diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Աշխատանքային ստաժի ինստիտուտը ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Աշխատանքայի ստաժի հասկացությունը և էությունը
1.1 Աշխատանքային ստաժի հասկացությունը
1.2 Աշխատանքային ստաժի տեսակները և հաշվարկը
Գլուխ 2. Կենսաթոշակային բարեփոխումների ընդհանուր նկարագիրը
2.2. Կուտակային կենսաթոշակային համակարգն ու դրա ընդհանուր նկարագիրը
2.3. Կենսաթոշակների տեսակները
Գլուխ 3. Աշխատանքային ստաժը և ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգը
3.1. Աշխատանքային ստաժի դերը ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում
Եզրակացություն

Հատված
Շուկայական հարաբերություններին անցումն անխուսափելիորեն փոփոխություններ է առաջ բերում նաև աշխատանքի ոլորտի հասարակական հարաբերություններում։ Վարձու աշխատանքի կազմակերպման, կիրառման ու պաշտպանության կապակցությամբ ծագող հարաբերություններն իրենց էությամբ տնտեսական հարաբերություններ են և կրում են տնտեսության ոլորտում արձանագրվող ցանկացած փոփոխության կամ տեղաշարժի ազդեցությունը։ Առավելևս, երբ խոսքը վերաբերում է տնտեսավարման ձևի փոփոխությանը, անխուսափելիորեն առաջ է գալիս աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման խնդրին նորովի մոտենալու, այդ իրավահարաբերությունների սուբյեկտների շահերը ճիշտ զուգակցելու և արդյունավետ պաշտպանելու անհրաժեշտություն։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային ստաժը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է սույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք, նորմատիվ իրավական ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ իրավական ակտերը և կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ ու արտոնություններ: Մեջբերված իրավանորմի վերլուծությունից պարզ է դառնում, որ աշխատանքային ստաժը համարվում է այն ամբողջ ժամանակահատվածը, երբ աշխատողը գտնվում է փաստացի աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, ինչպես նաև օրենքով սահմանված այն ժամանակահատվածը, որը կարող է հաշվարկվել աշխատանքային ստաժում:
Ընդհանուր առմամբ իրավահարաբերությունները բնորոշվում են որպես այնպիսի հարաբերություններ, որոնք կարգավորվում են իրավունքի ճյուղերի նորմերով: Մասնավորապես, Վ. Ներսեսյանցը նշում է, որ. «Իրավահարաբերությունն իրավունքի սուբյեկտների փոխհարաբե-րությունների՝ իրավունքի իրականացվող նորմի պահանջված ձևն է, նրանց կողմից կոնկրետ-որոշակի սուբյեկտիվ իրավունքներ ձեռք բերելու և օգտագործելու կամ կոնկրետորոշակի իրավաբանական պարտականություն կատարելու գործընթացում»։ Ըստ Ա. Վաղարշյանի՝ «Իրավահարաբերությունը այնպիսի հասարակական հարաբերություն է, որում կողմերը միմյանց հետ կապված են պետության կողմից պահպանվող փոխադարձ իրավաբանական իրավունքներով ու պարտականություններով»:
Իրավահարաբերությունը իրավունքի նորմով սահմանվող իրական հասարակական հարաբերությունների մի կողմն է, նրա արտահայտման առանձնահատուկ ձևը: Ն. Մ. Կորկունովը նշել է, որ գիտական ուսումնասիրության համար չափազանց կարևոր է միասեռ հասարակական հարաբերությունների ընդհանուր իրավաբանական ձևն առանձնացնել փաստացի բազմաբնույթ բովանդակությունից: Այս նպատակով իրավաբանները մտքով կառուցում են պատկերացումներ այնպիսի իրավաբանական հարաբերությունների մասին, որոնք ամբողջությամբ և բացառապես սահմանվեին միայն իրավական նորմով: Վ. Ն. Խրոպանյուկի բնորոշմամբ. «Իրավահարաբերությունները հասարակակն այնպիսի հարաբերություններ են, որոնցում միմյանց հետ կապված են պետության կողմից պաշտպանվող փոխադարձ իրավաբանական իրավունքներով և պարտականություններով»:

Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրք, ՀՀՊՏ 2004.12.21/69(368) Հոդ.1385, ՀՕ-124-Ն:
2. Հայաստանի Հանրապետության սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118:
3. Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ՀՀՊՏ 2010.12.30/69 (803).1 Հոդ.1634.17:
4. Կուտակային կենսաթոշակի մասին Հայաստանի Հանրապետության օրենք, ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.18:
5. Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենք, ՀՀՊՏ 2002.01.09/1(176) Հոդ. 1:
6. Պետրոսյան Գ., Հայաստանի հանրապետության աշխատանքային իրավունք, Ընդհանուր մաս, Երևան, 2015:
7. Ներսեսյանց Վ. Ս., իրավունքի և պետության տեսություն, Երևան, Նաիրի, 2001:
8. Վաղարշյան Ա., Պետության և իրավունքի տեսություն-2, Երևան, 2011, էջ 253:
9. Бугров Л. Ю., Проблемы свободы труда в трудовом праве России, Пермь, 1992:
10. Гусов К. Н., Толкунова В. Н., Трудовое право России, Учебник, М., 2003:
11. Дорохина Ж. Ю., Трудовой договор по законодательству Российской Федерации и отдельных государств-участников СНГ: на примере Республики Беларусь и Республики Казахстан, М., 2009:

Էջ 61 Գին 25000 Պատվիրել