diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Արտաքին միջավայրի անորոշության գործոնի ազդեցությունը ֆիրմայի ռազմավարության մշակման վրա (Տուրիստական կազմակերպության օրինակով)

Բովանդակություն

Ներածություն

Գլուխ 1. Արտաքին միջավայրի վերլուծության տեսական մոտեցումները
1.1 Արտաքին միջավայրի էությունը և դրա վրա ազդող գործոնները
1.2 Արտաքին միջավայրի վերլուծության մեթոդները

Գլուխ 2. Ռազմավարության մշակման առանձնահատկությունները և դրանում արտաքին միջավայրի ազդեցության գնահատումը
2.1 Ռազմավարության մշակման հիմնական մոտեցումները, փուլերը և եղանակները
2.2 Արտաքին միջավայրի ազդեցությունը կազմակերպության ռազմավարության մշակման վրա

Գլուխ 3. Արտաքին միջավայրի անորոշության գործոնի ազդեցությունը տուրիստական կազմակերպության ռազմավարության մշակման վրա
3.1 Տուրիստական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները և ընդհանուր բնութագիրը
3.2 Ռազմավարության մշակման հիմնախնդիրները տուրիստական կազմակերպությունում
3.3 Արտաքին միջավայրի անորոշության գործոնի ազդեցության գնահատումը և վերջինիս չեզոքացման ուղիները տուրիստական կազմակերպության ռազմավարության մշակման վրա

Եզրակացություններ և առաջարկություններ

Հատված

Արտաքին միջավայրը կազմակերպությանն անհրաժեշտ ռեսուրսների հայթայթման հիմնական աղբյուրն է: Սակայն, ինչպես հայտնի է, արտաքին միջավայրի ռեսուրսները սահմանափակ են, և կազմակերպությունը կարող է նաև չհայթայթել անհրաժեշտ ռեսուրսներ, ինչը, ըստ էության, կսահմանափակի ձեռնարկության գործունեության շրջանակներն ու հնարավորությունները: Ուստի կառավարման կարևոր խնդիրներից է արտաքին միջավայրի հետ կազմակերպության և այլ տնտեսա-վարող սուբյեկտների փոխհարաբերությունների կարգավորումը, ինչը հնարավորություն կտա իրակա-նացնելու նրա հիմնական նպատակները:
համար տեսական և տեղեկատվական հիմք են հանդիսացել կազմակերպությունների գործունեության միջավայրի, մասնավորապես տուրիստական ընկերությունների արտաքին միջավայրի վերլուծության և ուսումնասիրման բնագավառում հայ և արտասահմանյան տեսաբանների գիտական հրատարակումները, կազմակերպությունների արտաքին միջավայրի ուսումնասիրության և վերլուծության միջազգային պրակտիկայում կիրառվող գնահատման մոտեցումները:
Մակրոմիջավայրի փոփոխությունները ազդում են շուկայում կազմակերպության ռազմավարական դիրքի վրաª ներգործելով միկրոմիջավայրի գործոնների վրա: Այդ պատճառով էլ միկրոմիջավայրի վերլուծության նպատակն է անցկացնել կազմակերպության կողմից չվերահսկվող և նրա ռազմավարության պոտենցիալ արդյունավետության վրա ազդող միտումների (իրադարձությունների) մոնիտորինգը և վերլուծությունը: Քանի որ միկրոմիջավայրի գործոնների թիվը բավականին մեծ է, ապա վերլուծության մեջ չխճճվելու նպատակով նպատակահարմար է սահմանափակվել այն գործոնների վերլուծությամբ, որոնք էական ազդեցություն ունեն կազմակերպության գործունեության վրա:
Տեխնոլոգիական գործոնները չափազանց կարևոր են տնտեսական մրցակցությանը դիմանալու, շուկայում տեղ գրավելու համար: Դրանք գիտության և տեխնիկայի զարգացման շնորհիվ առաջացող տեխնոլոգիական փոփոխություններն են, արտադրանքի նոր տեսակների արտադրությունը, ինչպես նաև տեղեկատվական համակարգերում առաջընթացը: Ձեռնարկատիրության ոլորտում ոչ միայն կարևոր է մշտապես զբաղվել նորաստեղծությամբ, այլև հետևել արտաքին միջավայրում կատարվող և սպասվող գիտատեխնոլոգիական նորույթներին:
…SWOT վերլուծության այս երկու փուլերը իրենց հարաբերական ինքնուրույնության հետևանքով իրականացվում են կամայական հերթականությամբ:
Վաճառքի բաժինների համակարգողների պարտականությունների մեջ է մտնում, համապատասխան բաժնի աշխատակիցների աշխատանքային կարգապահության, հաճախորդների սպասարկման որակի, վաճառքների աճի, ֆինանսական հոսքերի ինչպես նաև այլ գործառույթների վերահսկումը: Ֆինանսական հոսքերի մասով բոլոր վաճառքի բաժինները պարտավոր են ժամանակին հաշվետու լինել հաշվապահության բաժնին, որտեղ աշխատում է 5 աշխատակից, ովքեր անմիջականորեն ենթարկվում են գլխավոր հաշվապահին:
Յուրաքանչյուր ձեռնարկության բնորոշ է իր արտաքին միջավայրը` առանձնահատուկ գոր-ծոնները, որոնք իրենց ազդեցությունն են ունենում նրա ընթացիկ և հեռանկարային գործունեության վերջնական արդյունքների վրա: Բացի այդ, կազմակերպության արտաքին միջավայրը բնութագրվում է բարդությամբ, բազմազանությամբ, փոփոխականությամբ և անորոշությամբ

Գրականության ցանկ

1. Սուվարյան Յու., Սուվարյան Ա. Գործարարության ծրագրի մշակման հիմունքները: «Ապոլոն», Երևան, 1996,
2. ՀՀ ներգնա զբոսաշրջության ոլորտի ճյուղային և մրցակցային վերլուծություն, ԵՊՀ 2014թ
3. Мескон М., Альберт М., Хедоури Ф. Основы менеджмента. М., Дело, 1992,
4. Дафт Ричард Л. Менеджмент. СПб., Изд-во Питер, 2000,
5. Герчикова И.Н. Менеджмент. М., ЮНИТИ, 1995,
6. Львов Ю. Основы экономики и организации бизнеса. СПб., ГМП ФОРМИКА, 1992,
7. …

Էջ 69 Գին 33000 Պատվիրել