diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Անհուսալի դեբիտորական պարտքերի ֆինանսական և հարկային հաշվառումը «Միարմա Գրուպ» ՍՊԸ-ում

Բովանդակություն
Ներածություն

ԳԼՈՒԽ 1. Անհուսալի դեբիտորական պարտքերի ֆինանսական եվ հարկային հաշվառումը
1.1 Դեբիտորական պարտքերի էությունը և նշանակությունը
1.2 Դեբիտորական պարտքերի դասակարգումը ըստ ժամկետանց օրերի թվի
1.3 Անհուսալի դեբիտորական պարտքերի ֆինանսական և հարկային հաշվառման տեղեկատվական աղբյուրները և խնդիրները

Գլուխ 2. Անհուսալի դեբիտորական պարտքերի ֆինանսական և հարկային հաշվառումը «Միարմա Գրուպ» ՍՊԸ-ում
2.1 Անհուսալի դեբիտորական պարտքերի ճանաչումը և դուրսգրումը «Միարմա Գրուպ» ՍՊԸ-ում
2.2 Անհուսալի դեբիտորական պարտքերի հարկային հաշվառումը «Միարմա Գրուպ» ՍՊԸ-ում
2.3 Անհուսալի դեբիտորական պարտքերի ֆինանսական և հարկային հաշվառման կատարելագործման ուղիները

Եզրակացություններ և առաջարկություններ

Հավելվածներ

Հատված
Կազմակերպության ֆինանսական դրությունը էապես պայմանավորված է դեբիտորական պարտքերի առկայությամբ: Կազմակերպությունների տնտեսական գործունեության ծավալման ընթացքին բնութագրական է դեբիտորական պարտքերի առաջացումը: Դեբիտորական պարտքը տվյալ կազմակերպության հանդեպ այլ կազմակերպությունների պարտավորությունն է, որն առաջանում է արտադրանքի և ապրանքների վաճառքների, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման դիմաց վճարման ենթակա գումարների` ժամանակագրական տեսանկյունից հետաձգման արդյունքում:
Անհուսալի դեբիտորական պարտքերի առկայությունը վկայում է կազմակերպության դրամական միջոցների հոսքերի կրճատման, դրամական միջոցների` սառեցված վիճակում գտնվելու մասին: Ընդ որում դեբիտորական պարտքերի` ժամանակին վճարման հանդեպ անհետևողականությունը, ինչը կարող է առաջացնել անհուսալի դեբիտորական պարտքեր, վտանգ է ներկայացնում կազմակերպության ֆինանսական կայունության համար: Կազմակերպությունը պարտավորվում է մշտական վերահսկողություն սահմանել դեբիտորական պարտքերի գծով պարտապանների պարտավորությունների ժամանակին կատարման հանդեպ:
Անհուսալի դեբիտորական պարտքերի վերահսկողությունը տնտեսավարողների շրջանում արդիական է համարվում: Կողմերի միջև տնտեսական ցանկացած իրավահարաբերություններ պարունակում են պարտավորությունների չփոխհատուցման ռիսկ: Ներկայում ձեռնարկությունները և կազմակերպությունները էլ ավելի հաճախ են բախվում չվճարված հաշիվների և չկատարված պարտավորությունների հետ: Ցավոք, շատ ղեկավարների այդպես էլ չի հաջողվում կառուցել պարտքերի վերադարձման ամբողջական, արդյունավետ և աշխատունակ համակարգ:
Միաժամանակ՝ այսօր հաջող վարել բիզնեսը և երբեք ոչ մեկին պարտք չտալ գործնականորեն հնարավոր չէ, այդ պատճառով անհրաժեշտ է ծայրաստիճան ճիշտ կազմակերպել աշխատանքը տվյալ ուղղությունում: Պարտքային պարադոքսն այն է, որ կազմակերպության դեբիտորական պարտքերի ընդհանուր չափը ամենից հաճախ կրճատվում է պարտքատերերի քանակի և իրականացվող գործառնությունների աճին զուգահեռ: Նշված հիմնախնդիրների համապարփակ վերլուծությամբ և հետազոտությամբ է պայմանավորված ընտրված թեմայի արդիականությունը:

Գրականության ցանկ
1. Սարգսյան Ա., «Հաշվապահական հաշվառում»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների համար/ Ա. Հ. Սարգսյան, Ա. Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա: ՀՊՏՀ. – Եր.: Հեղինակային հրատարակչություն, 2014թ.:
2. Ազդագիր. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ. ՀՀ ԿԲ նախագահի 21.05.2014թ., թիվ 1/445Ա որոշման հիման վրա
3. Բայադյան Ա. Հ. Ձեռնարկությունների ֆինանսական դրության գնահատումը. Եր.:»Ասողիկ», 2002թ.
4. Բայադյան Ա.Հ. Ֆինանսական վերլուծություն. Ուսումնական ձեռնարկ: Երևան,»Լիմուշ», 2008թ.
5. Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ/ Ա. Զ. Սարգսյան, Ռ. Պ. Համբարձումյան, Ա. Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա և ուրիշներ: — Եր.: Տնտեսագետ, 2009թ.
6. Սարգսյան Ա. Զ., Առաքելյան Կ. Ա.»Տնտեսական գործունեության վերլուծություն»: Ուսումնական ձեռնարկ տնտեսագիտական մասնագիտությունների բակալավրիատի ուսանողների համար (տ.գ.դ., պրոֆ. Ա.Զ. Սարգսյանի խմբագրությամբ).- Եր.: Տնտեսագետ, 2005.
7. Մակիչյան Տ. Դեբիտորական պարտքերի վերահսկողության հիմնախնդիրները. Երևան, Ֆինանսներ և էկոնոմիկա, #4-5 մարտ-ապրիլ, 2009թ.
8. Մեսրոպյան Ա. Հարկման նպատակով կազմակերպությունների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառման և դուրսգրման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Երևան, Ֆինանսներ և էկոնոմիկա, #5 (82) մայիս, 2007թ.
9. Ս.Ա. Մանուկյան, Ա.Ս. Մանուկյան:Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ, Երևան 2014թ
10. ..

Էջ 64 Գին 29000 Պատվիրել