diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ակտիվների վերլուծությունը և հաշվառումը հանրային ոլորտում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Ակտիվների տնտեսական բովանդակությունը
1.1 Ակտիվների էությունը, դերն ու նշանակությունը
1.2 Ակտիվների հաշվառման և վերլուծության խնդիրները ու տեղեկատվական աղբյուրները
1.3 Ակտիվների դասակարգումը

Գլուխ 2. Ակտիվների ֆինանսական հաշվառումը և վերլուծությունը Երևանի քաղաքապետարանի օրինակով
2.1 Ակտիվների ֆինանսական հաշվառում
2.2 Ակտիվների կազմի ու կառուցվածքի վերլուծությունը Երևան քաղաքապետարանի օրինակով
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Ակտիվների ֆինանսական հաշվառումը սկսենք հիմնական միջոցներից: Հիմնական միջոցները նյութական ակտիվներ են՝
ա) որոնք առկա են ապրանքների կամ ծառայությունների արտադրության (մատուցման) կամ մատակարարման, այլ կողմերին վարձակալության տալու կամ վարչական նպատակներով շարունակական կամ պարբերաբար օգտագործելու համար,
բ) որոնք ակնկալվում է օգտագործել ավելի քան մեկ տարվա ընթացքում,
գ) որոնց արժեքը սկզբնական ճանաչման պահին գերազանցում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող լիազոր մարմնի կողմից սահմանված չափը` բացառությամբ համակարգչային տեխնիկայի, գրասենյակային կահույքի և հեռախոսների:
Հիմնական միջոցների հաշվապահական հաշվառման հիմնական խնդիրներն են՝ ակտիվների ճանաչումը, դրանց հաշվեկշռային արժեքի որոշումը և դրանց հետ կապված մաշվածության (սպառման) գումարների որոշումը:
Սկզբնական արժեքը ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ վճարված դրամական միջոցների կամ դրանց համարժեքների գումարն է, կամ այլ հատուցման իրական արժեքը՝ ակտիվի ձեռքբերման կամ կառուցման պահի դրությամբ:
Հիմնական միջոցի միավորի սկզբնական արժեքն ընդգրկում է.
Գնման գինը, ներառյալ իրավաբանական և բրոքերային ծառայությունների դիմաց վճարները, ներկրման տուրքերը և չփոխհատուցվող հարկերը՝ հանած առևտրային զեղչերը և արտոնությունները:

Գրականության ցանկ
1. Հ. Սարգսյան, Ա.Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա; Խմբ.՝ Հ.Գ. Մնացականյան., Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ, Երևան 2014,
2. Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն: Երևան, 2005թ.
3. Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2010թ.
4. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
5. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003
6. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,

Էջ 63 Գին 29000 Պատվիրել