diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Ժամանակակից տնտեսագիտական անգլերեն բառանյութի ներմուծման և ամրապնդման ռազմավարությունները ՀՀ ավագ դպրոցում

Բովանդակություն
Գլուխ 1. Բառապաշարային կոմպետենցիան որպես բառապաշարի իմացության և գործածության նախադրյալ
1.1 Բառապաշարային կոմպետենցիան՝ որպես սովորողների հաղորդակցական կարողությունների զարգացման անհրաժեշտ պայման
1.2 Բառապաշարային կոմպետենցիային ներկայացվող պահանջները ՀՀ ավագ դպրոցում

Հատված
Ինչպես հայտնի է, օտար լեզուն, հանդիսանալով այդ լեզուն կրող ժողովրդի մշակույթի էական տարր և այլ ժողովուրդներին այդ մշակույթը փոխանցելու միջոց, նպաստում է աշխարհի ամբողջական պատկերի ձևավորմանը և միջմշակութային հարաբերությունների ամրապնդմանը: Օտար լեզուներին տիրապետելը հանգեցնում է դպրոցականների հումանիտար կրթության մակարդակի բարձրացմանը՝ նպաստելով սոցիալացմանը բազմամշակութային աշխարհի պայմաններում: Օտար լեզվի ուսուցումը նպաստում է նաև հաղորդակցական կարողությունների ձևավորմանը՝ աջակցելով սովորողի ընդհանուր խոսքային կարողությունների զարգացմանը:
Օտար լեզուների ուսուցումը ժամանակ և ջանքեր պահանջող բարդ գործընթաց է և նույնիսկ ընդունակությունների և նորագույն մեթոդների կիրառումը միշտ չէ, որ հանգեցնում է ցանկալի արդյունքների: Դրա պատճառն այն է, որ լեզվական գիտելիքները չեն փոխանցվում անմիջականորեն ուսուցչից աշակերտին, ինչպես նախկինում էին կարծում, այլ ձևավորվում են անձնականապես նշանակալից գործունեության ընթացքում:
XX դարի 80-90-ական թթ. առաջ քաշվեց կրթության դեմոկրատացման սկզբունքը, որի արդյունքում փոխվեց մանկավարժական տեսլականը. աշակերտը այլևս չէր դիտարկվում որպես մանկավարժական ներգործության օբյեկտ՝ ուսուցչի հետ միասին ձեռք բերելով ուսումնադաստիարակչական գործընթացի սուբյեկտի կարգավիճակ: Առաջ քաշվեց անձակենտրոն մոտեցումը, այդ թվում օտար լեզուների ուսուցման բնագավառում:
Ըստ անձակենտրոն մոտեցման, որը ուսումնական գործընթացի կենտրոնում դնում է աշակերտի անհատականության հաշվառումը, շեշտը պետք է դրվի հաղորդակցական իրազեկության զարգաման վրա, որը իր հերթին պետք է ապահովի դպրոցականների կողմից օտար երկրի մշակույթի հետ առնչվելը, ինչը կնպաստի սեփական երկրի մշակույթի ավելի խորը ըմբռնմանը, այն օտար լեզվով ներկայացնելու կարողությանը՝ ընդգրկելով դպրոցականներին տարբեր մշակույթների երկխոսության մեջ:
Ինչպես նշվում է «Անգլերեն» առարկայի հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներում և ծրագրերումե, ժամանակակից լեզվական կրթության և օտար լեզուների ուսուցման առանձնահատկություններն են.
ա) միջմշակութայնությունը. օտար լեզվի ուսումնասիրությունը նպաստում է ժողովուրդների փոխըմբռնմանը: Դպրոցականների հաղորդակցական իրազեկության զարգացումը հնարավորություն է տալիս նրանց իրավահավասար գործընկեր լինել օտար լեզվով միջմշակութային հաղորդակցության գործընթացում,
բ) միջառարկայականությունը. օտար լեզվով խոսքի բովանդակությունը կարող է պարունակել գրականությանը, արվեստին, պատմությանը, աշխարհագրությանը, մաթեմատիկայն և այլն վերաբերող տվյալներ, ինչը մեծացնում է օտար լեզուների, որպես հաղորդակցության միջոցի, իմացության արժեքը,
գ)միջառարկայական ինտեգրումը. օտար լեզվի և մյուս առարկաների միջառարկայական կապերը նպաստում են աշակերտների կողմից աշխարհի ամբողջական ընկալմանը՝ խթանելով սովորողների ճանաչողական և ստեղծագործական գործունեությունը,
դ)բազմամակարդակությունը. մի կողմից լեզվական միջոցների տիրապետման անհրաժեշտություն, մյուս կողմից՝ հաղորդակցական կարողությունների ձևավորում, ավելին՝ օտար լեզվի օգտագործումով որևէ հանրօգուտ գործունեության ծավալում, ե) բազմագործառնությունը. կարող է հանդես գալ և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց՝ գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու համար:

Գրականության ցանկ

Էջ 21 Գին 8000 Պատվիրել