Դիպլոմային Իրականի և գեղարվեստականի հարաբերակցությունը Խաչատուր Աբովյանի ուղեգրություններում
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. Խաչատուր Աբովյանի հայերեն ուղեգրությունները
1.1 Երկու վերելքները Արարատի գագաթ
1.2 Նամակ-ուղեգրություն «Առ բարեսնունդ և սիրելի աշակերտս իմ»
Գլուխ 2. Ռուսերեն ուղեգրությունները
2.1 Սեփական կյանքի ուղին ուղեգրության կառույցում. «Ուղևորություն դեպի Անիի ավերակները
2.2 Երևակայական գերակայությունը «Արևմտյան երեք իմաստուններ» գործում
Եզրակացություններ
Օգտագործված գրականության ցանկ
Հատված
Աբովյանը տալիս է գիտարշավի անցկացման մանրամասները, տեղանքի նկարագրությունները: Այդ ամենը ներկայացվում է աբովյանական ոգևորվածությամբ: Խ. Աբովյանին՝ որպես հայ ազգագրության և բանագիտության սկզբանավորողներից մեկին, հանձնարարված էր ուսումնասիրել Հայաստանի տարածքում ապրող քրդերի և եզիդիների կենցաղամշակութային յուրահատկությունները: Պատվիրատուն ցարական կառավարության Կովկասյան փոխարքայության պաշտոնյա Կոմս Բեկենդորֆն էր: 1845 թ. վերջերին՝ հենց Քրիստոսի ծննդյան տոներին, ամենադաժան ձմռանը, արձակուրդ վերցնելով՝ Խ.Աբովյանը մեկնում է քրդաբնակ ու եզդիաբնակ շրջաններ, որտեղ երկու շաբաթ ապրելով նրանց մեջ՝ արժեքավոր տեղեկություններ է ձեռք բերում նրանց բարքերի, սովորությունների, հավատալիքների, բնավորության և նույնիսկ պոեզիայի մասին: Վերադառնալով Թիֆլիս՝ երեք ամսվա ընթացքում հավաքած նյութերը մշակում ու ամփոփում է գերմաներենով գրված «Քրդեր և եզիդիներ» աշխատության մեջ: Հավանաբար, Աբովյանի ուղևորությունը եղել է 1845 թ. դեկտեմբերի 23-ից մինչև 1846 թ. հունվարի 6-ը, քանի որ այդ ժամանակ էին տեղի ունենում ծննդյան տոները և Նոր տարվա արձակուրդները: Ֆր. Բոդենշտեդի հաղորդած տեղեկություններից հետո կարելի է ենթադրել, որ Աբովյանի անակնկալ վերադարձը արդյունք էր Աբիխի հետ ունեցած գժտության, իսկ դպրոցում պարապմունքների ուշանալը միայն առերես պատճառ դիրեկցիայի առաջ արդարանալու։ Մանավանդ որ Բոդենշտեդին ուղարկած Աբովյանի օրագրերը վերաբերվում են պր. Աբիխի միայն Արարատ բարձրանալու փորձին։ Իսկ Արարատի գլուխը նրանք փորձել են բարձրանալ սեպտեմբերին, և անհայտ անհաջողության հանդիպելով՝ Աբովյանը հենց այդտեղից էլ վերադարձել է Երևան։ Անհիմն չէ ենթադրել, որ գժտության առիթ կարող էր ծառայել հենց Արարատի գագաթը բարձրանալու անհաջող փորձը, որը Աբիխին կասկածի տեղիք էր տվել, թե նույնիսկ պրոֆ. Պարրոտը չի բարձրացել գագաթը, ինչպես գրել էին տարիներ առաջ։ Աբիխը Դորպատի պրոֆեսորներից էր, նա գիտեր Պարրոտին, գուցե այնտեղից էր ճանաչում Աբովյանին։ Կարելի է ենթադրել, որ Աբիխի և Աբովյանի միջև առաջացած գժտութունը պատահել է 1846 թ. աշնանը, երբ Աբիխը ճանապարհորդում էր դարձյալ Հայաստանում, մանավանդ որ մեր բերած առաջին նամակի հեղինակը գրում է, որ «էս երկու տարի է կամ մեկ տարի է, որ պարոն Աբովյանն և էլ էն նեմեցն, որ գնացել էին Մասուսա սարն նիլելու…։ Սակայն այս գժտության մասին որոշակի կարելի է ասել, երբ գտնվեն Աբովյանի՝ Բոդենշտեդին ուղարկած օրագրերը:
Գրականության ցանկ
1. Աբովյան Խ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 1, Երևան, 1948:
2. Աբովյան Խ., Երկերի լիակատար ժողովածու, հ. 7, Երևան, 1956:
3. Աբովյան Խ., Երկերի լիակատար ժողովածու, հ.10, Երևան, 1961:
4. Աբովյան Խ., Վերք Հայաստանի, Ողբ հայրենասերի, Երևան, 2004:
5. Գաբրիելյան Վ., Գրավոր խոսք (ձեռնարկ), Ե., 2004:
6. Գալստյան Ա., Հայ գեղարվեստական վավերագրության ժանրը և նրա բնութագրման փորձերը գիտական գրականության մեջ, http://ll.asj-oa.am/225/1/32-39.pdf:
7. …