diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ֆինանսական ածանցյալների միջազգային շուկաները և դրանց առաջավոր փորձի ներդրման նախադրյալները ՀՀ-ում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Ածանցյալ արժեթղթերի շուկայի ընդհանուր բնութագիրը
1.1 Ածանցյալ արժեթղթերի շուկայի էությունը և տնտեսական նշանակությունը
1.2 Ածանցյալ արժեթղթերի շուկայի գործառույթները և ռիսկերը
1.3 Ածանցյալ արժեթղթերի շուկայի զարգացման պատմական հիմքերը

Գլուխ 2. Ֆինանսական ածանցյալների միջազգային շուկաները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում
2.1 Ածանցյալ արժեթղթերի շուկաների ձևավորման և զարգացման առանձին երկրների փորձը
2.2 Ածանցյալ արժեթղթերի շուկայի զարգացման արդի առանձնահատկությունները և հեռանկարները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ

Հատված
Օպցիոնային շուկաներն ածանցյալ գործիքներից համարվում են ամենաերիտասարդը և մյուսների համեմատ ունեն ավելի կարճ պատմություն: Ժամանակակից ապրանքային օպցիոններին էությամբ շատ մոտ պայմանագրեր սկսել են շրջանառվել Հոլանդիայում դեռևս 1630-ական թվականներին (կակաչամոլության ժամանակաշրջան), սակայն բորսայական օպցիոններով առևտրի հիմքերը դրվել են 1973թ. «Չիկագոյի օպցիոնային բորսայի» (Chicago Board Options Exchange-CBOE) հիմնադրմամբ: 19-րդ դարի վերջերից և 20-րդ դարի սկզբներից ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների առևտուրը մինչ օրս նկատելիորեն աճել է: Ներկայումս ԱՄՆ-ի ածանցյալ գործիքների խոշորագույն բորսայական միավորումներից մեկը «ՍիԲիՕԻ հոլդինգն» (CBOE Holding) է, որը ձևավորվել է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում 2006թ: Վերջինիս կազմի մեջ են մտնում «Չիկագոյի օպցիոնային բորսան» (Chicago Board Options Exchange-CBOE), 2004թ. հիմնադրված «Չիկագոյի ֆյուչերսային բորսան» (CBOE Futures Exchange-CFE) և 2010թ. հոկտեմբերի 29-ին «CBOE Holding»-ի կողմից առաջարկված օպցիոնների լիովին նոր էլէկտրոնային բորսան` «Սի 2»-ը (C2): «ՍիԲիՕԻ հոլդինգին» (CBOE Holding) բաժին է ընկնում ԱՄՆ- ի օպցիոնային առևտրի ավելի քան մեկ քառորդը: Այստեղ 2003թ.-ից գործում է առևտրի կազմակերպման հիբրիդային համակարգը: Այսինքն` առևտուրը տեղի է ունենում ինչպես «ձայնային աճուրդների», այնպես էլ էլեկտրոնային հարթակների միջոցով, որը թույլ է տալիս առևտուր իրականացնել դեպի համացանց մուտք ապահովող համապատասխան սարքավորումներով կահավորված ցանկացած վայրից` նպատակ ունենալով ներգրավել մասնավոր ներդրողների լայն շրջանակներ: Ֆինանսական ածանցյալներով առևտուրը հիմնականում տեղի է ունենում երկու բորսաներում` «Ֆինանսական ֆյուչերսների և օպցիոնների Լոնդոնի միջազգային բորսայում — ԼՄՖՖԲ» (London International Financial Futures and Options Exchange-LIFFE), որը 2002թ.-ից կոչվում է «Յուրոնեքստ ԼՄՖՖԲ» (Euronext LIFFE) և «Ի դի էքս Լոնդոն» (EDX London): Լոնդոնում են գտնվում նաև երկու կարևորագույն ապրանքային բորսաներ` «Լոնդոնի մետաղային բորսան — ԼՄԲ» (London Metal Exchange-LME) և «Միջազգային նավթային բորսան-ՄՆԲ» (International Petroleum Exchange-IPE): Վերջինս Եվրոպայի խոշորագույն էներգետիկ ֆյուչերսաօպցիոնային բորսան է: «ԼՄՖՖԲ”-ն (LIFFE), որը հիմնադրվել է 1982թ., առաջին ոչ ամերիկյան բորսան է, որտեղ առևտուր է իրականացվում ֆինանսական ֆյուչերսներով: 1992թ., միավորվելով “Լոնդոնի ֆոնդային բորսայի” օպցիոնների շուկայի հետ, այն դարձավ խոշորագույն մասնագիտացված ածանցյալների բորսան: Իսկ 1996թ. Լոնդոնի ապրանքային բորսայի հետ միաձուլումից հետո այնտեղ սկսեցին առևտուր իրականացնել նաև սուրճի, կակաոյի և շաքարավազի հիման վրա կնքվող ածանցյալներով:

Գրականության ցանկ
1. “Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին” ՀՀ օրենքը, ՀՀ պաշտոնական տեղեկագիր,
2. “Արժեթղթերի շրջանառության մասին” ՀՀ օրենքը,
3. ՀՀ կենտրոնական բանկի տեղեկագիր, #1, 1994,
4. “Ապրանքային բորսաների մասին” ՀՀ օրենքը,
5. ՀՀՀՀՍ 39 “Ֆինանսական գործիքներ. ճանաչումը եւ չափումը”
6. ՀՀՀՀՍ 32 “Ֆինանսական գործիքներ. բացահայտում եւ ներկայացում”,
7. …

Էջ 53 Գին 24500 Պատվիրել