diplom.am

077 42 73 23 email` [email protected]

Թարգմանչական աշխատանքներ

Մատչելի գներով, կարճ ժամկետներում, բարձրակարգ մասնագետների կողմից

Պատվիրել

Դիպլոմային Իրավունք և օրենք Քաղաքականություն

Բովանդակություն

Ներածություն
Գլուխ 1. Իրավունքի, օրենքի և քաղաքականության հասկացությունները
1.1 Օրենքի և իրավունքի հասկացությունն ու հարաբերակցությունը
1.2 Քաղաքականության հասկացությունը
Գլուխ 2. Իրավունքի, օրենքի և քաղաքականության հարաբերակցությունը
2.1 Իրավունքը՝ որպես քաղաքականության և սոցիալական կարգավորման միջոց
2.2 Օրենք և քաղաքականություն. հակառակորդներ, թե դաշնակիցներ
Եզրակացություն
Օգտագործած գրականության ցանկ

Հատված
Վենետիկի «Հանուն ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2011 թ. մարտի 25-26-ի ընդհանուր նիստում ընդունված զեկույցն իրավունքի գերակայության մասին է: Դրա գլխավոր եզրակացությունն այն է, որ, կարծես թե, «իրավունքի գերակայությունն» անհասկանալի մի բան է, եւ ներկայումս գոյություն չունի փոխհամաձայնություն (կոնսենսուս) «իրավունքի գերակայության» հիմնական նշանակության եւ դրա տարրերի վերաբերյալ: «Իրավունքի գերակայություն» ձևակերպման տառացի մեկնաբանությունը նշանակում է իրավունքի`որպես համապարտադիր ձև և որոշակիություն ունեցող հասարակական նորմատիվ կարգավորիչի անպայման առաջնայնություն, կիրառման համապարտադիրություն: Այս մեկնաբանությունն այդ բանաձևի ամենապարզ ու հասարակ իմաստն է: Իրավունքի գերակայությունից անխուսափելիորեն բխում է իրավունքի առաջնայնությունը քաղաքական իշխանության նկատմամբ: «Իրավունքի գոյությունը, որը բարձր է և՛ կառավարիչից, և կառավարվողներից ու պարտադիր է նրանց համար, անհրաժեշտ հիմնադրույթ է: Իրավունքը ուժի քաղաքականություն չէ: Իրավունքը նախորդում է պետությանը և վեր է կանգնում նրանից: Իրավունքը պետության ուժի սահմանն է, և պետությունը ոչ այլ ինչ է, քան ուժ`իրավունքին ծառայելու համար: Այսպիսով, իրավունքի գերակայությունը իրավական հիմնարար սկզբունք է, ըստ որի անհրաժեշտ է, որ էությունը գերակայի ձևի նկատմաբ: Այդ սկզբունքը հասարակական համակարգի բոլոր ենթահամակարգերին ներկայացնում է հիմնարար, բովանդակային-էական վերակառուցման պահանջ: Իրավական համակարգը պայմաններ և երաշխիքներ է ստեղծում սոցիալական համակարգերի գոյության և գործառութավորման համար: Այդ գործընթացում դեր ունեն նաև իրավունքի հատկապես ընդհանուր սկզբունքները որպես միջնորդավորող օղակ սոցիալական և իրավական համակարգերի միջև: Իրավական կարգավորման երեք հիմնական օբյեկտները՝ անհատը, հասարակությունը և պետությունը, ունեն ինքնուրույն իրավական շահեր, իսկ կարգավորման գործընթացում իրավունքի գերակայությունը կոչված է հավասարակշռելու այդ շահերը, իրավունքի գերակայության նշանակությունը կարգավորման երեք օբյեկտից յուրաքանչյուրի համար նույնական չէ, քանի որ տարբեր իրավական պահանջներ է ներկայացնում նրանցից ամեն մեկին:

Գրականության ցանկ
1. Ա.Վաղարշյան, Իրավագիտության մարտահրավերները. ժողովրդի՞, թե՞ քաղաքականության ծառա:
2. Վ.Ս.Ներսեսյանց, Իրավունքի և պետության տեսություն, Երևան, Նաիրի, 2001:
3. Иванцев Г., Червонюк В. Глобализация, государство, право. Гос. и право, թիվ 8, 2003.
4. Теория государства и права. Курс лекций под ред. М.Н.Марченко, М., 1996.
5. В.Н.Хропанюк, Теория государства и права, М., 1995.
6. Г.В.Назаренко , Учебное пособие, М.,1998.
7. …

Էջ 48 Գին 22000 Պատվիրել