Դիպլոմային ԵՄ քաղաքականությունը հարավօսական և աբխազական հակամարտ
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Եվրամիությունը և տարածքային հակամարտությունները
1.1. Եվրամիությունը որպես արտաքին քաղաքական դերակատար
1.2. Եվրամիության քաղաքականությունը հակամարտությունների կարգավորման հարցում
Գլուխ 2. Եվրամիության քաղաքականությունը Հարավային Կովկասում հակամարտությունների բաղադրիչ
2.1. Եվրամիության հարավկովկասյան քաղաքականության էվոլյուցիան
2.2․ Եվրամիության քաղաքականությունը աբխազական և հարավ-օսական հակամարտությունների հարցում 1990-ական թթ.-ից մինչև 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո
Եզրակացություն
Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ
Հատված
90-ականների վերջին Հարավային Կովկասում, մասնավորապես Վրաստանում և Ադրբեջանում, ակնկալվում էր, որ «TRACECA նախագիծը կարևոր գործիք կդառնար Կովկասի պետությունների տնտեսության որոշակի հատվածների զարգացման համար, քանի որ որպես տնտեսական գործիք՝ TRACECA–ն պետք է նպաստեր տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը: Դա կլիներ նաև տարածաշրջանային անվտանգության կարևոր տարր, քանի որ կովկասյան երեք պետություններն էլ փոքր են, TRACECA-ի շնորհիվ տարանցիկ պետության կարգավիճակի ձեռք բերումը էականորեն կնպաստեր նրանց տնտեսական վերածննդին և համագործակցության զարգացմանը»: Բնական է, որ Հարավային Կովկասի և մասնավորապես Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը կառուցվում էր՝ չանտեսելով տարածաշրջանում Ռուսաստանի կարևոր դերը: Որոշ առումներով ԵՄ-ի՝ 1990-ական թթ վարած քաղաքականությունը Վրաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ ավարտվեց 2003 թվականին և սկսվեց քաղաքականության նոր փուլ՝ պայմանավորված ԵՄ և տարածաշրջանի զարգացման մի շարք առանձնահատկություններով: ԵՄ-ի հաջորդ քայլը Եվրոպական Հարևանության Քաղաքականությունն էր, որին Վրաստանը ներգրավվեց 2004թ. հունիսին: ԵՀՔ-ն ավելի խորը համագործակցություն էր առաջարկում, քան գոյություն ունեցող Գործընկերության և Համագործակցության Համաձայնագիրը` մտցնելով տնտեսական համագործակցության նշանակալի աստիճան և խորացնելով քաղաքական համագործակցությունը: 2006թ. վերջում Վրաստանն ընդունեց ԵՀՔ Գործողությունների ծրագրերը: ԵՄ-ն մի կողմից ընդունում է իր պատասխանատվությունը զարգացող երկրների նկատմամբ, բացի այդ, հարավկովկասյան պետությունները Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ անդամներ են և ԵՄ-ի հետ ընդհանուր դեմոկրատական արժեքներ ունեն: Միաժամանակ հասկանալի է, որ 2004 թվականի ԵՄ ընդլայնումից հետո Կովկասը էականորեն մոտեցել է իր սահմաններին, և ցանկացած կոնֆլիկտ կարող է հետևանքներ ունենալ ԵՄ անդամների համար: Հետևաբար, ԵՄ-ն նպատակ ունի կառուցել տնտեսական և քաղաքական ազդեցության մայրցամաքային այդ քաղաքականության նպատակներով:
Գրականության ցանկ
1. Treaty of Lisbon, signed at Lisbon, 13 December 2007
2. Treaty of Nice, Nice (France) 26 February 2001
3. The treaty of Amsterdam , amending the treaty on European Union, the treaties establishing the European Communities and certain related acts, Amsterdam, 2 October 1997,
4. Договор о Европейском союзе (Маастрихт, 7 февраля 1992 года),
5. Resolution 649 Cyprus (12 March), www.unscr.com/en/resolutions/649
6. HELSINKI EUROPEAN COUNCIL 10 AND 11 DECEMBER 1999 PRESIDENCY CONCLUSIONS https://www.europarl.europa.eu/summits/hel1_en.htm
7. …