Դիպլոմային Անկանխիկ դրամաշրջանառությունը և դրա կազմակերպման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Անկանխիկ հաշվարկների կազմակերպման տեսա-մեթոդաբանական հիմքերը
1.1. Անկանխիկ հաշվարկների էությունը, տեսակները և կազմակերպման սկզբունքները
1.2. Անկանխիկ հաշվարկների իրականացման նախադրյալները
Գլուխ 2. Անկանխիկ դրամաշրջանառության գործիքակազմը և դրանց կիրառման բնագավառները
2.1. Անկանխիկ դրամաշրջանառության ձևերը և վճարման հիմնական եղանակները
2.2. Անկանխիկ հաշվարկների տեսակները, վճարելամիջոցները և վճարային գործիքները
Գլուխ 3. Անկանխիկ դրամաշրջանառության կազմակերպման և զարգացման հեռանկարները ՀՀ-ում
3.1. Ականխիկ հաշվարկների իրականացման առանձնահատկությունները ՀՀ-ում
3.2. Անկանխիկ վճարային գործիքների զարգացումը և հետագա կատարելագործումը ՀՀ-ում
3.3. Բանկային նոր ծառայությունների առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Վերջին տարիներին, բանկային տեխնոլոգիաների կտրուկ զարգացմանը զուգահեռ, աշխարհում սրընթաց աճ է տեղի ունեցել ֆինանսական գործառնությունների ոլորտում, մասնավորապես, ավելացել են իրականացվող վճարումների քանակները և ծավալները, ավելի արագ են սկսել տեղաշարժվել միջոցները վճարահաշվարկային համակարգերում: Նման պայմաններում ոչ արդյունավետ գործող վճարահաշվարկային համակարգը կարող է ֆինանսական ցնցումների և հիմնախնդիրների առաջացման պատճառ դառնալ նաև ֆինանսական համակարգի մյուս օղակների համար:
Ներկայումս ընթանում է վճարային համակարգերի զարգացման հաջորդ փուլը. թղթային գործիքները փոխարինվում են ժամանակակից նոր վճարային գործիքներով և ծառայություններով (վճարային քարտեր, էլեկտրոնային քսակներ, Internet և mobile banking), թղթային սկզբունքով վճարային համակարգերը փոխարինվում են էլեկտրոնային սկզբունքով հաշվարկներ իրականացնող համակարգերով: Հաշվարկային հարաբերությունների պատմության սկիզբը դրվել է Անգլիայում 17-րդ դարում, այսպես կոչված, ոսկերիչների անդորրագրերի առաջացմամբ: Ոսկերիչները տալիս էին դրանք պահպանման տրված կանխիկ դրամի և ոսկու փոխարեն:
….ՀՀ-ում անկանխիկ հաշվարկների զարգացման հեռանկարները, ինչւ համար մենք նախ ուսումանսիրեցինք անկանխիկ հաշվարկների իրականացման էությունը և հիմնական սկզբունքները, որից հետո ուսումանսիրեցինք ՀՀ-ում անկանխիկ վճարային գործիքների գործունեության մեխանիզմը, զարգացման մակարդակը և հետանկարները: Կատարված ուսումնասիրությունենրի արդյունքում եկանք այն եզրակացության, որ ՀՀ-ում վճարային քարտերի լայն տարածմանը խոչընդոտում է այն հանգամանքը, որ ցածր է բնակչության գնողունակությունը, մեծ մասը ապրանքների ձեռք է բերվում շուկաներում, փոքր կրպակներում և հիմնականում օգտվում են անհատների կամ փոքր ֆիրմաների կողմից մատուցվող ծառայություններից: Մյուս կողմից՝ բնակչության որոշակի հատվածի եկամուտների հիմնական աղբյուրը կազմում են ոչ թե կանոնավոր աշխատավարձերը, այլ Հայաստանից դուրս աշխատող ազգականներից ստացված օգնությունները և ստվերային տնտեսությունից ստացվող եկամուտները…
Գրականության ցանկ
1. Բանկերի և բանկային գործունեության մասին ՀՀ օրենքը, 1996թ.:
2. Վճարահաշվարկային համակարգի և վճարահաշվարկային կազմակերպություններիմասին ՀՀ օրենքը, 2004թ.:
3. «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք, Երևան1996թ
4. «ՀՀ վճարահաշվարկային համակարգը», ՀՀ Կենտրոնական բանկ, 2008թ.:
5. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2000 թվականի ապրիլի 25-ի թիվ 97 որոշում:
6. ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվային փոստաթղթեր և տեղեկագրեր:
7. …