Դիպլոմային Աշխատանքի շուկայի համեմատական վերլուծությունը Շիրակի մարզում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Աշխատանքի շուկան և դրա մոդելները
1.1 Աշխատանքի շուկայի էությունը և առանձնահատկությունները
1.2. Առաջարկի և պահանջարկի փոխհարաբերուկցությունը աշխատանքի շուկայում
1.3. Աշխատանքի շուկայի հիմնական մոդելները
Գլուխ 2. ՀՀ աշխատանքի շուկայի վելուծությունը
2.1. ՀՀ աշխատաշուկայի արդի վիճակը
2.2. ՀՀ աշխատաժուկայի բնորոշ գծերը
Գլուխ 3. Աշխատանքի շուկայի համեմատական վերլուծությունը Շիրակի մարզում
3.1. Շիրակի մարզի ընդհանուր բնութագիրը
3.2. Աշխատանքի շուկայի ձևավորման և զարգացման էվոլյուցիան Շիրակի մարզում
3.3. Աշխատանքի շուկայի կարգավորման կատարելագործման հնարավորությունները Շիրակի մարզում
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Հայաստանի Հանրապետությունում շուկայական հարաբերությունների հաստատումը բնութագրվում է տնտեսական, քաղաքական, սոցիալական բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրներով: Ի տարբերություն ԱՊՀ մյուս երկրների, ՀՀ-ում այս անցումը բնութագրվում է շատ ավելի մեծ լարվածությամբ և դժվարություններով` կապված պատերազմական իրավիճակի, երկրաշարժի, էներգետիկ ճգնաժամի, տնտեսական շրջափակման և այլ խնդիրների հետ: Ազատ տնտեսավարման համակարգին անցումը ունեցավ իր լավ և վատ կողմերը, որոնք անդրադարձան ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Փոփոխվեց տնտեսության ամբողջ կառուցվածը: Մասնավորեցվեցին հողերը, ձեռնարկությունները, կապիտալը: Ամբողջովին փոփոխության ենթարկվեց նաև ՀՀ աշխատանքի շուկան: Հանրապետությունում առկա բոլոր հիմնախնդիրներն իրենց ազդեցությունն ունեցան նաև աշխատանքի շուկայի վրա և պայմանավորեցին ՀՀ աշխատանքի շուկայի առանձնահատկությունները:
Աշխատանքի շուկան Շիրակի մարզում ունի իր առանձնահատկությունները: Շիրակի մարզը կրելով ավերիչ երկրաշարժի հետևանքները, ներկայումս ՀՀ ամենաաղքատ մարզն է: Այստեղ աշխատաշուկան նույնպես բնութագրվում է գործազրկության բարձր մակարդակով, երկար տևողությամբ և ցածր աշխատավարձով: Մարզում ստեղծված իրավիճակը պատճառ է դառնում Շիրակի բնակչության արտագաղթին, ինչն այսօր ամենաանցանկալի հետևանքներից մեկն է ՀՀ համար. և տնտեսական, և ռազմավարական տեսանկյունից հանրապետության սահմանակից շրջանների ամայացումը լուրջ հիմնախնդիր է: Բացի այդ` Շիրակում առանձին խնդիր է հազարավոր հաշմանդամներին և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին աշխատանքով ապահովելը: Ստեղծված իրավիճակն ստիպում է ձեռնարկել միջոցառումներ` բարելավելու Շիրակի մարզի աշխատաշուկայի իրավիճակը, նպաստելու զբաղվածության աճին և խոցելի խմբերի պաշտպանությանն աշխատաշուկայում:
Գրականության ցանկ
1. ՀՀ ԱՎԾ «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում» 2015թ.
2. ՀՀ ԱՎԾ Տարեգրքեր, 2000-2015
3. ԶՊ գործակալություն «Գործատուների ընտրանքային հետազոտություն» Երևան 2008
4. ԶՊ գործակալություն «Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի տեղեկագիր», Երևան, 2013
5. Ղուշչյան «Մակրոտնտեսական կարգավորում», Երևան, 2005
6. Ի. Տիգրանյան «Տնտեսության պետական կարգավորում», Երևան, 2015
7. Ֆ.Ն. Մայիլյան, «Աշխատանքի շուկան և աշխատավարձի հիմնախնդիրները ՀՀ-ում», Երևան, 2005
8. Գ.Ի. Վարդանյան, «Գիտելիքահենք տնտեսություն», Երևան 2008
9. Ռ.Ս. Ղանթարչյան, «ՀՀ աշխատանքի շուկան և զբաղվածության պետական կարգավորումը», Երևան 2003
10. ….