Դիպլոմային Աստիճանավորման (Գրադացիայի) առանձնահատկությունները Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» և «Երկիր Նաիրի» շարքերում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Աստիճանավորումը մթնշաղի անուրջներ ժողովածուում
Գլուխ 2. Աստիճանավորումը երկիր նաիրի շարքում և այլ շարքերի ստեղծագործություններում
Եզրակացություն
Հատված
….Հայտնի է, որ գեղարվեստական գրականությունը կյանքի պատկերավոր արտացոլումն է: Պատկերավորությունն էլ խոսքի այնպիսի հատկանիշ է, որի շնորհիվ իրական ու շոշափելի են դառնում նկարագրվող առարկան, երևույթը, ընթերցողի մեջ ստեղծվում է նրանց կենդանի ու ամբողջական պատկերը՝ գրողի ստեղծագործական ընկալումով: Այսինքն՝ գեղարվեստական ոճի խնդիրը իրականության բանաստեղծական վերարտադրությունն է: Հենց դրանով էլ պայմանավորված է պոեզիայի վարակիչ, ներգործուն հատկությունը:
Տերյանական արվեստը միանգամայն նոր երևույթ էր դարասկզբի հայ գրականության մեջ, իսկ բանաստեղծը՝ հայ գեղարվեստական մտքի պատմության մեջ այն եզակի դեմքերից մեկը, ով ստեղծեց գրական դպրոց և դարձավ այդ դպրոցի պարագլուխն ու ամենավառ դեմքը։ Յուրաքանչյուր ստեղծագործություն արժևորվում, գնահատվում է ոչ միայն իր բովանդակությամբ, այլև բովանդակության ներգործությամբ, արտահայտչական միջոցների նպատակահարմար ընտրությամբ, հետևաբար Տերյանի չափածոյի նորարարական բնույթը դրսևորվում է նաև պատկերավորման համակարգում:
Բանաստեղծը աստիճանավորումը ստեղծում է ոչ միայն հոմանիշ բառերի միջոցով, այլև բանաստեղծական հյուսվածքում իմաստային զուգորդություն է ստեղծում հաջորդական գործողություն ցույց տվող տարբեր բառերի միջև:
Տխուր կժպտաս դու հոգնածորեն,
Ու հոգնածորեն դուռը կըբանաս.-
Սրտիս մութ ցավը անխոս կիմանաս,
Եվ արցունքներըդ հանդարտ կըծորեն: (I, 78)
Տերյանի չափածոյում գործածական աստիճանավորումը նրա լեզվական արվեստը հատկանշող կարևոր տարրերից է: Առանձին բառերի, կապակցությունների միջոցով ստեղծվող աստիճանավորումը ոչ միայն քնարական հերոսի հոգեվիճակի դրսևորման ցայտուն միջոց է, որը նպաստում են տաղաչափական խնդիրների լուծմանը, այլև կարևոր գործառույթ է կատարում բանաստեղծական լեզվի մի շարք արժանիք-ների` երաժշտականության, ներդաշնակության, բազմազանության ապահովման գործում:
Տերյանի մեծությունը չափվում է նրա թողած գրական ազդեցության շառավիղներով ու շրջանակներով: Դժվար է ցույց տալ մի ուրիշ բանաստեղծի, որն այնքան ներգործած լինի 20-րդ դարի մեր պոեզիայի զարգացման ընթացքի վրա, ինչպես Վահան Տերյանը: Բանաստեղծը հայ գեղարվեստական մտքի պատմության մեջ այն եզակի դեմքերից մեկն է, ով ստեղծեց գրական դպրոց և դարձավ այդ դպրոցի պարագլուխը…
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Երկեր, հ. Ե, Ե., 1971:
2. Առաքելյան Վ., Գրիgոր Նարեկացու լեզուն և ոճը, Ե., 1975:
3. Բեքմեզյան Ա., Կոմպոզիցիոն հավասարակշռության խնդիրը Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքում // «Համատեքստ -2010», Ե., 2010:
4. Դավթյան Ռ., Վահան Տերյանի պոեզիան երաժշտության մեջ, Ե., 2007:
5. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն, Ե., 2003:
6. Զաքարյան Ա., Գրական արձագանքներ և հուշեր, Ե., 1985:
7. Էլոյան Ս., Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, Ե., 1989:
8. Թոփչյան Էդ., Վահան Տերյան, Ե., 1945:
9. Իսահակյան Ավ., Երկերի ժողովածու, հ.5, Ե., 1977:
Շարունակելի