diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Դատական ներկայացուցչության տեսակները քաղաքացիական դատավարությունում

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
ԳԼՈՒԽ 1. ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
1.1. Դատական ներկայացուցչության հասկացությունը և նշանակությունը
1.2. Դատական ներկայացուցչի տեսակները
ԳԼՈՒԽ 2. ԴԱՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
2.1. Դատական ներկայացուցչի լիազորությունները, դրանց դասակարգումը և հաստատումը
2.2. Փաստաբանը որպես դատական ներկայացուցչության առանձնահատուկ սուբյեկտ. իրավահամեմատական վերլուծություն
ԳԼՈՒԽ 3.ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
3.1. Փաստաբան-ներկայացուցչի ներկայացուցչության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում 3.2. Իրավաբանական օգնության մատչելիությունը և ներկայացուցչության արդյունավետությունը. համեմատական վերլուծություն
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ


ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հետազոտության թեմայի արդիականությունը: Ներկայացուցչության մասին ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ, նրա էությունը, խնդիրները և պրակտիկայում դրա կիրառումը կարևոր նշանակություն ունեն քաղաքացիական դատավարության իրականացման ամբողջական շղթայում:
Հենց ներկայացուցչություն բառը (անգլ. representation)` իրավահարաբերություն է, համապատասխան որի մի անձը (ներկայացուցիչը) իր մոտ եղած լիազորությունների հիման վրա հանդես է գալիս մեկ ուրիշ անձի (ներկայացվողի) անունից, անմիջականորեն ստեղծելով (փոփոխելով, դադարեցնելով) նրա համար իրավունքներ և պարտականություններ: Ներկայացուցիչը կարող է ներկայացվողի անունից կատարել տարբեր տեսակի գործարքներ (առուվաճառք, վարձակալություն և այլ):
Համաձայն օրենքի ներկայացուցիչների միջոցով կարող են իրականացվել նաև այլ տեսակի իրավաբանական գործողություններ` պահանջների ներկայացնելը, աշխատավարձի, ծանրոցների ստանալը և այլն: Ներկայացուցիչների միջոցով չի թույլատրվում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք իրենց բնույթով կարող են կատարվել միայն անձնապես (օրինակ, կտակի ձևակերպումը, որդեգրումը): Ներկայացուցչության կարգով չեն կարող իրականացվել այնպիսի գործողություններ, որոնք չունեն անմիջական իրավաբանական նշանակություն (փաստացի գործողությունները, օրինակ աշխատանքի կատարումը):
Ներկայացուցիչը և իր լիազորությունները կարող են հիմնվել լիազորագրի (հավատարմագրի), օրենքի, վարչական ակտի վրա:
Ներկայացուցիչների դերում հանդես եկող քաղաքացիները, պետք է գործունակ լինեն: Իրավաբանական անձինք կարող են ներկայացուցիչներ լինել, եթե դա չի հակասում նրա կանոնադրական խնդիրներին: Իրավաբանական անձինք իրավունքն ունեն օրենքով սահմանված կարգով բացել հատուկ ստորաբաժանումներ` ներկայացուցչական գործառույթների իրականացման համար: Այդպիսի ստորաբաժանման ղեկավարի կողմից իրավաբանական գործողությունները իրականացվում են համապատասխան իրավաբանական անձի կողմից տրված լիազորագրի հիման վրա:
Ներկայացուցչին արգելվում է ներկայացվողի անունից գործարքներ կատարել` իր սեփական անձի կամ այլ անձի նկատմամբ, որի ներկայացուցիչը նա միաժամանակ հանդիսանում է:
Ներկայացուցիչների կողմից իրականացված գործողությունների իրավաբանական հետևանքները ներկայացվողի համար առաջանում են այն պայմանով, որ դրանք կատարվել են իրեն ներկայացված լիազորությունների սահմաններում: Սակայն, եթե ներկայացվողը արդյունքում հավանություն տա ներկայացուցչի գործողություններին, որոնք դուրս են գալիս նրա լիազորությունների սահմաններից, դրանք նույնպես ներկայացվողի համար ստեղծում են իրավունքներ և պարտականություններ:
Քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչությունը թույլատրվում է բոլոր գործերով և նշանակում է ներկայացուցչի կողմից` ներկայացվողի անունից և նրա շահերից` դատավարական գործողություններ: Ներկայացուցչի միջոցով դատարանում գործը վարելու իրավունքը պատկանում է կողմերին և գործում մասնակցություն ունեցող այլ անձանց, դրա հետ մեկտեղ քաղաքացին իրավունք ունի անձնապես մասնակցել դատավարությանը` իր ներկայացուցչի հետ միասին: Անչափահաս մեղադրյալի կամ տուժողի շահերի ներկայացուցչությունը իրականացնում են նրանց օրինական ներկայացուցիչները:
Ներկայացուցչությունը արբիտրաժային դատարանում` իրավաբանական անձանց գործերը արբիտրաժային դատարանում վարում են նրանց մարմինները (ղեկավարները կամ նրանց տեղակալները), որոնք գործում են օրենքով, կանոնադրությամբ կամ դրույթներով ներկայացված լիազորությունների սահմաններում, կամ էլ կազմակերպության այլ աշխատակիցները` իրավաբանական անձի ներկայացուցիչները: Կազմակերպության ղեկավարի (տեղակալի) լիազորությունները հաստատվում են փաստաթղթերով, որոնք հավաստում են նրա ծառայողական դիրքը: Կազմակերպության մյուս աշխատակիցները, որոնք հանդես են գալիս որպես կողմերի, երրորդ անձանց ներկայացուցիչներ հաստատում են իրենց լիազորությունները` կազմակերպության կողմից պատշաճ կերպով ձևակերպված լիազորագրով (հավաստագրով):
Նշված հիմնախնդիրների համակարգային վերլուծության և դրանց մի մասի լուծման տարբերակների մշակման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է հետազոտության թեմայի արդիականությունը տեսական ու կիրառական կարևոր նշանակությունը:
Հետազոտության նպատակը և խնդիրները: Աշխատանքի նպատակն է մանրամասն ուսումնասիրության քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչության ինստիտուտը: Վերոնշյալ նպատակների իրագործման համար հետազոտվող աշխատանքի մեջ փորձ է արվել լուծել հետևյալ հիմնական խնդիրները.
1. ուսումնասիրել դատական ներկայացուցչության հասկացությունը և նշանակությունը քաղաքացիական դատավարությունում,
2. ներկայացնել դատական ներկայացուցչի տեսակները
3. տալ դատական ներկայացուցչի լիազորությունների ընդհանուր բնութագիրը և դասակարգել դրանք,
4. ուսումնասիրել փաստաբանի ինստիտուտ որպես դատական ներկայացուցչության առանձնահատուկ սուբյեկտ,
5. բացահայտել փաստաբան-ներկայացուցչի հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիական դատավարությունում:
Հետազոտության տեսամեթոդական հիմքը և տեղեկատվության ապահովումը: Հետազոտության համար տեսական հիմք են հանդիսացել քաղաքացիական դատավարությունում դատական ներկայացուցչության վերաբերյալ հայրենական և արտասահմանյան մի շարք գիտնականների կողմից կատարված հետազոտությունները, հրապարակումները, գիտավերլուծական նյութերը, ինչպես նաև ուսումնասիրվող ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք:
Հետազոտության կառուցվածքը: Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երեք գլուխներից, եզրակացություններից, օգտագործված գրականության ցանկից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ավարտելով սույն աշխատանքը կարելի է նշել, որ վստահելով մարդուն, անհրաժեշտ է հարյուր անգամ ստուգել նրա կենսական ուղու ճշմարիտությունը: Անհրաժեշտ է վստահել միայն այդպիսի մարդուն կամ անձին: Տարբեր պատճառներով բոլորի մոտ էլ կարող է ի հայտ գալ այնպիսի իրավիճակներ, որոնց ժամանակ կարող են դրվել ներկայացուցչության և ներկայացուցչության շրջանակի, ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ հարցերը: Նրա համար, որպեսզի առանց դժվարության գտնվի անհրաժեշտ ճյուղը` անհրաժեշտ է իմանալ թե որտեղ այն կարելի է գտնել, իսկ դրա համար նվազագույնը պետք է դրան վերաբերվող օրենսդրությունը ուսումնասիրել: Իմ կարծիքով ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում ունի ոչ պակաս կարևոր նշանակություն: Կյանքում կարող են այնպիսի իրավիճակներ ձևավորվել, երբ հնարավոր չէ ինքնուրույն ներկայացնել սեփական շահերը, ինչ որ հանգամանքներից ելնելով (օրինակ, հիվանդությունը կամ մեկնելը, կամ էլ պարզապես ոչ բավարար գիտելիքները), այդ դեպքում արդեն իմաստ ունի դիմել ներկայացուցչի օգնությանը:
Ներկայացուցչության նպատակն է` ներկայացուցչի կողմից իրավաբանական գործողություններ կատարելը, որոնք սահմանում են, փոփոխում կամ դադարեցնում են ներկայացվողի իրավունքները և պարտականությունները: Տվյալ գործողությունների մեջ ամենամեծ նշանակությունը ունեն միակողմանի և երկողմանի գործարքները: Ոչ պակաս դեր են խաղում և այլ իրավաբանական գործողությունները. արտադրանքի ընդունումը, ապրենքների թերությունների մասին ակտերի կազմումը, պահանջների և հայցերի ներկայացումը և այլն:
Ներկայացուցչության ինստիտուտը ավելի ամբողջական կերպով կանոնակարգված է մեր օրենսդրության մեջ և այն կարևոր նշանակություն ունի հասարակության կյանքում:
Վստահիր, բայց փորձիր, հին, բավականին ծեծված արտահայտությունը, որի մասին, որպես կանոն, վերջին պահին բոլորը մոռանում են կատարելով բազում սխալներ, իրենց հետևից թողնելով ոչ անհրաժեշտ վեճեր և փաստաթղթեր: Այն բանի համար, որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն փորձի և պրակտիկայում օրենսդրության կիրառման միջոցի, այլև շատ տարբեր, առաջին հայացքից մանր, պատճառների վրա, որոնք երբեմն դառնում են շատ կպչուն և խանգարող հանգամանքներ: Դրա համար էլ անհրաժեշտ է մինչև գործողությանը անցնելը լավ տիրապետել տվյալ նյութին:
Զարգացած փաստաբանություն նշանակում է, որ տվյալ երկրում լիարժեք պաշտպանված են ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը: Սա համարվում է փաստաբանության ինստիտուտի գործունեության հիմնական նպատակը: ՀՀ-ում փաստաբանությունը զարգացնելու համար անհրաժեշտ է, որ փաստաբանությանը վերաբերող օրենսդրության մեջ կատարվեն որոշ փոփոխություններ: Օրինակ, պետք է ընդլայնել հանրային պաշտպանության սահմանները, որոնք հստակ ընդգրկված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում: Այսինքն այնպես պետք է արվի, որպեսզի իրավաբանական օգնության ստացումը հասու լինի բոլորին: Պետք է լայնացնել այն քաղաքացիական գործերի շրջանակը, որոնց ժամանակ իրավաբանական օգնությունը` փաստաբանական ծառայությունը, կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, և սա պետք է անել առաջին հերթին ելնելով անձանց սոցիալական վիճակից: Այս փոփոխությունը կատարելը, անկասկած կբերի ցանկալի արդյունքի, այսինքն, փաստաբանական իրավաբանական օգնությունը հասու կդառնա բոլորին: ՀՀ-ում փաստաբանական ծառայության և անձանց տրամադրվող իրավաբանական օգնության մակարդակը բարձրացնելու համար, պետք է առանձնացնել քրեական և քաղաքացիական փաստաբաններին: Սրա էությունը կայանում է նրանում, որ փաստաբանը ձեռք բերի կա'մ քրեական, կա'մ քաղաքացիական գործերով անձի իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու ավելի նեղ մասնագիտացում, այսինքն հմտանալ տվյալ ոլորտում, տվյալ գործերով: Սրանով իրավաբանական օգնություն ցույց տալու մեջ փաստաբանը կհմտանա կամ քրեական կամ քաղաքացիական գործով անձանց իրավական օգնություն ցույց տալու մեջ, և դրանից նաև կբարձրանա ցույց տրվող իրավաբանական օգնության մակարդակը: Փաստաբանի քաղաքացիական կամ քրեական գործերում անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար նեղ մասնագիտացման հարցը պետք է լուծի ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը, քանի որ այդ գործառույթները գտնվում են տվյալ մարմնի իրավասության շրջանակներում: ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրությամբ, պալատի խորհուրդը կազմակերպում է փաստաբանների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը նաև հաստատուն հավակնորդների քննությունների հանձման ընթացակարգը, գրավոր հարցերի (թեստերի) ցանկը և բանավոր հարցերի շրջանակը:
Կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացնում ենք մի շարք առաջարկություններ
• Հանրային պաշտպանի գրասենյակի պաշտպաններից և մասնավոր փաստաբաններից ձևավորել անչափահասների գործերով մասնագիտացված խումբ:
• Բարելավել փաստաբանների կողմից տրամադրվող իրավաբանական ծառայությունների որակը՝ վերապատրաստման դասընթացների և, անհրա ժեշտության դեպքում, այլ միջոցառումների օգնությամբ:
• Պաշտպանի կողմից տրամադրվող ծառայությունները պետք է համալրվեն նաև հոգեբա նասոցիալական աջակցությամբ։ Բուհական ուսումնառության ծրագրի փոփոխությունը ևս կարող է օգտակար լինել վերոհիշյալ խնդրի լուծման համար:
• Անչափահասների գործերով մասնագիտացված պաշտպանների գործունեության հիմնական կիզակետը պետք է լինի իր հաճախորդի ապագան և նրա այն խնդիրների լուծումը, որոնք կարող էին ենթադրյալ հակաիրավական վարքագծի պատճառ հանդիսանալ, այլ ոչ թե գործերի շուտափույթ վարումը։ Պաշտպանի համար պետք է առաջնահերթ լինի այնպիսի գործողություն ների ծրագրումը, որը կապահովի գործի ելքի՝ ազատությունից զրկելու հետ չկապված լուծում ներ։ Օգտվելով պաշտպան–հաճախորդ փոխադարձ վստահելի հարաբերություններից՝ պաշտ պանները պետք է մշակեն հաճախորդի կարիքներին համապատասխանեցված անհատականացված լուծումներ, որոնց միջոցով կնվազեցվի քրեական արդարադատության համակարգի հետ հետագա շփումների հավանականությունը:



ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ


Պաշտոնական հրապարակումներ, նորմատիվ իրավական ակտեր
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն (Ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով: Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2015թ. նախագծով:
2. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (Ընդունված 1998թ-ի հունիսի 17-ին, փոփոխությունները 2015թ-ի հունիսի 19-ի դրությամբ)
3. Հայաստանի Հանրապետության օրենքը փաստաբանության մասին ՀՀ օրենք (Ընդունվել է 2004թ-ի դեկտեմբերի 14-ին: Լրացումները 2014թ-ի դեկտեմբերի 17-ի դրությամբ)
4. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնագիրք, ընդունված 18.02.2006թ.
5. Փաստաբանի վարքագծի կանոնագիրք, ընդունված 18.02.2006թ. փոփոխություններով և լրացումներով` 2012 թվականի փետրվարի 15-ի
6. Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կանոնադրություն, Երևան 21.03.2006թ., նոր խմբագրությամբ` 11.02.2012թ:
Դասագրքեր և մենագրություններ
1. Դիլբանդյան Ս., Հարությունյան Ա., Ղազինյան Գ., Ղուկասյան Հ.: Հայաստանի Հանրապետության դատարանակազմությունը և իրավապահպան մարմինները: Երևան, ԵՊՀ հրատ., 2008թ., 384 էջ
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարություն, Պետրոսյան Ռ.Գ., Երևան – 2007թ., 768 էջ
3. Абрамов С. Н. Гражданский процесс М., 1946 г., Хрестоматия по гражданскому процессу. М., 1996 г., 232 с.
4. Бабурин С.Н. Комментарий к ФЗ «Об адвокатской деятельности и адвокатуре в РФ». -М. -2003., 169с.
5. Гофштейн М. Обзор состояния адвокатской деятельности. //Советская Юстиция. -1989, 348с.
6. Гражданское процессуальное право России. Под ред. М Шакарян М., 1996 г., 410с.
7. Гражданский процесс.. Учебник.Изд. “СПАРК”,М, 1998., 320с.
8. Гриненко А.В. Комментарий к ФЗ «Об адвокатской деятельности и адвокатуре в РФ» -М. -2003, 420с.
9. Гуляев А.П. Комментарий к ФЗ «Об адвокатской деятельности и адвокатуре» c приложениями. Научно- практическое издание. -М. -2004, 351с.
10. Васьковский Е.В. Курс гражданского процесса. М., 1914., 1024с.
11. Козак Д.Н. Научно-практический комментарий к ФЗ «Об адвокатской деятельности и адвокатуре». -М. -2003., 357с.
12. Коммерциализация адвокатуры - благо для ее развития (В. Буробин, "Российская юстиция", N 5, май 2002 г., 241с.
13. Питулько К.В., Коряковцев В.В. Постатейный комментарий к ФЗ «Об адвокатской деятельности и адвокатуре в РФ». - СПб. -2003, 304с.
14. Роль и задачи российской адвокатуры: Сб. статей, посвященный 50-летию советской адвокатуры / Под ред. А.Я. Сухарева. - М., 1972, 412с.
15. Юридическая энциклопедия. Юринформцентр. М.- 1997г., 525с.


Էջ 55 Գին 15.000 Պատվիրել