Դիպլոմային ԵՄ երկրների մրցակցային առավելությունները համաշխարհային ապրանքնային շուկայում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Եվրամիության երկրների տնտեսական ինտեգրման տեսական դրույթները
1.1 Եվրամիության ձևավորման և զարգացման փուլերը
1.2. Եվրամիության կառավարման մարմինները
1.3. Եվրամիության տնտեսական ինտեգրման տարածաշրջանային մոտեցումները
Գլուխ 2. Եվրամիության երկրների մրցակցային առավելությունները համաշխարհային շուկայում
2.1 Եվրամիության երկրների ՀՆԱ ազդեցությունը համաշխարհային շուկայում
2.2 Եվրամիության երկրների մրցակցային առավելությունները համաշխարհային ապրանքային շուկայում
2.3 Եվրամիության երկրների տնտեսական մոդելների առանձնահատկությունները
Գլուխ 3. Եվրամիության և ՀՀ առևտրատնտեսական հարաբերությունների հնարավորությունները
3.1 ՀՀ և Եվրամիության առևտրային հարաբերությունների ներկա վիճակը
3.2 ՀՀ և Եվրամիության առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործած գրականության ցանկ
Հատված
ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը, ռուբլու զգալի արժեզրկումը նպաստեցին ՀՀ-ից ՌԴ մեկնող ախատանքայինմիգրանտների հոսքի նվազմանը և վերջիններիս կողմից ՀՀ ուղարկվող տրանսֆերտների զգալիկրճատմանը, ինչն էլ իր հերթին հանգեցրեց մի շարք եվրոպական ապրանքների նկատմամբ պահանջարկի կրճատմանը: Ներմուծման ոլորտում ԵՄ անդամ երկրներից ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերներն են հանդիսանում Գերմանիան (2014թ.՝ 6.4%, 2015թ.՝ 6.2%), Իտալիան (2014թ.՝ 4.1%, 2015թ.՝4.6%), Ֆրանսիան (2014թ.՝ 1.8%, 2015թ.՝ 2%), Բելգիան (2014թ.՝ 2%, 2015թ.՝ 1.5%), Նիդեռլանդները(2014թ.՝ 1.1%, 2015թ.՝ 0.9%), Միացյալ Թագավորությունը (2014թ.՝ 1.3%, 2015թ.՝ 0.8%), Իսպանիան(2014թ.՝ 1.1%, 2015թ.՝ 0.8%), Բուլղարիան (2014թ.՝ 0.6%, 2015թ.՝ 0.8%), Շվեդիան (2014թ.՝ 0.6%, 2015թ.՝0.7%), Չեխիայի Հանրապետությունը (2014թ.՝ 0.4%, 2015թ.՝ 0.6%), Ավստրիան (2014թ.՝ 1.6%,2015թ.՝ 0.5%), Հունաստանը (2014թ.՝ 0.4%, 2015թ.՝ 0.5%), Ռումինիան (2014թ.՝ 0.9%, 2015թ.՝ 0.5%): Ներմուծման ապրանքային կառուցվածքն արտահանման համեմատ շատ ավելի դիվերսիֆիկացված բնույթ է կրում և իր ծավալներով զգալիորեն գերազանցում է արտահանման ծավալներին: Օրինակ, արտահանման ոլորտում 1 մլն դոլարը գերազանցող ապրանքային խմբերիքանակը երկնիշ դասակարգման դեպքում 16 է, իսկ ներմուծման ոլորտում՝ 66: Ըստ ՀՀ ԱՎԾ 2014թ. տվյալների ԵՄ երկներից ՀՀ մեծ ծավալներով ներմուծվել են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ միջուկային ռեակտորները, կաթսաները, սարքավորումները և մեխանիկական մասերը՝ 160,8 մլն դոլար, վերգետնյա տրանսպորտային միջոցները (բացի երկաթուղային կամտրամվայի շարժակազմը), դրանց մասերը և սարքավորումները՝ 160,7 մլն դոլար, բնական կամարհեստական մարգարիտը, թանկարժեք կամ կիսաթանկարժեք քարերը, մետաղները՝ 101,7 մլնդոլար, դեղագործական մթերքը՝ 81,7 մլն դոլար, էլեկտրական մեքենաները և սարքավորումները, ձայնագրող ապարատները և դրանց մասերը՝ 59,3 մլն դոլար և այլն: Միայն այս 5 ապրանքայինխմբերին բաժին է հասել ԵՄ-ից ՀՀ ներմուծման ավելի քան 49,7 տոկոսը: ՀՀ – ԵՄ առևտրային հարաբերությփունների ապրանքային կառուցվածքում 2015թ.-ից հետո գրեթե փոփոխություններ տեղի չեն ունեցել: ԵՄ-ն իր «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» ծրագրով աջակցում է կայուն, նորարարական և շուկայամետ ագրոբիզնեսի զարգացմանը, որպեսզի արագացնի կայուն պարենային համակարգին անցումը: ԵՄ-ն Հայաստանի տարբեր մարզերում աջակցում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
Գրականության ցանկ
1. Անանյան Լ. Զ., Հայաստանի տնտեսական պատմության ուրվագծեր, Երևան, 2003:
2. Դարբինյան Ա.Վ., Հայաստանը միջազգային տնտեսական ինտեգրաց¬ման գործընթացներում, Երևան, Պետական ծառայու¬թյուն, 2004թ,
3. Եվրոպական Միության տարածաշրջանային քաղաքականությունը. ոգեշնչու ՞մ ԵՄ-ից դու րս գտնվող երկրների համար, European Union, 2009.,
4. Զ. Թադևոսյան, Դ. Գալոյան, Միջազգային տնտեսական ինտեգրացիա, Երևան 2006թ.,
5. Թորոսյան Թ. Շ., Առևտրի համաշխարհային կազմակեր-պության անդամակցության ազդեցությունը Հայաստանի արտաքին առևտրատնտեսական համակարգի վրա, Երևան, ԱՌՏ, 2004:
6. Խոջաբեկյան Վ. Ե., Զբաղվածության հիմնախնդիրները Հայաս¬տանում անցման փուլում, Երևան, 1998:
7. …