diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ապագա դասվարի պատրաստականության գործընթացը

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Դասվարի գործունեության առանձնահատկությունները
1.1 Դասվարի հաղորդակցական առանձնահատկությունները
1.2 «Դերասանական արվեստը» դասվարի աշխատանքում
Գլուխ 2. Դասվարի աշխատանքին բնորոշ մանկավարժական ընդունակությունները
2.1 Ընդհանուր մանկավարժական ընդունակություններ (կազմակերպչական, խոսքային, դիդակտիկական)
2.2 Հատուկ մանկավարժական ընդունակություններ (երևակայական եվ ստեղծագործական)
Եզրակացություն
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Դասվարի մանկավարժական, ստեղծագործական վարպետությունը նրանում է, որ նա կարողանում է հենց դասի ժամանակ բոլոր աշակերտներին սովորեցնել, զարգացնել՝ միտքը, հղկել նրանց ունեցած բարոյական և գեղագիտական որակները, բացել նրանց համար ուղիղ ճանապարհ դեպի գիտելիքների «աշխարհ»: Մեր կարծիքով ուսուցչի մանկավարժական տաղանդը նրա օժտվածության, իր առարկայի խոր իմացության և բարձր աշխատասիրության միասնության մեջ է: Դիպուկ է նկատել Ց.Ս. Ստանիսլավսկին. «Տաղանդը հուր է, որը չի կարելի հանգցնել… տաղանդը մարդու սիրտն է, նրա էությունը, նրա ապրելու ուժը»: Մանկավարժական ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանն առաջին անգամ անդրադարձել է Պ.Կ. էնգելմայերը. «Լավ դաստիարակը հենց նրանով է տարբերվում արհեստագործից, որ եթե վերջինս առաջնորդվում է վարժեցված հնարքներով, ապա առաջինը թափանցում է սանի անհատական առանձնահատկությունների էության մեջ և նրա նկատմամբ կիրառում է բարի մարդու իր իդեալը: Ի՞նչ է նշանակում դա: Դա նշանակում է, որ դաստիարակի մոտ ամենից առաջ կա իդեալ (I ակտ), այնուհետև նա այդ իդեալը կիրառում է տվյալ պայմաններին համապատասխան (II ակտ) և, վերջապես, կատարման ընթացքւմ օգտվում է ձեռք բերած մանկավարժական հմտություններից (III ակտ): Համակարծիք լինելով Էնգելմայերի հետ՝ նշենք, որ եթե բոլոր ուսուցիչներն առաջնորդվեն այդ բանաձևով, ապա նրանց աշխատանքը կլինի ստեղծագործական, իսկ արդյունքը՝ ստեղծագործություն: Դասվարի տաղանդը դրսևորվում է ոչ միայն իր օժտվածության հոգեկան հարստության, ինքնանվիրվածության, գիտակության էրուդիցիայի մեջ, այլև՝ իր սաների մեջ նրանց տաղանդների բացահայտմամբ, որին պետք է ձգտեն բոլոր ուսուցիչները: Դպրոցում այդ տաղանդավոր դասվարը պետք է միայնակ չգործի, այլև՝ բացահայտի այլ տաղանդներ՝ օրինակ ծառայելով նրանց համար: Դասվարի մանկավարժական տաղանդը, մանկավարժական մտածողությունն արտահայտվում են նրանում, որ նա կարողանում է ճիշտ նախագծել և իրականացնել ուսումնական գործընթացն ուսուցման նպատակի, սկզբունքների, մեթոդների հաշվառմամբ, ներմուծելով նաև իր առաջավոր գաղափարները, հատուկ միջոցները նշված խնդիրների լուծման համար: Ուսումնական փաստաթղթերի և ծրագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ տարրական դասարաններում դրվում են բոլոր գիտելիքների և կարողությունների, արժեքային դաստիարակության հիմքերը, երեխաներն աստիճանաբար հաղորդակից են դառնում մարդկության ստեղծած բարոյական արժեքներին, բնության գաղտնիքներին, հարստանում է նրանց խոսքն ու մտածողությունը, և նրանք զարգանում են:

Գրականության ցանկ
1. Ալեքսանյան Ա․, Միջանձնային հաղորդակցման իրականացումը կրթական գործընթացում, Երևան, 2015:
2. Բուդաղյան Ս. Ս., Կարաբեկյան Ս. Բ., Կոմպետենցիաների ձևավորմանն ուղղված կրթական ծրագրերի կառուցում և իրականացում. Մեթոդական ուղեցույց-Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոն, Եր., «Թասկ» ՍՊԸ: 2010:
3. Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006:
4. Մանուկյան Ա. Մ., Մանուկյան Մ. Մ., Մանկավարժական տեխնիկա և տեխնոլոգիա, Երևան, 2000:
5. Берн Р., Берн Р., Развитие Я концепции, М., 1986.
Булатова О. С., Педагогический артистизм, М., 2001.
6. Гойхман О. Я., Надеина Т.М. Речевая коммуникация: Учебник. М., 2004.
7. …

Էջ 40 Գին 17000 Պատվիրել