Դիպլոմային Ըստ երանգի նախադասությունների տեսակների ուսումնասիրումը բնագրի շուրջ աշխատանքների ընթացքում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Նախադասության ուսումնասիրումը մայրենիի տարրական դասընթացում
1.1 Նախադասության տեսակներն ըստ հնչերանգի
1.2 Ըստ հնչերանգի` նախադասությունների տեսակների տեղը մայրենիի տարրական ուսուցման դասընթացում
Գլուխ 2. Ըստ հնչերանգի` նախադասության տեսակների ուսումնասիրությունը փուլայնության սկզբունքով
2.1 Ըստ հնչերանգի` նախադասության տեսակների ուսումնասիրման փուլերը 1-4-րդ դասարաններում
2.2 Ըստ հնչերանգի՝ նախադասությունների ուսումնասիրման մեթոդական քայլաշարը
2.3 Ըստ հնչերանգի՝ նախադասությունների ուսումնասիրման մեր փորձը
Եզրակացություն
Հատված
Լեզվի շարահյուսական մակարդակի հիմնական առանցքը պարզ նախադասությունն է` իր գլխավոր ու երկրորդական անդամներով և մեկ ստորոգումով: Պարզ նախադասության սխեմայով են կառուցվում բարդ նախադասությունները` իրենց բաղադրիչ նախադասություններով և երկու կամ ավելի ստորոգումներով: Շարահյուսական գիտելիքները հիմնականում վերաբերում են նախադասությանը, նրա` ըստ արտահայտած նպատակի և արտասանության երանգի տեսակներին, կետադրությանը, գլխավոր և երկրորդական անդամներն բազմակի անդամներին, պարզ և բարդ նախադասություններին, մեջբերվող խոսքին:
Նախադասությունը կազմվում է բառերով ու բառակապակցություններով: Բառերը ձևաբանական մակարդակի միավորներ են: Մասնակցելով նախադասության կառուցմանը` այդ բառերի մի մասը վերածվում է շարահյուսական մակարդակի միավորների` դառնալով նախադասության անդամներ` ենթակա, ստորոգյալ, որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ, խնդիրներ և պարագաներ:
Նախադասություն, շարահյուսական միավոր է, որը ձևավորում է ամփոփ միտք և ունի հնչերանգային ավարտվածություն: Նախադասության սկիզբը կամ ավարտը կարող է համընկնել բացարձակ դադարներին, երբ նրանով սկսվում կամ ավարտվում է խոսքը, կարող է և համընկնել շարահյուսական դադարին, որը համեմատաբար ավելի տևական է, քան հնչաբառի (միջբառային) կամ հնչաշարույթի դադարն է: Կառուցվածքային բարձր մակարդակում գործառող ասույթ է: Ներառում է ստորին մակարդակների բոլոր կառույցներն ու բաղադրիչ տարրերը: Ամենաբնորոշ հատկանիշը ստորոգական գործառությունն է. հատկանիշի վերագրումը, հատկացումը առարկային, ստորոգումը:
Նախադասության հիմնական հատկանիշը տրամաբանական միտք արտահայտելն է: Խոսքի մեջ նախադասությունները միմյանց հետ ունենում են մտքի կապ, այլապես ծավալուն չի կարող կատարել հաղորդակցական իր դերը: Ամենից առաջ նախադասությունը երկպլանային միավոր է. ունի կառուցվածք և հաղորդակցման գործառույթ:
Հայտնի է, որ բոլոր խոսքի մասերը չէ, որ դառնում են նախադասության անդամ: Նախադասության անդամներ դառնում են միայն նյութական իմաստ արտահայտող խոսքի մասերը, իսկ նյութական իմաստից զուրկ, քերականական իմաստ արատահայտող խոսքի մասերը, թեև նախադասության անդամներ չեն դառնում, բայց կարևոր դեր են կատարում նախադասության կառուցվածքում: Այսպես` կապերն ու շաղկապները քերականական իմաստներ են արտահայտում: Առաջինները դրվելով գոյականների, դերանունների և այլ բառերի վրա` ձևավորում են նրանց պաշտոնները նախադասության մեջ, իսկ շաղկապների դերն այն է, որ դրանք իրար են կապում ու շաղկապում նախադասության համազոր անդամներ, ինչպես նաև համադաս ու ստորադաս նախադասություններ:
Գրականության ցանկ
1. Աբեղյան Ա., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
2. Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Երևան, 1962:
3. Ալեքսանյան Լ., Ուսուցման մեթոդներ. դրանց կիրառությունը // «Նախաշավիղ», Երևան, 2013, N 2:
4. Աղայան Էդ., Լեզվաբանության ներածություն, Երևան, 1967:
5. «Բազմաբնույթ մտածողության տեսության կիրառումը կրտսեր դպրոցումե և, Քննադատական մտածողության զարգացումը կրտսեր դպրոցում», Ծրագրեր և նյութեր, Երևան, 2002:
6. Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006:
7. Գյուլամիրյան Ջ, Հայոց լեզվի տարական ուսուցման մեթոդիկա, Երևան, 1997:
8. Գյուլբուդաղյան Ս., Ժամանակակից հայերենի շարահյուսություն, Երևան, 1988:
9. Խաչատրյան Ս. Գ., Ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառումը, Գյումրի, 2006:
10. Մանկավարժություն (թարգմ.՝ Հ. Հարությունյան), Երևան, 1948: