diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը

Բովանդակություն
Ներածություն
Գլուխ առաջին. Վահան Տերյանի և Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ները
Գլուխ երկրորդ. Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի սյուժեն և կերպարները
Գլուխ երրորդ. Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի առանձնահատկությունները
3.1 Վիպական առանձնահատկությունը
3.2 Երգիծանքը՝ որպես «Երկիր Նաիրի» վեպի ժանրային առանձնահատկություն
Եզրակացություն

Հատված
Հայ մեծանուն գրողը Վահան Տերյանի հայրենասիրությունը իր դրսևորումն է գտել «Երկիր Նաիրի» շարքի ստեղծագործություններում: Բանաստեղծը հայրենասիրական երգեր գրել է ստեղծագործության բոլոր շրջաններում: Հայրենիքի անցյալի, ներկայի, ապագայի հարցերը բանաստեղծին մշտապես հուզել ու մտահոգել են: Հայրենասիրությունը նրա համար ոչ թե «ստեղծագործության թեմա» է եղել, այլ կազմել է իր աշխարհընկալումների հիմքը: Հայրենիքը Տերյանի համար եղել է երազանք, միաժամանակ անկություն, մխիթարություն և սփոփանք: Դեռևս իր պետական գործունեության վաղ շրջանում, երբ ցարական մռայլ իրականության մեջ փշրված էին նրա բանաստեղծի լուսե երազները, դառնացած պոետը դարձյալ ապավինում էր հայրենի երկրին:
Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը ստեղծվել է պատերազմի հետ կապված հիասթափություններից հետո, երբ «Մշակ» թերթի 1915 թվականի նոր տարվա համարում բանաստեղծը տպագրում է երեք բանաստեղծություն` «Այնպես անխինդ են և նման լացին», «Մի՞թե վերջին պոետն եմ ես», «Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված»: Իր օրերի Հայաստանի փոխարեն բանաստեղծը երգում է «անցյալի մշուշով ծածկված Նաիրի երկիրը», իր երևակայությամբ ստեղծված նոր հայրենիքը` «ցնորք Նաիրին» ոչ թե նրա անցյալի փառքի, այլ հեզության, մեղմության ու տրտմության համար: Այս առումով ուշագրավ է բ.գ.թ. Մերի Հովհաննիսյանի դիտարկումը Տերյանի բանաստեղծական շարքի ընտրության հետ կապված. «Նաիրին» Տերյանից առաջ էլ հայտնի էր իբրև ասորեստանյան շրջանից եկող պատմաաշխարհագրական տեղանուն, և Տերյանը Հայաստանի պատմական անվանումներից Նաիրին գերադասել է ոչ թե ինչպես Ռ. Իշխանյանն է նշում, «հայրենի երկրի նկատմամբ իր քնքշանքն ու սերը արտահայտելու համար», այլ հենց Նաիրի բառի արտահայտած իամստի համար: Անհնար է, որ արևելագետ, պատմաբան ու լեզվաբան Տերյանը ծանոթ չլիներ «Նաիրի» անվան ստուգաբանություններին, որոնցից շատերի համաձայն` «Նաիրի» բառը սերում է Հայկական լեռնաշխարհի սեմական լեզուներից և նշանակում է «կրակ», «լույս»:
Նաիրին հայրենիքի տերյանական խորհրդանիշն է, հայ գրականության մեջ` հայրենիքի նոր գեղագիտություն: Տերյանը պատմական փաստի գեղարվեստական մարմնավորման փայլուն օրինակ տվեց Նաիրի տեղանվան գործածությամբ: Բանաստեղծը «Հայաստան» աշխարհագրական անվանումը փոխարինեց ավելի լայն բովանդակություն ունեցող «Նաիրի»-ով:

Գրականության ցանկ
1. Աղաբաբյան Ս., Հայ սովետական գրականության պատմություն, Երևան, 1986:
2. Աղաբաբյան Ս., Եղիշե Չարենց, Երևան, 1973:
3. Գասպարյան Դ., Ողբերգական Չարենցը, Երևան, 1990:
4. Թամրազյան Հ., Եղիշե Չարենց, Երևան, 1987:
5. Թամրազյան Հ., Եղիշե Չարենց, Երևան, 1987:
6. Չարենց Ե., Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, 1966:
7. Թամրազյան Հ., Բանաստեղծը և ճակատագիրը, Երևան, 1978:
8. Թամրազյան Հ., Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը (Ծննդյան 80-ամյակի առթիվ),Պատմա-բանասիրական հանդես, 1977, № 4:

Էջ 40 Գին 16000 Պատվիրել