diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ամինաթթուներ

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Գրականության ակնարկ
1.1. Ամինաթթուներ, դասակարգումը, ստացումը
1.2. Ամինաթթուների կենսաբանական և դեղաբանական ազդեցությունը
1.3. Ամինաթթուների քիմիական և ֆիզիկական հատկությունները
1.4. Տրիազոլային օղակի ստացումը և քիմիական հատկությունները
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Հետերոցիկլիկ միացությունների ածանցյալներից առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում թիոդիազոլային, դիազոլային և 1.2.4-, ինչպես նաև 1.2.3-տրիազոլային օղակ պարունակող միացությունները, որոնց շատ ածանցյալներ արդեն իսկ կիրառություն են գտել բժշկության մեջ և հանդիսանում են հակաինֆեկցիոն (ցեֆազոլին), սրտանոթային (կլոֆելին, իբրեսարտան), քիմիոթերապիայի (էկոնազոլ), կենտրոնական նյարդային համակարգի վրա ազդող (էստազոլամ) և նյութափոխանակությունը կարգավորող դեղամիջոցներ, ինչպես նաև հանդիսանում են լավ ելանյութեր β-հետերիլտեղակալված ոչ սպիտակուցային օպտիկապես ակտիվ α-ամինաթթուների ստացման համար: Հայտնի է նաև, որ այս միացություններից շատերը բնական ծագում չունեն. օրինակ՝ թիազոլային օղակ պարունակող միացությունները բնության մեջ գոյություն չունեն, սակայն հայտնի են դրանց բազմաթիվ սինթետիկ ածանցյալներ, որոնք օժտված են հակացնցումային, հակաուռուցքային, ցավազրկող և այլ հատկություններով: Չունենալով բնական աղբյուր՝ թիազոլի ածանցյալների ստացման համար մշակված են բազմաթիվ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս սինթեզել տարբեր կառուցվածքի թիազոլային օղակ պարունակող միացություններ: Հետաքրքրություն է ներկայացնում պիրազոլների ածանցյալների սինթեզի այն եղանակը, որն ապահովում է էկոլոգիապես մաքուր արտադրություն, այսինքն՝ արտադրական թափոններից (մեթանի պիրոլիզից ստացված դիացետիլենի բազայի վրա) դրանց ածանցյալների ստացման եղանակը, որը լայն հնարավորություն է տալիս ընդլայնելու պիրազոլային օղակ պարունակող միացությունների շրջանակները: 3-Հետերոատոմ պարունակող հետերոցիկլիկ միացություններից առավել մեծ սինթետիկ և գործնական հետաքրքրություն են ներկայացնում 1,2,4-տրիազոլները: Այս առումով ներկայացվող աշխատանքում մշակվել է լակտոնային օղակ պարունակող տրիազոլների ստացման եղանակ, ընդ որում՝ համակարգեր, որոնցում նշված օղակները տարբեր ձևով են համակցված միմյանց հետ: Որոշակի հետաքրքրություն են ներկայացնում նաև տրիազոլների այն ածանցյալները, որոնք պարունակում են հիդրօքսի խումբ: R’-C-CH2 -CHR OH R” N N N SH R”‘ O O R’ R (CH2 )nCH R”‘ N H N N SH O R’ O O O CH3 R O N H N N S X C-CH2 R=H, CH3; R’=CH3; R=H, CH2OR”’: R”’= C2-C5 ալկիլ: R”= C2-C5 ալկիլ, բենզիլ, ալիլ: Սինթեզված միացությունների շարքում ի հայտ են եկել միացություններ, որոնք ցուցաբերում են հիպոթենզիվ, հակացնցումային և քնաբեր, հիպնոսեդատիվ հատկություններ, հանդիսանում են ֆիտոպլանկտոնի աճի խթանիչներ: 3,4-երկտեղակալված-5-մերկապտո-1,2,4-տրիազոլները հանդիսանում են հակաօքսիդանտային և հակաճառագայթային հատկություններով օժտված միացություններ: Պետք է նշել, որ նշված տրիազոլների մերկապտոածանցյալները հաջողությամբ կիրառվում է նաև նուրբ օրգանական սինթեզում, մասնավորապես՝ β-հետերիլտեղակալված ոչ սպիտակուցային α-ամինաթթուների ստացման ժամանակ: Մասնավորապես 3-ալիլ-4-բենզիլ-5-մերկապտո-1,2,4-տրիազոլի բազայի վրա սինթեզված ամինաթթուն օգտագործվել է պեպտիդային սինթեզում, ինչպես նաև ուսումնասիրվել է դրա ազդեցությունը պրոտեինազ K ֆերմենտի ակտիվության վրա:

Գրականության ցանկ
1. http://www.chemnet.ru/rus/elibrary/jakubke/aminoessig(1).pdf 12.05.2021, 11 -50
2. S. Hansen. Entdeckung der Aminosäuren. — 2015.
3. Овчинников Ю. А. «Биоорганическая химия» М:Просвещение, 1987. — 815 с., стр. 25.
4. Linda Johansson, Guro Gafvelin, Elias S.J. Arnér. Selenocysteine in proteins—properties and biotechnological use // Biochimica et Biophysica Acta (BBA) — General Subjects. — 2005-10. — Т. 1726, вып. 1. — С. 1—13. — ISSN 0304-4165. — doi:10.1016/j.bbagen.2005.05.010
5. http://www.chem.msu.ru/rus/teaching/kolman/186.htm 12.05.2021, 16 -50
6. http://publishing.ysu.am/files/Aminattuneri_hatkutyunnery.pdf 11.05.2021, 13-20
7. …

Էջ 19 Գին 8000 Պատվիրել