diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Առևտրի համաշխարհային կազմակերպության դերը միջազգային առևտրի կարգավորման գործում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Առևտրի Համաշխարհային Կազմակերպության ձևավորման նախադրյալները և հիմնական սկզբունքները
1.1 Առևտրի և Մաքսատուրքերի Գլխավոր Համաձայնագիրը որպես Առևտրի Համաշխարհային Կազմակերպության իրավանախորդ և դրա սկզբունքները
1.2 Առևտրի և Մաքսատուրքերի Գլխավոր Համաձայնագրի կազմակերպական կառուցվածքը և գործունեությունը
1.3 Առևտրի Համաշխարհային Կազմակերպության ստեղծումը, կառուցվածքը և գործունեությունը
Գլուխ 2. Առևտրի Համաշխարհային Կազմակերպության հիմնական համաձայնագրերը որպես միջազգային առևտրի կարգավորման լծակներ
2.1 Համաձայնագրեր ապրանքների առևտրի ոլորտում
2.2 Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագիր
2.3 Առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների համաձայնագիր
Գլուխ 3. Համաշխարհային առևտրում առկա հիմնախնդիրները
3.1 Համաշխարհային առևտրում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները
3.2 Հայաստանը և Առևտրի Համաշխարհային Կազմակերպությունը
Վերջաբան
Օգտագործված գրականության ցանկ


Սույն աշխատանքը նվիրված է համաշխարհային առևտրի կարգավորման ամենակարևոր լծակներից մեկի՝ Առևտրի Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գործունեության հիմնական սկզբունքների, նրա շրջանակներում գործող 15 հիմնական համաձայնագրերի մեկնաբանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այդ միջազգային կառույցին անդամակցության գործընթացի և առկա հիմնախնդիրների վերլուծությանը:

Առաջին գլուխը հիմնականում կրում է պատմական բնույթ և լուսաբանում է ԱՀԿ իրավանախորդ Առևտրի և Մաքսատուրքերի Գլխավոր Համաձայնագրի հիմնարար սկզբունքները, դրանց կիրառությունը, ԱՀԿ շրջանակներում նախքան ԱՀԿ ստեղծումը վարված առևտրային բանակցությունների ռաունդները, ինչպես նաև ԱՀԿ-ի սկզբնավորումը, կազմակերպական կառուցվածքը և գործունեությունը: Մանրամասնորեն վերլուծվում են յուրաքանչյուր բանակցային ռաունդում առաջ քաշված հիմնախնդիրները և հետագայում դրանց լուծման ուղղությամբ տարված աշխատանքները: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել Ուրուգվայան ռաունդը և ԱՀԿ հիմնադրման համաձայնագիրը՝ որպես դրա վերջնական արդյունք:

Այս գլխում շարադրված են Առևտրի և Մաքսատուրքերի Գլխավոր Համաձայնագրի ու Առևտրի Համաշխարհային Կազմակերպության համեմատական վերլուծությամբ դուրս բերված նմանություններն ու տարբերությունները: Հիշատակության է արժանի նաև ԱՀԿ շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմի նկարագրությունը և դրա սխեմատիկ պատկերումը:

Երկրորդ գլուխը հանդիսանում է աշխատանքի ամենածավալուն մասը: Այստեղ դիտարկվում են ապրանքների, ծառայությունների առևտրի և առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների վերաբերյալ գործող համաձայնագրերը (Առևտրի և մաքսատուրքերի գլխավոր համաձայնագիր 1994, Գյուղատնտեսության վերաբերյալ համաձայնագիր, Սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների գծով համաձայնագիր, Տեքստիլ արտադրանքի և հագուստի գծով համաձայնագիր, Առևտրի տեխնիկական արգելքների մասին համաձայնագիր, Առևտրին առնչվող ներդրումային միջոցառումների համաձայնագիր, Հակագնագցման համաձայնագիր, Մաքսային գնահատման վերաբերյալ համաձայնագիր, Մինչբեռնման զննման մասին համաձայնագիր, Ծագման կանոնների վերաբերյալ համաձայնագիր, Ներմուծման լիցենզավորման ընթացակարգի վերաբերյալ համաձայնագիր, Սուբսիդիաների և փոխհատուցման միջոցառումների համաձայնագիր, Պաշտպանական միջոցառումների համաձայնագիր, Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագիր, Առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների համաձայնագիր), տրվում է դրանց դրույթների համառոտ մեկնաբանությունը, վերլուծության են ենթարկվում յուրաքանչյուր համաձայնագրով անդամ պետությունների ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ՀՀ-ում գործող օրենսդրական դաշտի համապատասխանությունը համաձայնագրերի դրույթներին ու պահանջներին: Թերևս ամենածավալուն ճյուղային համաձայնագրերը Գյուղատնտեսության վերաբերյալ ու Տեքստիլ արտադրանքի և հագուստի գծով համաձայնագրերն են, որոնց դիտարկմանը նախորդում է համառոտ ակնարկ տվյալ ոլորտում առկա համաշխարհային միտումների և վերջին զարգացումների վերաբերյալ:

Երրորդ գլուխը բաղկացած է երկու հիմնական մասերից: Առաջինը վերլուծում է ներկայում համաշխարհային առևտրում առկա միտումները և ծառացած հիմնախնդիրները, փորձում տալ դրանց լուծման արդյունավետ ուղիները: Այստեղ խոսվում է նաև 1999թ. դեկտեմբերին Սիեթլում կայացած վերջին նախարարական կոնֆերանսի ձախողումների, ինչպես նաև ս.թ. նոյեմբերին Դոհայում կայանալիք հերթական նախարարական կոնֆերանսում բարձրացվելիք հարցերի և նոր բանակցային ռաունդ սկսելու նպատակահարմարության մասին:

Երկրորդ մասն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի Հանրապետության և ԱՀԿ-ի փոխհարաբերության հիմնախնդիրներին: Այստեղ վերլուծվում են այն բացասական և դրական գործոններն ու ազդեցությունները, որոնք անխուսափելի են ԱՀԿ անդամակցության արդյունքում: Վերլուծվում են ՀՀ օրենսդրական դաշտի այն փոփոխությունները, որոնք մինչև օրս կատարվել են ԱՀԿ համաձայնագրերի դրույթներին դրանց համապատասխանեցման և ներդաշնակեցման շրջանակներում: Հստակորեն նշվում են այն միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի անդամակցությունն ապահովելու համար, դեռ ավելին, երաշխիք հանդիսանան հետագայում համաշխարհային առևտրում ՀՀ տնտեսական շահերի պաշտպանության համար:

Վերջում հարկ է նշել, որ ՀՀ ԱՀԿ անդամակցության առաջնահերթությունը կարևորվում է այն պատճառով, որ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունների ազատականացման հեռանկարը առնչվում է տնտեսական զարգացման երեք հիմնարար խնդիրների հետ՝ ներքին արտադրության համար արտահանման շուկաների ապահովում, բնակչության ու տնտեսության կենսագործունեության համար անհրաժեշտ ապրանքների անխափան և մրցակցային հիմունքներով ներմուծում և տնտեսության գործոնների վերարտադրության համար անհրաժեշտ ներդրումային համարժեք ներհոսքի ապահովում, որոնք լուծումը կապահովվի ԱՀԿ անդամակցությամբ: Հայաստանը հնարավորություն կստանա իր տնտեսական շահերը ներկայացնելու և պաշտպանելու ԱՀԿ իրավական մեխանիզմի կիրառման միջոցով, մասնավորապես հնարավոր կլինի նշանակալի ճնշում գործադրել ԱՀԿ անդամ հանդիսացող և անդամակցող մեր հարևան երկրների վրա՝ նրանց տարածքով հայկական բեռների տարանցիկ անցման արգելքը վերացնելու նպատակով:



Էջ 86 Գին 25.000 Պատվիրել