diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Աղմուկի խնդիրները մեծ և միջին քաղաքներում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Աղմուկը և դրա ազդեցությունը օրգանիզմի վրա, շրջակա միջավայրի վրա աղմուկի բացասական հետևանքների կանխումը
1.1 Աղմուկի ընդհանուր բնութագիրը, աղմուկի հաճախականությունը
1.2.Աղմուկի թույլատրելի մակարդակը
Գլուխ 2. Աղմուկը մեծ եվ միջին քաղաքներում, առաջացող խնդիրները, լուծման ուղիները
2.1. Տրանսպորտային աղմուկը որպես աղմուկի տարածված տեսակ
2.2. Տրանսպորտային միջոցներից առաջացող աղմուկի նվազեցման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված
Երկրագնդի վրա ապրող կենդանի օրգանիզմները մշտապես կրում են ֆիզիկական ազդակների ուղղակի կամ անուղղակի ազդեցությունը: Որպես բնական միջավայր ձևավորող էկոլոգիական գործոններ, դրանք անհրաժեշտ են օրգանիզմների նորմալ գոյության, զարգացման և բազմացման համար:
Աղմուկը է համարվում մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդող ձայները, որոնք խանգարում են նրա աշխատանքն ու հանգիստը։ Ձայնը, որպես ֆիզիկական երևույթ, առաձգական միջավայրում ընթացող ալիքային շարժում է, որն առաջանում է տատանողական շարժումներից և ընկալվում մարդու ու կենդանիների լսողության օրգաններով։ Ձայնը բնութագրվում է ձայնային ճնշման մակարդակով:
Աշխատանքի եզրահանգումները կարող են կիրառվել մեծ և միջին քաղաքներում աղմուկի թույլատրելի մակարդակի հետազոտությամբ հետաքրքրված անձանց կողմից: Որպես մեթոդական նյութ կարող է օգտագործվել բուհերում շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ առարկաների դասավանդման ընթացքում:
Չափից ավելի մեծ աղմուկի ազդեցությունից տառապում է ոչ միայն մարդը, այլև կենդանիներն ու բույսերը, ոչնչանում են նյութական արժեքները: Այսպես, օդանավակայանին մոտ աճող բույսերն ունենում են ճնշված աճ, և նույնիսկ նկատվում է առանձին տեսակների անհետացում:
Սահմանվում է մարդու վրա աղմուկի ազդեցության սահմանային թույլատրելի հզորության նորմաներ` արտահայտված դեցիբելներով: Օպտիմալ աղմուկային ֆոն է համարվում 20դբ աղմուկի էներգիան, մինչդեռ քաղաքային աղմուկը միջին հաշվով ունի 30-40դբ մակարդակ: Գետնի վրայով շարժվելիս ինքնաթիռների սահմանային թույլատրելի Ձայնի համարժեք մակարդակը,դբ աղմուկի աստիճանը կազմում է 50դբ: 90դբ աղմուկն արդեն առաջացնում է հիվանդագին զգացողություններ:
Տեղափոխման ժամանակ շրջակա միջավայր դրա դուրս մղման ընթացքում նման աղմուկի տարածումը սահմանափակելու նպատակով կիրառվում են աղմկախլացներ: Ձայնախլացները կարևոր տեղ են զբաղեցնում էներգաարտադրամասերում աղմուկի նվազեցման միջոցառումների ընդհանուր համակարգում, քանզի ձայնը աշխատանքային միջավայրից դարպասներով կամ հատուկ սարքերով կարող են անմիջապես փոխանցվել շրջակա միջավայր` առաջացնելով ձայնային ճնշման առավելագույն մակարդակներ:
Ծխաքարշերի աղմուկը հաճախ իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ խողովակի միջով այն կարող է դուրս գալ մթնոլորտ և տարածվել զգալի հեռավուրության վրա:
Աղմուկը բացասաբար է ազդում կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով գլխուղեղի կեղևի բջիջների գերհոգնածություն և հյուծում: Աղմուկի ազդեցությունից առաջանում է անքնություն, հոգնածություն, խանգարվում են շարժումների համաձայնեցումը, մարմնի հավասարակշռությունը, նվազում է ուշադրությունը, ընդհանուր աշխատունակությունը և աշխատանքի արտադրողականությունը: Աղմուկի տևական ազդեցությունն օրգանիզմի վրա և դրա հետ կապված կենտրոնական նյարդային համակարգում տեղի ունեցող խանգարումները նպաստում են հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը։ Ամենօրյա աղմուկը մարդկանց երբեմն հասցնում է նյարդային խանգարման շեմին։ Հանգստի և հատկապես քնի ժամանակ, երբ առավելապես պետք է վերականգնվեն օրգանիզմի ուժերը, աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է…

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին հրաման, 6 մարտի 2002թ., ք. Երևան
2. Հարությունյան Վ. Շրջակա միջավայրի մոնիտորինգ/ Վ. Հարությունյան.-Եր.: ՀՊԱՀ, 2010.
3. Սիմոնյան Ս. Ինֆորմացիայի կիրառման տեսություն. Ե.2007.Айзмана Р.И., Кривощекова С.Г. «Основы безопасности жизнедеятельности» Учебное пособие./ Новосибирск: издательство «Орел», 2011.
4. Алексеев С.В., Пивоваров Ю.П., Янушанец О.И. Экология человека: Учебник. — М.: Икар, 2002.
5. Артамонова В.Г., Шаталов Н.Н. Профессиональные болезни: Медицина, 2006.
6. Занько Н.Г., Корсаков Г.А., Малаян К. Р. «Безопасность жизнедеятельности»: Учебное пособие/ Под ред. О.Н. Русака М.: издательство «Стрим», 2009.
7. …

Էջ 52 Գին 20000 Պատվիրել