diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ընթացիկ ակտիվների կազմավորումը և օգտագործման արդյունավետության գնահատումը Երևանի ԱՐ Դելիկատես ՍՊԸ_ ում

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ի կազմակերպատնտեսական բնութագիրը և ֆինանսական արդյունքները
1.1. «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ի համառոտ բնութագիրը և գործունեության առանձնահատկությունները
1.2. «Ար դելիկատես» ընկերության ֆինանսական արդյունքների վերլուծությունը

Գլուխ 2. Ընթացիկ ակտիվների կազմավորման և օգտագործման վերլուծությունը «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ում
2.1. «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ի ֆինանսական վիճակի վերլուծությունը
2.2. «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ի ընթացիկ ակտիվների կազմի ու կառուցվածքի վերլուծությունը
2.3. Ընթացիկ ակտիվների կազմավորման աղբյուրների վերլուծությունը «Ար դելիկատես» ՍՊԸ-ում

Գլուխ 3. Ընթացիկ ակտիվների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ում
3.1. Ընթացիկ ակտիվների օգտագործման արդյունավետության հաշվարկման գործակիցների վերլուծությունը «ԱՐ ԴԵԼԻԿԱՏԵՍ» ՍՊԸ-ում
3.2. Ընկերության ընթացիկ ակտիվների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները
Եզրակացություններ և առաջարկություններ
Օգտագործված գրականության ցանկ

Հատված
Ընթացիկ ակտիվները տնտեսվարող սուբյեկտների ենթակայության տակ գտնվող ընդհանուր կապիտալի մի մասն են, որոնք ապահովում են արտադրության և շրջանառության ոլորտի անընդհատ գործունեությունը: Հայտնի է, որ ընթացիկ ակտիվները գտնվում են ինչպես արտադրական (պաշարներ), այնպես էլ շրջանառության (դեբիտորական պարտքեր, դրամական միջոցներ և համարժեքներ) ոլորտում` կամ արժեքային, կամ նյութական տեսքով: Հետևաբար դրանց միջև անհրաժեշտ է ապահովել օպտիմալ հարա¬բերակցություն: Ընթացիկ ակտիվների վերլուծական գործընթացը նպատակահարմար է սկսել դրանց կազմի և կառուցվածքի վերլուծությունից: Ընթացիկ ակտիվների կազմի և կառուցվածքի վերլուծության ժամանակ պետք է օգտվել հորիզոնական և ուղղահայաց եղանակներից` գնահատելով ակտիվների կազմում ու կառուցվածքում տեղի ունեցած փոփոխությունները և դրանց ազդեցությունը կազմակերպության ֆինանսական դրության վրա: Ինչպես տեսնում ենք աղյուսակ 2.2.1-ի տվյալներից «Ար դելիկատես» ՍՊԸ-ի հաշվեկշիռը 2019թ.-ին 2017թ.-ի համեմատ ավելացել է 18,682.20 հազար դրամով կամ շուրջ 25.38 տոկոսով: Ընթացիկ ակտիվներում առավել նկատելի է աճը ապրանքների և դրամական միջոցների նյութերի գծով: Այսպես, ապրանքները 2017-2019թթ. ընթացքում աճել են 12,833.30 հազար դրամով, իսկ նյութերը՝ 4,520.00 հազար դրամով: Սա խոսում է նաև «Ար դելիկատես» ՍՊԸ-ի գնումների աճի մասին, քանի որ ընկերության կողմից թողարկվող արտադրանքը այս ժամանակահատվածում նույնիսկ կրճատվել է՝ -984 հազար դրամով: Ընթացիկ ակտիվների մեջ ամենամեծ բաժինը կազմում են պաշարները (նյութական և ապրանքային պաշարներ, ինչպես նաև անավարտ արտադրություն): Կազմակերպության պաշարների գումարը տարվա ընթացքում ավելացել է 16369,3 հազ. դրամով: Ընթացիկ ակտիվների մեջ իրենց ուրույն տեղն ունեն դեբիտորական պարտքերը, որոնք մեծ ազդեցություն ունեն կազմակերպության ֆինանսական դրության վրա:

Գրականության ցանկ
1. Ա.Հ. Սարգսյան, Ա.Մ. Մարջանյան, Ն.Ս. Օգանեզովա; Խմբ.՝ Հ.Գ. Մնացականյան., Հաշվապահական հաշվառում: Ուսումնական ձեռնարկ, Երևան 2014,
2. Առաքելյան Կ. Ա. Կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն: Երևան, 2005թ.
3. Ա. Սարգսյան, Կ. Առաքելյան, Տնտեսական գործունեության վերլուծության տեսություն ուսումնական ձեռնարկ, Երևան 2010թ.
4. Ա. Գ. Ճուղուրյան Հաշվապահական հաշվառումը կազմակերպություններում, Երևան 2004թ.
5. Ա. Անդրեասյան Տնտեսական գործունեության վերլուծություն Երևան 2003
6. Լ. Բադանյան, Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ, Երևան 2007թ.,
7. …

Էջ 37 Գին 16000 Պատվիրել