Դիպլոմային Էներգիակիրների գործոնը կենտրոնական հանրապետությունների արտաքին քաղաքականությունում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Կենտրոնասիական երկրների էներգետիկ համակարգը 1990-ական թվականներին
1.1 Կենտրոնասիական երկրների տնտեսական ներուժը
1.2 Կենտրոնասիական երկրների էներգետիկ ռեսուրսները
1.3 Կենտրոնասիական երկրների ջրաէներգետիկ ռեսուրսների խնդիրները
Գլուխ 2. Կենտրոնասիական երկրները գերտերությունների էներգետիկ քաղաքականության համատեքստում
2.1 Կենտրոնասիական երկրները ԱՄՆ և ԵՄ էներգետիկ քաղաքականության համատեքստում
2.2 Կենտրոնասիական երկրները Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ քաղաքականության համատեքստում
2.3 Կենտրոնասիական երկրները Թուրքիայի և Իրանի էներգետիկ քաղաքականության համատեքստում
Եզրակացություն
Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ
Հատված
Հետագայում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում (ներկայիս Նուրսուլթանում) ԱՄՆ դեսպան Բեթ Ջոնսը հանդիպեց նախագահ Նազարբաևին` առաջարկելով, որ Ղազախստանի ամենամեծ` Քաշագանի նավթահորի նավթի առաջին քանակությունն առաքվի հենց Բաքու-Ջեյհանով: Հետխորհրդային առաջին տարիներին ջերմացում նկատվեցին նաև ԱՄՆ-ի և Ուզբեկստանի միջև, որի ղեկավարին՝ առաջին նախագահ Իսլամ Քարիմովին (1991 – 2016թթ.) Միացյալ Նահանգներում, ԽՍՀՄ-ի փլուզումից մինչև վերջինիս մահը, բռնապետ էին անվանում: Ուզբեկստանում բավականին մեծ էին հակառուսական տրամադրությունները, որոնց զուգահեռ զարգանում էին նաև արևմտամետ հայացքները: Եվ հենց այս հանգամանքն էր, որ ԱՄՆ-ի գրեթե բոլոր վարչակազմերին ստիպում էր ինչ-որ տեղ աչք փակել ոչ ժողովրդավար և բռնապետական Ուզբեկստանի հետ հարաբերությունների խորացման վրա: 1996թ. հունիսին երկու պետությունների համար պատմական իրադարձություն տեղի ունեցավ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը, ով մինչ այդ խուսափում էր որևէ լուրջ շփման գնալ բռնապետի համբավ ունեցող Քարիմովի հետ, այնուամենայնիվ մի կողմ դրեց այս հանգամանքը և գնաց այդ քայլին: Մինչ այդ Քլինթոնը հանդիպել էր նաև ԱՊՀ-ի մյուս երկրների ղեկավարների հետ՝ բացառությամբ Թուրքմենստանի: Հենց այս ժամանակահատվածում ամերիկյան իշխանություններն իրենց ուշադրությունը սևեռեցին նաև ջրային ռեսուրսներով հարուստ Տաջիկստանի վրա: 2000-ականների սկզբին, հատկապես 2001թ. նյույորքյան հայտնի ահաբեկչությունից հետո (սեպտեմբերի 11), Կենտրոնական Ասիայի երկրներում նկատվում էր ամերիկյան ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցության մեծացումը: Որոշ ռուս վերլուծաբանների համոզմաբ, խելամիտ դիվանագիտական քայլերի արդյունքում ԱՄՆ-ին հաջողվեց ռազմավարական ազդեցություն ձեռք բերել Կենտրոնական Ասիայում` իր համար լուծելով միանգամից մի քանի խնդիր: Առաջին հերթին` ռազմակայան ձեռք բերելով, արդեն ի վիճակի էր իր վերահսկողության տակ պահել ոչ միայն Աֆղանստանը, որտեղ ամերիկյան կողմը փորձում էր ներխուժել հակաահաբեկչական պայքարի քողի ներքո, այլև վերահսկել Կենտրոնական Ասիայում գտնվող բոլոր էներգետիկ ռեսուրսները և այստեղով անցնող խողովակաշարերը: Սակայն 2000-ականների առաջին կեսին ԱՄՆ-ի և Ուզբեկստանի հարաբերություններում նկատվեց որոշակի լարում, ինչը պայմանավորված էր Ջ. Բուշ կրտսերի վարչակազմի կողմից Ուզբեկստանի ներքին գործերին միջամտելու և իշխանություններին պարբերաբար քննադատելու հետ:
Գրականության ցանկ
1. Месамед В., «Иран в Центральной Азии: два десятилетия диалога», Москва, 2010.
2. Мехди С., «Отношение Ирана с центральноазиатскими странами СНГ», Москва, 2002.
3. Назарбаев Н., «Стратегия радикального обновления глобального сообщества и партнерство цивилизаций», Астана, 2009, с. 24.
4. Санаи М., «Отношение Ирана с центральноазиатскими странами СНГ», Москва, 2002.
5. Султанова Б., «Казахстан сегодня», Алматы, 2009.
6. «Central Asia and Human Development», UNDP 2005.
7. …