Դիպլոմային Առևտրային բանկերի կայունությունը, նրա գնահատումն ու բարձրացման ուղիները ՀՀ-ում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1.
Բանկերի կայունության տեսական մոտեցումները
1.1. Ֆինանսական կայունության հասկացությունը և նրա վրա ազդող գործոնները
1.2. Ֆինանսական կայունության գնահատման ցուցանիշների համակարգերը և դրանց դերը բանկային համակարգում
Գլուխ 2. Առևտրային բանկերի ֆինանսական դրության գնահատման տեսամեթոդաբանական մոտեցումները
2.1. Առևտրային բանկերի գործունեության ընդհանուր բնութագիրը
2.2. Առևտրային բանկերի ֆինանսական դրության գնահատման բացարձակ ցուցանիշները
2.3. Առևտրային բանկերի ֆինանսական կայունության գնահատման մոտեցումները
Գլուխ 3. Առևտրային բանկերի ֆինանսական վերլուծության և կայունության բարձրացման ուղիները
3.1. ՀՀ բանկային համակարգի ֆինանսական վիճակի վերլուծությունը
3.2. Օտարերկրյա կապիտալի ներգործությունը ՀՀ բանկային համակարգի կայունության վրա
3.3. ՀՀ առևտրային բանկերի ֆինանսական կայունության բարձրացման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Ժամանակակից շուկայական տնտեսություններում բանկերը առավել կարևոր ֆինանսական ինստիտուտներ են: Դրանք վարկի հիմնական աղբյուր են ծառայում միլիոնավոր ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար: Տնտեսության զարգացմանը զուգընթաց, նորանոր խնդիրներ են դրվում բանկային համակարգի առջև. աճում են առևտրային բանկերի կողմից մատուցվող ծառայությունների և իրականացվող գործառնությունների ծավալները, ընդլայնվում է դրանց ցանկը: Դրա հետևանքով առաջ եկավ առևտրային բանկերի մասնագիտացման անհրաժեշտությունը, որը դրսևորվում է երկակի ձևով: Մի կողմից` բանկերը մասնագիտանում են այս կամ այն ոլորտում, մյուս կողմից` ստեղծվում են նեղ մասնագիտացած ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրականացնում են բանկային սահմանափակ գործառնություններ:
Փաստորեն, բանկային առանձին գործառնությունների համախումբը, որը դրսևորվեց պատմական երկարատև ժամանակահատվածում և հանգեցրեց բանկերի ձևավորման, կերպարանափոխվեց և տեղիք տվեց ապակենտրոնացման միտումների, մասնավորապես՝ բանկային համակարգում մասնագիտացած ֆինանսական կազմակերպությունների ստեղծման և գործունեության: Այս շարունակական գործընթացը, որի սկզբնական փուլերում է դեռևս Հայաստանի բանկային համակարգը, առաջիկայում ևս կունենա նորանոր դրսևորումներ ու զարգացումներ, որոնց բուն իմաստը մասնագիտացման միջոցով առկա ռիսկերի նվազեցումն է և բանկային համակարգի կայունության և հուսալիության ապահովումը:
Ուստի՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է դառնում արմատական փոփոխություններ կատարել ՀՀ առևտրային բանկերի գործունեության արդյունքների վերլուծության տեսական, գործնական, մեթոդաբանական և վերլուծական մոտեցումներում:
Գրականության ցանկ
1. ՀՀ Օրենքը «Բանկերի և նակային գործունեության մասին»:
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2005թ. գործունեության տարեկան ծրագիրը:
3. ՀՀ Կենտրոնական բանկ, Ֆինանսական կայունության հաշվետվություն 2015թ. առաջին կիսամյակ:
4. Կիրակոսյան Արա, ՀՀ բանկային համակարգի ֆինանսական ռիսկերի գնահատումը ճգնաժամային պայմաններում, 21-րդ ԴԱՐ, թիվ 5 (33), 2010թ.:
5. Բադանյան Լ., Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007:
6. Аргунов И.А. ,Прибыльность и ликвидность: анализ финансового состояния GaHK //Банковский журнал № 3 1995:
7. Tommaso Padoa-Schioppa “Central Banks And Financial Stability: Exploring a Land In Between ” 2002:
8. “Deposit Insurance, Capital Requirements, and Financial Stability” Richard W. Kopcke April 2000:
9. Martin Cihak “How do Central Banks write on financial stability” June 2006
10. …