diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Արտադրանքի տեսական կառուցվածքի բարելավման խնդիրները խոշոր բիզնեսում

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Արտադրանքի տեսականու և կառուցվածքի վերլուծության տեսական դրույթները
1.1 Արտադրանքի անվանացանկի և տեսականու և կառուցվածքի էությունը և բնութագրող ցուցանիշները
1.2 Շուկայի վերլուծությունը և արտադրանքի անվանացանկի ու տեսականու ձևավորման գործընթացը
Գլուխ 2. «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի արտադրանքի տեսականու և կառուցվածքի վերլուծությունը և դրանց բարելավման ուղիները
2.1 ՀՀ գարեջրի շուկայի տարողության գնահատումը և «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի մրցակցային առավելությունների վերլուծությունը
2.2 «Գյումրի գարեջուր» ՍՊԸ-ի արտադրանքի տեսականու վերլուծությունը և կառուցվածքի գնահատումը
Եզրկացություններ և առաջարկություններ

Հատված
Կազմակերպության տնտեսական գործունեության ֆինանսական արդյունքների վրա մեծ ազդեցություն ունեն արտադրանքի արտադրության տեսականին ու կառուցվածքը:
Ապրանքային տեսականու լայնությունը պայմանավորված է ֆիրմայի առջև դրված խնդիրներով: Այն ֆիրման, որը նպատակադրվում է նվաճել շուկայի մեծ մասնաբաժինը կամ ընդլայնել ունեցածը, ձգտում է լայն տեսականի ունենալ, իսկ եթե ֆիրման ավելի մեծ կարևորություն է տալիս շահութաբերությանը, ձգտում է եկամտաբեր արտադրանքների նեղ տեսականի ունենալ:
Ձեռնարկությունների կողմից արտադրանքի տեսականին առանձնացվում է ըստ տարբեր հատկանիշների: Տեսականու դասակարգման հիմնական հայտանիշերն են հանդիսանում տեսականու ձևավորման վայրը «բարդությունը» խմբավորման բնույթը« սպառման բնույթը« պահանջարկի բնույթը և հաճախությունը»
Տեսականու ձևավորում նշանակում է շուկայի սուբյեկտների պահանջարկին համապատասխան ապրանքային արտադրանքի առանձին խմբերի «տեսակների» չափերի «ձևերի ընտրություն» Արտադրու-թյան մեջ տեսականու ձևավորման հիմքում ընկած է պլանավորումը «այսինքն որոշակի ժամանակահատվածում թողարկվելիք ապրանքների անվանացանկի սահմանումը և արտադրության ծավալների որոշումը» Տեսականու պլանավորումն իրականացվում է հաշվի առնելով շուկայի պահանջները և սեփական հնարավորությունները»
…Հայաստանում սննդի արդյունաբերության մեջ գարեջրի և ոգելից խմիչքների արտադրությունը համարվում է աճող և զարգացող ճյուղ: Շուկան բաժանված է մի շարք տեղական խոշոր արտադրողների միջև` “Կոտայք”, “Երևանյան գարեջուր” և Գյումրու գարեջրի-ածիկի “Գյումրի-գարեջուր” գործարան: “Գյումրի-գարեջուր” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Ընկերության մասնակիցները պատասխանատու չեն ընկերության պարտավորությունների համար և իրենց ներդրած ավանդների արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:
«Գյումրու Գարեջուր» ՓԲԸ -ի կողմից թողարկվող արտադրանքը և աշխատանքի պայմանները հնարավորինս համապատասխանեցված է միջազգային և տեղական ստանդարտներին: Կազմակերպությունը արդեն 5 տարի է օ•տա•ործում է միջազգային ստանդարտներին համապատասխան հոսքային գիծը` Tetra Park Hoyer, որի միջոցով հնարավոր է ստանալ բարձրորակ գարեջուր:
… «Կոտայք» գործարանը անհրաժեշտության դեպքում հումք է մատակարարում «Գյումրու Գարեջուր» ՓԲԸ -ին, իսկ «Գյումրու Գարեջուր» ՓԲԸ -ը իր հերթին այլ հումք է տրամադրում «Կոտայքին», սակայն հումքի տրամադրման ծավալով գերակշռում է «Գյումրու Գարեջուր» ՓԲԸ-ը: Ֆիրման հումք է մատակարարաում նաև «Գյումրու» գործարանին և այլն: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ ֆիրման մեծ ծավալով և էժան գներով հումք է ներմուծում Հայաստան:
«Գյումրու Գարեջուր» ՓԲԸ-ն պարբերաբար ընդլայնում է իր իրացման ցանցը` ձեռք բերելով նոր առաքման մեքենաներ, սառցարաններ, վերջինները ձեռք են բերվում Հունաստանից և Գերմանիայից պայմանագրային հիմունքներով, որի հիման վրա սառցարանների վրա հենց այնտեղ էլ փակցվում են ֆիրմայի գովազդային պատկերները: Ուսունասիրությունների արդյունքում պարզվել է, որ վաճառակետերում «Գյումրու Գարեջուր» ՓԲԸ –ի սառցարանները գերազանցում են միցակիցներին…

Գրականության ցանկ
1. Ձեռնարկության էկոնոմիկա և կառավարում ուսումնական ձեռնարկ, Երևան 2009թ,
2. Էվինյան Շ., Ձեռնարկության էկոնոմիկա, Երևան 2007թ.,
3. Քալանթարյան Պ., Արտադրական բիզնեսի կազմակերպում, Երևան 2005թ.,
4. Ильин А. И. Планирование на предприятии, М., 2002,
5. Коновалова Т. Ю. Ассортимент и качество, М., 2000,
6. Хойер В., Как делать бизнес в Европе.- Ер., “Гарни”, 1992,
7. …

Էջ 64 Գին 30000 Պատվիրել