնական սպառողների վարքագծի մոդելները
Գլուխ 2. Ռացիոնալության հիմնախնդիրը և լրիվ ռացիոնալությունից շեղումների հիմնական պատճառները
2. 1. Ռացիոնալի և իռացիոնալի սահմանները տնտեսագիտության տեսության մեջ
2. 2. Ռացիոնալ վարքագիծը և դրանից շեղումների պատճառները
Գլուխ 3. Սպառողական վարքագծի հետազոտման առանձնահատկությունները ՀՀ պարենամթերքի շուկայում
3. 1. ՀՀ պարենամթերքի շուկայի բնորոշ գծերը և սպառողական վարքագծի ձևավորման առանձնահատկությունները
3. 2. Սպառողական վարքագծի մոդելի բնորոշ գծերը ՀՀ պարենային ապրանքների շուկայում
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Այն հարցը, թե սպառողներն ինչպես են որոշումներ ընդունում և ինչ գործոններ են ազդում նրանց ընտրության վրա, հանդիսանում է տնտեսագետների, փիլիսոփաների, հոգեբանների և այսօր արդեն նեյրոտնտեսագետների ուսումնասիրության կարևորագույն խնդիրներից մեկը: Ինչպես նշում է ֆրանսիացի գրող, հրապարակախոս և փիլիսոփա Ա. Քամյուն- «Կյանքը Ձեր բոլոր ընտրությունների հանրագումարն է, իսկ պատմությունը հավասար է ամբողջ մարդկության կատարած ընտրությունների հանրագումարին»: Այս ոլորտում հիմնարար հարց է այն, թե ինչու են մարդիկ նույնատիպ այլընտրանքների պայմաններում իրականացնում տարբեր որոշումներ: Հայտնի է, որ ռացիոնալ ընտրության մոդելները հստակ չեն կարող կանխատեսել մարդկանց վարքագիծը: Որոշումների ժամանակակից տեսությունները հնարավորություն են տալիս ուսումնասիրել որոշումների ընդունումը ռիսկի և անորշության պայմաններում:
Դեռևս 300 տարի առաջ Նիկոլաս Բեռնուլին, Ջոն ֆոն Նյումանն ու Օսկար Մորգենշտերնը սկսեցին քննարկել սպառողի կողմից որոշումների ընդունումը: Նրանք հիմնականում ուշադրությունը կենտրոնացրել էին գնման գործընթացի վրա: Այս համատեքստում ամենագերակայող մոդելը եղել է օգտակարության տեսությունը, ըստ որի սպառողները ընտրություն են իրականացնում ըստ իրենց որոշումների սպասվող արդյունքների: Սպառողները համարվում են ռացիոնալ որոշում ընդունողներ, որոնց հետաքրքրում է իրենց անձնական շահը: Վերջին տարիներին ավելի ու ավելի են խորացել տնտեսագիտության և հոգեբանության փոխադարձ կապերը: Տնտեսագետները կիրառում են հոգեբանության ոլորտի նոր ձեռքբերումները սպառողի որոշումները բացատրելու համար:
Գրականության ցանկ
1. ՀՀ ԱՎԾ, Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, վիճակագրական-վերլուծական զեկույց, Երևան, 2015
2. Ներքին արտադրողների թիվն ըստ՝ ԱՎԾ 2008-2016 թթ. «Արդյունաբերական կազմակերպությունների հիմնական ցուցանիշներն ըստ տնտեսական գործունեության հնգանիշ դասակարգման»
3. Աղաջանյան Հ., Ռացիոնալի և ռացիոնալի սահմանները տնտեսական հարաբերություններում, Բանբեր ՀՊՏՀ,, Երևան, 2006
4. Աղաջանյան Հ., Տնտեսական համակարգը՝ որպես ռացիոնալի և իռացիոնալի համադրություն, Բանբեր ՀՊՏՀ, 2006
5. Մկրտչյան Տ., Ռացիոնալ ընտրությունը և սպառողական վարքագծի հոգեբանությունը, Բանբեր ՀՊՏՀ, 2009
6. Арташина И. А., Поведение потребителей, изд. ННГАСУ, Москва2003г.
7. Блекуэлл Р., Миниард П., Энджел Дж. Поведение потребителей, 10-е издание, СПБ, Питер 2007
8. Вебер М. Избранное. Образ общества, изд. Юрист, Москва, 1994
9. Врум В. Теория Ожиданий, изд. Прогресс, Москва, 2001 г
10. …