diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային 3.1 ՀՀ առևտրային բանկերի մարքեթինգի համալիրի ուսումնասիրություն

Բովանդակություն

Հատված

iPOS տերմինալները հնարավորություն են տալիս հաճախորդին ընդլայնել ապրանքի կամ ծառայության վաճառքները՝ ընդունելով վճարումներ ինտերնետ միջավայրում 24/7 ռեժիմով աշխարհի ցանկացած կետից: iPOS համակարգն ապահովված է 3D Secure ժամանակակից տեխնոլոգիայով, ինչը պաշտպանում է առցանց վճարումների անվտանգությունը ամենաբարձր մակարդակով: Արդշինբանկի iPOS տերմինալները սպասարկում են MasterCard, Visa, ArCa, քարտատեսակները: Արդշինբանկը առաջարկում է Ինտերնետ Էքվայրինգի միացման հետևյալ տարբերակները՝ Արդշինբանկի կողմից առաջարկված ծրագրային լուծման կամ հաճախորդի սեփական ուժերով պրոցեսինգային կենտրոնին միանալու: Հայբիզնեսբանկի իր հաճախորդներին տրամադրում է հետևյալ ծառայությունները՝ պարտատոմսերի ազդագիր, հաշիվների բացում ևսպասարկում, անհատական պահատեղեր, պլաստիկ քարտեր, թանկարժեք մետաղներ, հեռահար սպասարկում, ավանդներ, վարկավորում, փոխանցումներ, Էսքրոու հաշիվներ կոմունալ և այլ վճարումների սպասարկում: Այսպիսով, Հայբիզնեսբանկի ծառայությփունները համեմատաբար սակավ են և հիմնականում բանկը մատուցում է ավանդական բանկային ծառայություններ, բայց անհրաժեշտ է նշել, որ ամենահարմար սակագները առաջարկում է հենց Հայբիզնեսբանկը, մասնավորապես իր քարտապանների օվերդրաֆտի սպասարկման գծով: Ինեկոբանկի ծառայությունները, բացի վերը նշվածից ներառում են նաև պրեմիում ծառայություններ, որոնք նախատեսված են պրեմիում դասի հաճախորդների համար և առաջարկում են անհատական պայմաններ և էքսկլյուզիվ ծառայություններ: ԱԳԲԱ Բանկը հանդիսանում է ՀՀ առաջին լիզինգային ընկերությունը և շուկայի բացարձակ առաջատարը՝ լինելով ՀՀ բանկերի շարքում առաջատարը: Բավականին արագ և ցածր տոկոսադրույքով են աչքի ընկնում նաև Ակբա բանկի մինչև 2.000.000 մլն արժողությամբ վարկերը, փաստացի տոկոսադրույքը կազմում է շուրջ 15-16 տոկոս: Արարատբանկի ծառայությունների շարքում, բացի ավանդական բանկային ծառայություններից, առանձին խումբ են կազմում գյուղատնտեսական վարկերը, որոնց տոկոսների մեծ մասը սուբսիդավորվում է և գյուղացուն Բանկը առաջարկում է արագ և էժան վարկեր իրենց գյուղատնտեսական բիզնեսի համար: Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՀՀ բանկային համակարգում թեժ պայքար է գնում բանկերի միջև շուկայում իրենց կայուն և հաստատուն դիրքը զբաղեցնելու համար, ինչի արդյունքում էլ տարբեր ցուցանիշների գշով ունենք տարբեր առաջատարներ:

Գրականության ցանկ
1. https://banks.am/am/news/interviews/19777
2. Գրաֆիկը կազմվել է յուրաքանչյուր բանկի պաշտոնական կայք-էջի տվյալների հիման վրա.
https://www.ameriabank.am/Infrastructure.aspx?&lang=33, https://www.acba.am/hy/about-bank/Branches-and-ATMs, https://www.araratbank.am/hy/branches,

Էջ 8 Գին 3000 Պատվիրել