diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Զբոսաշրջության ապահովագրության զարգացման հեռանկարները ՀՀ-ում Նաիրի Ինշուրանս ընկերության օրինակով

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Զբոսաշրջության ապահովագրության էությունն ու առանձնահատկությունները
1.1. Զբոսաշրջության ապահովագրությունը որպես զբոսաշրջության ոլորտի անբաժանելի տարր
1.2. Ապահովագրության տեսակներն զբոսաշրջության մեջ
Գլուխ 2. Զբոսաշրջության ապահովագրության համաշխարհային միտումներն ու մարտահրավերները
2.1. Ապահովագրության սկզբունքները զբոսաշրջության մեջ համաշխարհային մակարդակով
2.2. 2020թ. մարտահրավերները զբոսաշրջության ապահովագրության ոլորտին
Գլուխ 3. Զբոսաշրջության ապահովագրության հեռանկարները ՀՀ-ում
3.1. Զբոսաշրջության ապահովագրության կարգավիճակն ու շուկան ՀՀ-ում
3.2.Զբոսաշրջության ապահովագրության առանձնահատկությունները Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերությունում
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Ապահովագրական ծառայությունների շուկան Հայաստանում այնքան երիտասարդ է, որքան մեր անկախ հանրապետությունը, սակայն այդ ոլորտի հիմքերը դրվել են դեռևս ԽՍՀՄ տարիներին:
Խոորհրդային ժամանակաշրջանում շատ քիչ ռիսկեր էին ապահովագրվում: Այդ ժամանակ գործում էր «Պետապ» կազմակերպությունը, որը զբաղվում էր պարտադիր ապահովագրության պայմանագրերի կնքմամբ հասարակության անդամների, կազմակերպությունների շրջանում, ինչպես նաև իրականացնում էր այդ պայմանագրերում սահմանված պայմանների ապահովման գործընթացը: Բնականաբար ապահովագրության դիմաց կատարված վճարումները մտնում էին պետական բյուջե, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվող փոխհատուցման աղբյուրը պետական բյուջեն էր: Նշված ժամանակաշրջանում պարտադիր ապահեվագրվում էին ներքին ջրային, օդային, երկաթուղային, ծովային, ավտոտրանսպորտի ուղիների, գյուղատնտեսական ցանքերի և կենդանիների, պետությանը և քաղաքացիներին պատկանող գույքի հետ կապված ռիսկերը: Այս ծառայությունների մատուցումը պետության մենաշնորհն էր և պետությունն էր որոշում ապահովագրության ոլորտները, ծածկույթը, ծառայությունների գները: Պետապի վարչության Հայաստանյան գրասենյակը մասնագետներով համալրված առաջատար դիրքեր ունեցող կառույց էր: Ապահովագրության ոլորտի օրենսդրական կարգավորման հիմքերը ևս սկսել են դրվել ԽՍՀՄ տարիներից սկսած: Մասնավորապես, 1988թ. ընդունվեց «Կոոպերատիվների մասին» օրենքը, սակայն, Հայաստանում այն չզարգացավ, քանի որ այդ ընթացքում Հայաստանում բավականին դժվար ժամանակաշրջան էր, և նպաստավոր պայմաններ չկային ապահովագրական ոլորտի զարգացման համար(պատերազմ, երկրաշարժ, նորանկախ հանրապետություն, հանրային ծառայությունների ոլորտի ճգնաժամ և այլն): Ակնհայտ է, որ ոլորտի զարգացման ամենակարևոր խոչընդոտներից է եղել այն, որ օրենսդրա-իրավական դաշտը բավականին ուշ է սկսել կազմավորվել, իսկ ապահովագրական ընկերություններն սկսել էին իրականացնել ոչ ապահովագրական ծառայություններ:Ապահովագրական շուկայի պատշաճ կարգավորման և օրենսդրական դաշտի ապահովման ինստիտուցիոնալ գործընթացի հիմնումը Հայաստանում տեղի է ունեցել բավականին բարդ կառուցվածքային փոփոխությունների պայմաններում: Այդ ժամանակաշրջանում որոշակի ինստիտուտներ դեռևս նոր էին սկսում ձևավորվել, չափազանց արագ ու խորն էին տեղի ունենում ֆինանսական միջավայրի արտաքին և ներքին գործոնային ոլորտները, ինչի հետևանքով խաթարվում էին տնտեսվարող սուբյեկտների միջև ձևավորվող հարաբերությունները, հասարակության շրջանում տեղի էր ունենում արժեքային, գաղափարական և այլ փոխակերպումներ:

Գրականության ցանկ
1. ՀՀ նախարարների խորհրդի 01.08.1991թ. թիվ 485 որոշում:
2. Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին ՀՀ օրենքը, 09.04.2007:
3. ՀՀ 2021թ. Պետական բյուջեի ուղերձ բացատրագիր:
4. ՀՀ ԱՎԿ, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2020թ. հունվար-դեկտեմբերին, զբոսաշրջություն:
5. Նաիրի ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի կանոնադրություն, 19.01.2008, գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 98Ա որոշմամբ
6. Նակիրի Ինշուրանս ապահովագրական ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ 2018-2020թթ.
7. …

Էջ 60 Գին 28000 Պատվիրել