diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Տրանսֆերային համակարգի բնութագրումը համաշխարհային ֆուտբոլում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Տրանսֆերային համակարգը ֆուտբոլում
1.1 Տրանսֆերային համակարգի առանձնահատկությունները
1.2 Ֆուտբոլային ակումբի տրանսֆերային գործունեություն
Գլուխ 2.
2.1 Ֆուտբոլիստների միջազգային տրանսֆերը կարգավորող ընթացակարգը հհ-ում
2.2 Տրանսֆերային համակարգի կարեվորությունը հայկական ֆուտբոլում. Սոցիոլոգիական հետազոտության վերլուծություն
Եզրակացություններ
Գրականության ցանկ

Հատված

Հարցերի վերլուծման արդյունքում ակնհայտ է, որ զարգացնել սպորտային բիզնեսը Հայաստանում ժամանակների առաջադրումն է՝ 100 տոկոս դրական պատասխան ըստ փորձագետների կարծիքի հարց 1: Հարցվողների 40-ական տոկոսը կարծում է, որ ՀՀ-ում ֆուտբոլն ու ըմբշամարտը մեծ ապագա ունեն, մյուս 10 տոկոսը առանձնացնում է բռնցքամարտը: Փորձագետների կարծիքով տրանսֆերային համակարգի կայացմանը, զարգացմանը հայկական ֆուտբոլում խանգարում է մասնավորապես մասնագետների պակասն ու անփորձությունը /56 տոկոս/, 12 տոկոսը կարծում է, որ տրանսֆերի հարցում դեր ունեն նաև հովանավորների շրջանում առկա կարծրատիպերը, 8 տոկոսի կարծիքով՝ հանրության մոտ մոտիվացիայի պատճառը: Փորձագետների 20 տոկոսը գաղափար չունի հայկական ֆուտբոլում գործող տրանսֆերային համակարգի մասին, 40 տոկոսը ունի որոշակի տեղեկատվություն՝ միայ մի քանի ակումբների հետ կապված: Մյուս 40 տոկոսի համար այդ տեղեկատվությունը անհասանելի է: Իսկ որքանո՞վ են փորձագետները տեղյակ համաշխարհային ֆուտբոլի տրանսֆերներից, հարցումը ցույց է տալիս, որ 80 տոկոսը քջատեղյակ է միջազգային տրանսֆերային համակարգին, իսկ 20 տոկոսը չունի տեղեկատվություն: Հաջորդ հարցադրումը՝ արդյոք լավ տրանսֆերը կարող է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը՝ հայ մարզիկներին միջազգային ասպարեզ դուրս բերելով, փորձագետների 88 տոկոսը կարծում է՝ այո, 12 տոկոսը մասամբ է հակված դրականին: Փորձագետների 64 տոկոսը տրանսֆերների իրականացման գործընթացում մեծ տեղ է տալիս ռիսկերին, 36 տոկոսը դժվարանում է ռիսկերի գործոնը հաշվի առնել տրանսֆերային համակարգում: Որպես բիզնեսային գործունեություն ծավալող ակումբներ մասնագետները միանշանակորեն նշում են Փյունիկ, Բանանց, Ուրարտու ակումբները: Լավ տրանսֆեր ունեցող պրոֆեսիոնալ մարզիկի ու հաջող բիզնեսմենի մտածելակերպում փորձագետները տեսնում են չպարտվելու /28 տոկոս/, խանդավառորեն աշխատելու /28 տոկոս/, արագորեն իրավիճակին հարմարվելու /8 տոկոս/, իրենք իրենց հավատարիմ մնալու /8տոկոս/ և ուրիշների համար օրինակ ծառայելու /28 տոկոս/ նմանություններ են տեսնում: Փորձագետների 88 տոկոսը ֆուտբոլի զարգացումը կապում է տրանսֆերային համակարգի հետ: 12 տոկոսը բացասաբար է արձագանքում նշված իրողությանը: Այսինքն մեր հասարակությունը դեռևս իրեն չի դիտարկում բիզնեսի զարգացման կարևոր օբյեկտ կամ սուբյեկտ, բայց մարզիկներին և մարզաձևերին բիզնեսում տալիս է առավելություն: Հետաքրքիր էր նաև այն պատասխանները, որը վերաբերում են տրանսֆերային համակարգի ոլորտային պատկանելությանը: 56 տոկոսը տրանսֆերը տեսնում է միայն մարզական բիզնեսում, 40 տոկոսը՝ կոմերցիոն հարթությունում, իսկ 4 տոկոսը՝ սոցիալ-տնտեսական ոլորտում: Հաջորդ հարցը վերաբերում էր տրանսֆերային համակարգի առանձնահատկությանը:

Գրականության ցանկ

1. ՀՀ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգ, Երևան, 2016:
2. Андреева К. А. Регулирование трансферного рынка в профессиональном российском футболе: воздействие лимита на легионеров в 2005-2016 годах // Актуальные проблемы экономики и права. 2017. № 2.
3. Европейский рынок футболистов после «цела Босмана» // Football маркет. 2000. N° 4.
4. Орлов Д. Ю. Влияние переговорной силы клубов на формирование трансферной стоимости игрока // Прикладная эконометрика. 2015. № 3.
5. Осокин Н. А., Детерминанты организационной эффективности и результативности футбольных клубов // Стратегические решения и риск-менеджмент. 2017. № 3.
6. Поляков К. Л., Жукова Л. В. Оценка человеческого капитала в профессиональном футболе // Прикладная эконометрика. 2013. № 1.
7. …

Էջ 35 Գին 15000 Պատվիրել