Դիպլոմային Դրամի շուկան, դրա գործունեության զարգացման առանձնահատկությունները
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Դրամի շուկայի տնտեսագիտական բովանդակությունը և գործողության առանձնահատկությունները
1.1.Ֆինանսական շուկայի էությունը, դրամի շուկայի տեղն ու դերը ֆինանսական համակարգում
1.2.Դրամի շուկայի մասնակիցներն ու հիմնական գործիքները
Գլուխ 2. ՀՀ դրամական համակարգը և դրամական շուկայի առանձնահատկությունները
2.1. ՀՀ դրամական համակարգի էությունը, տարրերը և ֆունկցիաները
2.2. ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության կարգավորման գործառույթները
Գլուխ 3. Դրամի շուկայի առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները ՀՀ-ում
3.1. ՀՀ դրամի շուկայի ներկա վիճակի վերլուծությունը և առկա հիմնախնդիրների բացահայտումը
3.2 Դրամի շուկայի գործողության կատարելագործման ուղիները ՀՀ-ում
Եզրակացություններ և առաջարկություններ
Հատված
Միջազգային տնտեսական վերարտադրության գործընթացում, դրամական միջոցների շրջապտույտի օրինաչափություններով պայմանավորված, անխուսափելիորեն առաջանում են ազատ դրամական միջոցներ, որոնք շահույթ ստանալու նպատակով, կարող են ներդրվել դրամի շուկայի գործիքներում կամ տրամադրվել ֆինանսատնտեսական տարբեր կազմակերպություններին, թե՛ տեղական շուկաների կտրվածքով, թե՛ միջազգային շուկաներում: Վերջինս կարևոր հանգամանք է միջազգային տնտեսական հարաբերություների զարգացման ու ընդլայնման համար:Դրամի շուկան` հանդիսանալով ֆինանսական շուկայի կարևոր ենթաբաժիններից մեկը, մեծ նշանակություն ունի երկրում ժամանակավորապես ազատ դրամական միջոցների վերաբաշխման գործում: Բացի այդ, դրամի շուկայի հիմնական բնութագրիչները` ցածր ռիսկայնությունը, գործիքների բարձր իրացվելիությունը, ցածր եկամտաբերությունը և բանկային միջնորդության բարձր մակարդակը դրամի շուկան ավելի գրավիչ են դարձնում ներդրողների ավելի լայն շրջանակների համար:Դրամի շուկայի միջոցով առևտրային բանկերը, ոչ բանկային ֆինանսական և ոչ ֆինանսական ընկերությունները ճշգրտում և գնահատում են իրենց ակտիվների իրացվելիությունը: Ակտիվների բարձր իրացվելիության ապահովումը կարևոր պայման է ակտիվների շուկայական արժևորման համար: Դրամի շուկան շուկայի մասնակիցներին ընձեռնում է նաև ակտիվների իրացվելիության կառավարման հնարավորություն: Ֆինանսական և ոչ ֆինանսական ինստիտուտների համար այդ խնդիրը կարևոր է, քանի որ դրամական միջոցների մուտքերի ժամկետները շատ հաճախ չեն համընկնում ծախսերի կատարման ժամկետների հետ: Վերոնշյալը փաստում է ավարտական աշխատանքի թեմայի արդիականության մասին:
Գրականության ցանկ
1. Բադանյան Լ., Աբգարյան Կ., Սալնազարյան Ա. և ուրիշներ, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2010,
2. Բայադյան Ա. Հ., Ֆինանսա-վիճակագրական բացատրական բառարան, Երևան 2008,
3. Թառումյան Գ., Բանկերի ֆինանսական վերլուծության հիմունքներ, Երևան 2003,
4. Սահակյան Ռ. Ա., Ֆինանսական գործիքներ և մեխանիզմներ, ուս. ձեռնարկ, Երևան 2006,
5. Հայաստանի ֆինանսական համակարգը, ՀՀ ԿԲ 2008-2015թ.
6. ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագիր 2008, ՀՀ ԿԲ 2008-2015թ.
7. ՀՀ կենտրոնական բանկի բանբեր 2010-2015թ.
…