diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային ԱԱՀ զարգացման հեռանկարները ՀՀ հարկային համակարգում

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
1.1. Հարկային համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը և կենսագործման արդյունքները
1.2.ՀՀ հարկային համակարգի բարեփոխումների փուլերը
1.3.Հարկային համակարգի բարեփոխումների սոցիալական ուղղվածությունը
ԳԼՈՒԽ 2. ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՈՐՊԵՍ ԱՆՈՒՂՂԱԿԻ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ
2.1. Ավելացված արժեքի հարկի սահմանումը
2.2. Ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգը
ԳԼՈՒԽ 3. ԱԱՀ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
3.1. ԱԱՀ-ի գծով ՀՀ և այլ երկրների օրենսդրական նորմերի համեմատական բնութագիրը
3.2. ԱԱՀ օրենսդրական թերությունները և շտկման ուղիները
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Թեմայի արդիականությունը: Անցումային շրջանում նոր ձևավորված տնտեսական, ֆինանսական, հարկային հարաբերությունները և դրանցից բխող հիմնական բարեփոխումները որոշակի առումով նպաստեցին հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում առաջացած հակասությունների հաղթահարմանը, հանգեցրին շուկայական կառույցների աստիճանական ձևավորմանն ու տարբեր ոլորտների գծով նոր ռազմավարության մշակմանը:
Ընդհանուր ֆինանսական համակարգում առանձնահատուկ տեղ ունեն հարկերը, որոնք ծառայում են որպես պետության գոյատևման և կայունացման հիմք և արտացոլում են կազմակերպությունների, բնակչության ու պետության միջև առաջացած հարաբերությունները: Անկախ երկրի զարգացվածության մակարդակից, քաղաքական կառուցվածքից հարկերը համարվում են տնտեսության առողջացման, կայունացման ու զարգացման համար կարևոր միջոց, որոնք հանդես են գալիս հարկման սկզբունքների, հարկադրույքների, հարկման օբյեկտների, հարկման բազաների, հարկային արտոնությունների և այլ ձևերով:
Հարկերին և հարկային համակարգին առնչվող հարցերը եղել և մնում են տնտեսագետների ուշադրության կենտրոնում, որոնց վերաբերող հարցերն իրենց արժեքավորումն են ստացել Ա. Սմիթի, Դ. Ռիկարդոյի, Ջ. Քեյնսի, Ա. Լաֆերի, Ջ. Ստիգլիցի, Դ. Չերնիկի ինչպես նաև անվանի հայ տնտեսագետների հետազոտությունները:
Հայաստանի հանրապետության հարկային համակարգը ձևավորվել է 1991-1995թթ., և կարճ ժամանակահատվածում, ելնելով ազատ շուկայական հարաբերությունների պահանջնեից, մշակվել և հղկվել է, ապահովելով անկախ զարգացման ուղին բռնած հանրապետության ներքին և արտաքին ֆունկցիաների իրականացումը: Հանրապետության հարկային օրենսդրության հիմնաքարը հանդիսանում է «Հարկերի և տուրքերի մասին» ՀՀ օրենքը, որը սահմանում է հարկային համակարգի կառուցվածքը, նրա միասնականությունը, հարկերի հասկացությունը, տեսակները հարկման օբյեկտները և սուբյեկտները, նրանց իրավունքները և պարտականությունները:
Ուղղակի հարկերը հանդիսանում են որպես հարկային համակարգի բաղկացուցիչ մաս, տնտեսական, ֆինանսական քաղաքականության կարևոր գործիքներ, որոնք անուղղակի հարկերի հետ միասին որոշիչ դեր են կատարում տնտեսական, սոցիալական, ֆինանսական հարաբերությունների հետագա զարգացման գործում և դիտվում են տնտեսված ֆինանսական միջոցների արդարացի բաշխման ու վերաբաշխման գործընթացը կարգավորող հիմնական լծակներ և բյուջեի եկամուտների ավելացման կարևոր գործոն:
Անուղղակի հարկերը սահմանվում են ապրանքների գների և ծառայությունների սակագերի վճարման վրա որպես հավելուրդ: Անուղղակի հարկերը կախված չեն եկամուտներից և ունեցվածքի արժեքից: Անուղղակի հարկերը բաժանվում են հետևյալ ձևերի՝ ակցիզային, ֆիսկալային, մենատիրական և մաքսատուրքային: Անուղղակի հարկերի կազմում իր դերով առանձնանում է ավելացված արժեքի հարկը: Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը ՀՀ հարկային օրենսդրության համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաեւ ծառայությունների մատուցման բոլոր փուլերում։
Շուկայական տնտեսության անցումային փուլում ընտրված հարկային համակարգը արդյունավետ կգործի, եթե տնտեսական, ֆինանսական և հարկային քաղաքականությունը բխեցվի հարկադրման տեսությունների առաջավոր փորձից, ընտրված առավել առաջադիմական հարկային դրույքաչափերի սանդղակի մակարդակից, ուղղակի և անուղղակի հարկերի միջև օպտիմալ հարաբերակցությունից:
Աշխատանքը նվիրված է նշված հիմնահարցերի ուսումնասիրությանը, ինչով էլ պայմանավորված են թեմայի հրատապությունն ու արդիականությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Հետազոտության հիմնական նպատակն է շուկայական տնտեսությանն անցման պայմաններում տնտեսության ԱԱՀ գծով հարկային կարգավորման արդյունավետության գնահատմանն ու բարձրացմանն ուղղված մոտեցումների և առաջարկությունների մշակումը, որին հասնելու համար աշխատանքում դրվել են հետևյալ խնդիրները.
1. ուսումնասիրել հարկային համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը և կենսագործման արդյունքները,
2. ներկայացնել ՀՀ հարկային համակարգի բարեփոխումների փուլերը,
3. մեկնաբանել հարկային համակարգի բարեփոխումների սոցիալական ուղղվածությունը,
4. տալ ավելացված արժեքի հարկի` որպես անուղղակի հարկատեսակի, սահմանումը,
5. ներկայացնել ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման կարգը,
6. տալ ԱԱՀ-ի գծով ՀՀ և այլ երկրների օրենսդրական նորմերի համեմատական բնութագիրը,
7. ներկայացնել ՀՀ հարկային օրենսդրության թերությունները ԱԱՀ-ի գծով և առաջարկել դրանց շտկման ուղիներ:
Հետազոտության օբյեկտը և առարկան: Աշխատանքում որպես հետազոտության օբյեկտ Հայաստանի Հանրապետության հարկային համակարգն է և այն բնութագրող գործոնները: Հետազոտության առարկան ԱԱՀ-ի գծով տնտեսության հարկային կարգավորման արդյունավետության և դրա գնահատմանն առնչվող հիմնահարցերն են:
Հետազոտության տեսամեթոդական և տեղեկատվական հիմքերը: Աշխատանքի համար հիմք են հանդիսացել հարկերի մասին աշխատությունները, անցումային տնտեսությանը վերաբերող ուսումնասիրությունները, տնտեսական քաղաքականության տարբեր բնագավառներին, մասնավորապես՝ հարկաբյուջետային ոլորտին վերաբերող հայրենական և արտասահմանյան գրականությունը, այդ ոլորտը կարգավորող ՀՀ օրենքները, իրավական այլ ակտերը:
Հետազոտության համար տեղեկատվական հիմք են հանդիսացել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և համապատասխան պետական մարմինների պաշտոնական նյութերն ու տվյալները: Հետազոտության ընթացքում կիրառվել են տնտեսավիճակագրական, տնտեսաչափական, համակարգային, համեմատական և գործոնային վերլուծության մեթոդները:
Աշխատանքի գործնական նշանակությունը: Ավելացված արժեքի հարկի հիմնահարցերը դիտարկվել են ընդհանուր տնտեսական քաղաքականության համալիրում, որի արդյունքում մշակված մոտեցումների գործնական կիրառումը կընձեռի հնարավորություններ էապես բարձրացնելու հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջարկված մոտեցումները հիմնված են տնտեսական զարգացման գործում ավելացված արժեքի հարկի դերի գնահատման վրա, ինչն, ուղղակիորեն հանդիսանում է ընդհանուր տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց: Ելնելով անցման շրջանի յուրահատկություններից, մշակվել են հանրապետության տնտեսության ԱԱՀ-ի գծով հարկային կարգավորման կատարելագործմանն ուղղված կոնկրետ մոտեցումներ և սկզբունքներ: Դրանց գործնական կիրառումը թույլ կտա հանրապետությունում ձևավորել այնպիսի միջավայր, որը կնպաստի տնտեսական շրջանառության ծավալների ընդլայնմանը, ձեռնարկատիրական ակտիվության բարձրացմանը, ներդրումների ներգրավմանը, տնտեսական աճի ապահովմանը, բյուջետային միջոցների նպատակաուղղված օգտագործմանը, պետական ֆինանսների արդյունավետ կառավարմանը և վերջին հաշվով, տնտեսության զարգացմանը: Ավելացված արժեքի հարկի օրենսդրական կարգավորման դերի գնահատման, անցումային տնտեսության պայմաններում դրա առանձնահատկությունների բացահայտման, ՀՀ-ում ավելացված արժեքի հարկի հարկման կազմակերպական և օրենսդրաիրավական հիմքերի, հարկային քաղաքականության ձևավորման առանձնահատկությունների վերաբերյալ աշխատանքում կատարված վերլուծությունները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի գծով օրենսդրական թերությունների վերացման ուղղությամբ, այդ գործընթացի կատարելագործման, օրենսդրական ապահովվածության վերաբերյալ առաջարկությունները կարող են օգտագործվել հարկային կարգավորման արդյունավետության գնահատման, կատարելագործման և իրականացման ուղղությամբ: Ստացված արդյունքները կարող են օգտակար լինել նաև նշված համակարգերում աշխատողների համար:
Աշխատանքի կառուցվածքը և ծավալը: Ուսումնասիրությունը բաղկացած է ներածությունից, երեք գլխից, որոնք բովանդակում են յոթ ենթահարցեր, եզրակացություններից և առաջարկություններից, օգտագործված գրականության ցանկից:

Էջ 65 Գին 20.000 Պատվիրել