Դիպլոմային Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները 1960 – 1963թթ.
Բովանդակություն
Ներածություն
Գլուխ 1. ԱՄՆ-ի արտաքին քաղաքական կուրսի վերակառուցումը. ԱՄՆ – ԽՍՀՄ փոխհարաբերությունների վատթարացումը
Գլուխ 2. Կարիբյան ճգնաժամի բռնկումը և դրա ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա
Գլուխ 3. «Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները 1960 – 1963թթ.» թեմայի դասավանդման առանձնահատկությունները
Եզրակացություն
Օգտագործված աղբյուրների և գրականության ցանկ
Հատված
«Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները 1960 – 1963թթ.» թեմայի դասավանդումը հանրակրթական դպրոցների ավագ դասարանների, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների պատմության առարկայի շրջանակներում կարևոր է ոչ միայն վերոնշյալ ժամանակահատվածի պատմական անցքերի հետ ծանոթացման, այլև երիտասարդ սերնդի մոտ այս պատմական շրջանի միջազգային իրադարձությունների և երկու գերտերությունների միջև՝ համայն մարդկության համար վտանգավոր հակամարտության խաղաղ հանգուցալուծման նշանակության ընկալման տեսանկյունից: 1940-ականների երկրորդ կեսին խորհրդա-ամերիկյան հարաբերություններում հասունացող լարվածությունը օրերից մի օր պետք է անպայման պոռթկար: Եվ այդ պոռթկումը եղավ հենց 1960-ականների սկզբին, որի համար հիմք և նախադրյալներ էին ստեղծել նախորդ տասնամյակի ընթացքում, աշխարհի տարբեր հատվածներում, կապիտալիստական և սոցիալիստական ճամբարների ազդեցության վերադասավորումն ու միմյանց շաղկապված աշխարհաքաղաքական զարգացումները: Ինչո՞վ է կարևոր թեմայի դասավանդումն ուսումնական հաստատություններում: Ցավով պետք է արձանագրենք, որ հայ հասարակության մի զգալի հատված այն կարծիքին է, որ պատմությունը դատարկաբանություն է, հորինվածք կամ պատմական իրադարձությունների մասին առարկա, ոչ ավելին: Սակայն նման կարծիք կարող են ունենալ միայն բավականին նեղ մտահորիզոններ և թյուր աշխարհընկալում ունեցող անձինք: Իրականում անհրաժեշտ է հասարակության հենց այս հատվածին կարևոր ուշադրություն դարձնել, քանի որ նրանց թերի կամ բացարձակապես լուսաբանված չլինելու արդյունքում տուժում են նաև վերջիններիս շրջապատող միջավայրի ներկայացուցիչները: «Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները 1960 – 1963թթ.» թեմայի դասավանդումը կարևոր է նրանով, որ այն հնարավորություն է տալիս լուսաբանել կրթվող սերնդին այն կոնֆլիկտային իրադարձության մասին, որի ռազմական լուծումը կարող էր հանգեցնել աղետալի հետևանքների, մինչև անգամ նրան, որ այսօր նման թեմայի դասավանդման կարևորության մասին գիտական և հետազոտական աշխատություններ չգրվեին: «Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները 1960 – 1963թթ.» թեման արդիական է նաև մեր օրերում: Երբ ուշադիր հետևում ենք մեր օրերում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ իրավահաջորդ ՌԴ-ի հարաբերությունները, որոնք ավելի շատ հակամարտություն կամ սառը պատերազմ են հիշեցնում, հերթական անգամ մտովի տեղափոխվում ենք 1940-ականների կեսերից մինչև 1980-ականների վերջ ընկած ժամանակահատված: Իհարկե նախորդ դարում երկու գերտերությունների միջև լարվածությունը լիցքաթափվեց 1962 – 1963թթ. խաղաղ և կառուցողական բանակցությունների շնորհիվ, որի արդյունքում էլ աշխարհը զերծ մնաց Երրորդ համաշխարհային՝ միջուկային պատերազմից, սակայն, կարծես թե, կողմերից ոչ մեկը, այդ թվում նաև բազմաբևեռ աշխարհակարգի մյուս «բևեռները» համապատասխան հետևություններ չեն արել 1960-ականների սկզբի իրադարձություններից:
Գրականության ցանկ
1. Գեղամյան Գ., Հովհաննիսյան Ն., «Նորագույն պատմություն», Երևան, 2001:
2. Ղևոնդյան Հ., «Պատմության դասավանդման մեթոդիկա», Երևան, 2001:
3. Պապոյան Հ., «Պատմության դասավանդման մեթոդիկան դպրոցում», Երևան, 2013:
4. «Берлинская (Потсдамская) конференция руководителей трех союзных держав — СССР, США и Великобритании», Москва, 1984.
5. Eсин В., «Стратегическая операция «Анадырь». Как это было», Москва, 2007.
6. Акгюн М., «Черноморские проливы: Русско-турецкие отношения: история, современное состояние и перспективы», Москва, 2003.
7. …