diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ֆինանսական համահարթեցման կառուցակարգերի և գործիքակազմի զարգացումը ՀՀ_ում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Ֆինանսական համահարթեցման տնտեսամեթոդաբանական մոտեցումները
1.1 Ֆինանսական համահարթեցման էությւոնը, սկզբունքները և խնդիրները
1.2 Դոտացիաների և սուբսիդիաների հաշվարկման կարգը

Գլուխ 2. Ֆինանսական համահարթեցման մեխանիզմները ՀՀ-ում
2.1 ՀՀ տեղական ֆինանսական համակարգը և համայնքների բյուջեն
2.2 Բյուջետային օղակների միջև եկամուտների և ծախսերի բաշխման անհրաժեշտությունը և նշանակությունը ՀՀ-ում

Գլուխ 3. Ֆինանսական համահարթեցման կառուցակարգերի և գործիքակազմի զարգացումը ՀՀ_ում
3.1 Ֆինանսական համահարթեցման ոլորտում առկա հիմնախնդիրները ՀՀ-ում
3.2 Ֆինանսական համահարթեցման կառուցակարգերի և գործիքակազմի զարգացումը ՀՀ_ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
ՀՀ-ում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման կարևորագույն խնդիր է հողի հարկի հավաքագրման հիմնախնդիրը, որն առկա է հանրապետության գրեթե բոլոր համայնքներում: Ներկայումս գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը չի ապահովում համապատասխան ո՛չ շահագրգռվածություն, ո՛չ էլ՝ պարտավորվածություն, հողօգտագործողների կողմից ժամանակին և պատշաճ կերպով կատարելու իրենց հարկային պարտավորությունները: ՀՀ մարզերի շատ համայնքներ չեն կարողանում ապահովել եկամուտների կատարողականը, կամ էլ՝ կատարում են հողի հարկի բազաների իջեցման միջոցով, որն իր բացասական հետևանքներն է թողնում համայնքների բյուջեների կատարման գործընթացի վրա: Համայնքների ղեկավարների մեծ մասն այս հարցը փորձում են լուծել պարտադրանքի կամ կոշտ վարչարարության միջոցով: Ինչպես հայտնի է, հողօգտագործողները, կախված իրենց կողմից մշակվող կուլտուրաների տեսակներից, եկամուտներ են ունենում տարվա տարբեր ամիսներին: Հատկապես Արարատյան դաշտի համայնքներում, ուր մշակվող կուլտուրաների տեսակները բազմաթիվ են, բերքի վաճառքից ստացվող եկամուտները հիմնականում ձևավորվում են ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում: Սակայն, «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ֆիզիկական անձինք հողի հարկի տարեկան գումարը օրենքով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում երկու հավասար մասերով, մինչև հաշվետու տարվա նոյեմբերի 15-ը ներառյալ և մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը ներառյալ: Համայնքների ֆինանսական միջոցները սահմանափակ են, և հարկային մուտքերի անկանոնությունը համայնքներին լրջագույն խնդիրների առջև են կանգնեցնում, ինչպես օրինակ՝ ՀՈԱԿ-ների ընթացիկ ծախսերի կատարումը, բյուջեով նախատեսված այլ ծախսերի ֆինանսավորումը: «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս ֆիզիկական անձանց, որոնք օգտվում են համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի կողմից իրականացված հանրային ծառայությն մատուցման կազմակերպումից, հողի հարկի վճարումներն իրականացնել ըստ իրենց նախընտրելիության՝ մինչև նոյեմբերի 15-ը: ՏԻՄ-երի ֆինանսական ինքնուրույնության և ֆինանսական խնդիրների լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկում ենք ստեղծել և ներդնել այնպիսի համակարգ, որը հնարավորություն կընձեռի ամբողջական և ճշգրիտ ֆինանսական մուտքերի կանխատեսումներ անել համայնքային բյուջեների նախագծերը մշակելիս՝ հիմք ունենալով ժամանակացույցով, ըստ ամիսների, պլանավորված հողի հարկի վարձավճարները: յդ համակարգի հիմքում պետք է դրվի երկու հիմնական սկզբունք՝ ֆիզիկական անձանց եկամուտների ստացման ժամկետները և հողի հարկի գծով ֆիզիկական անձանց պարտավորությունների կատարման շահադրդումը:

Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն,
2. «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենք,
3. «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքը,
4. «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենք,
5. «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքները 2011-2016թթ.,
6. «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը,
7. …

Էջ 54 Գին 25000 Պատվիրել